Փասադենայում սկիզբ դրվեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի կառուցմանը

Փասադենայում սկիզբ դրվեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի կառուցմանը

Հոդվածի առանցքում

  • Փասադենայի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի կառուցումը իրականություն դարձավ, երբ տարբեր պաշտոնյաներ հավաքվել էին նահատակներին նվիրված այգում հուշահամալիրի կառուցման մեկնարկին նվիրված արարողությանը:
  • «Մենք անցանք երկար ճանապարհ»,- ասաց Մենարդը՝ հավելելով, որ նա ուրախ է տեսնելու, որ իր մտահաղացումը սկսում է կյանքի կոչվել: Մենարդը այն առաջ էր քաշել 2013 թվականի ապրիլին այն բանից հետո, երբ հուշարձանը ընտրվել էր հուշահամալիրի հանձնաժողովի կողմից ավելի քան 16 այլ նախագծերի հետ պայքարում:
  • Եռակառույցը կնմանեցվի այն կախաղանին, որի վրա կախել էին հայ առաջնորդներին Հայոց Ցեղասպանության օրերին, ասաց Մենարդը: Եռակառույցի և քարե շրջանի շուրջը կլինեն 12 նռան ծառեր, որոնք կխորհրդանշեն Հայաստանի «կորցված մարզերից» յուրաքանչյուրը:

Ուշադրությանն արժանի

Ըստ՝ Բրայան Դեյի

Փասադենա – Կիրակի օրը Փասադենայի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի կառուցումը իրականություն դարձավ, երբ տարբեր պաշտոնյաներ հավաքվել էին նահատակներին նվիրված այգում հուշահամալիրի կառուցման մեկնարկին նվիրված արարողությանը:

Դիզայներ և Փասադենայի Դիզայնի արվեստի կենտրոնի քոլեջի շրջանավարտ Քեթրին Մենարդը, Փասադենայի Հայոց Ցեղասպանության կոմիտեի խորհրդի անդամները, քաղաքային իշխանությունները և տեղի հայկական եկեղեցիների և դպրոցների ներկայացուցիչները մասնակցեցին արարողությանը:

«Մենք անցանք երկար ճանապարհ»,- ասաց Մենարդը՝ հավելելով, որ նա ուրախ է տեսնելու, որ իր մտահաղացումը սկսում է կյանքի կոչվել: Մենարդը այն առաջ էր քաշել 2013 թվականի ապրիլին այն բանից հետո, երբ հուշարձանը ընտրվել էր հուշահամալիրի հանձնաժողովի կողմից ավելի քան 16 այլ նախագծերի հետ պայքարում: Մենարդը, ով այդ ժամանակ ուսանող էր Դիզայնի արվեստի կենտրոնի քոլեջում, արդեն ավարտել է այն՝ Շրջակա միջավայրի դիզայն մասնագիտությամբ:

Հուշարձանը իրենից կներկայացնի 16 ֆուտ բարձրությամբ եռակառույց՝ շրջապատված 26 ֆուտ լայնությամբ քարե շրջանով, որից ջրային կաթիլներ են թափվելու ավազան և խորհրդանշելու են 1.5 միլիոն նահատակներից յուրաքանչյուրի կյանքը, որը դադարեցվեց օսմանյան թուրքերի կողմից 1915 -1923 թթ. հայերին ցեղասպանության ենթարկելուց  հետո, ասաց Մենարդը: Այդ կաթիլների անկումը, որոնք պետք է լուսավորվեն, տեղի կունենա ամեն 21 վայրկյան, այնպես, որ տարեկան կընկնի 1.5 միլիոն կաթիլ:

Եռակառույցը կնմանեցվի այն կախաղանին, որի վրա կախել էին հայ առաջնորդներին Հայոց Ցեղասպանության օրերին, ասաց Մենարդը:

Եռակառույցի և քարե շրջանի շուրջը կլինեն 12 նռան ծառեր, որոնք կխորհրդանշեն Հայաստանի «կորցված մարզերից» յուրաքանչյուրը:

Մենարդը ասաց, որ նա երախտապարտ է բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակ և ջանք չխնայեցին այս նախագիծը կյանքի կոչելու համար:

«Մենք ունենք մի թիմ, որը միասնական է, ուստի շատ մարդիկ այդքան շատ ժամանակ և սեր կարողացան տրամադրել այս նախագծին», – ասաց նա: «Այս նախագիծը սիրո, ներման և ճշմարտության մասին է»:

Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 18-ին ժամը երեքին՝ ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, ասաց Փասադենայի Հայոց Ցեղասպանության կոմիտեի խորհրդի անդամ Լևոն Ֆիլյանը:

Նախագիծը միաձայն հաստատվել է Փասադենայի քաղաքային խորհրդի կողմից 2013-ի սեպտեմբերին:

Հոգևորականները, այդ թվում արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը, ով Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդն է, աղոթեցին հուշահամալիրի կառուցման վայրում նախքան  պաշտոնատար անձինք թիակներով խորհրդանշական մի փոքր փորեցին հուշարձանի տեղադրման տեղում՝ ազդարարելով հուշարձանի կառուցման սկիզբը:

«Ֆենոմենալ է տեսնել այս ամենը», – ասում է Դիզայնի արվեստի կենտրոնի քոլեջի պրոֆեսոր Ջեյմս Մերազը, ով տեսել էր Մերադի նախագիծը, երբ նա դեռ ուսանող էր: «Ես այնքան հպարտ եմ նրանով»:

Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշարձանի կոմիտեի խորհրդի անդամ և նախկին նահանգային խորհրդի պատգամավոր Էնթոնի Պորտանտինոն Լա Կակադա Ֆլինտրիջից, ով միացել էր արարողությանը Փասադենայի քաղաքային իշխանությունների և այլ պաշտոնատար անձանց հետ միասին, ասաց, որ նա գոհ է առաջընթացից:

«Համայնքն արժանի է բացառիկ հուշահամալիրի», – ասել է նա: «Սա հատուկ օր է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment