Գրենլանդիան չի վաճառվում․ Դանիայի վարչապետ

Գրենլանդիան չի վաճառվում․ Դանիայի վարչապետ

Հոդվածի առանցքում

  • Գրենլանդիան չի վաճառվում և այն ԱՄՆ-ին վաճառելու գաղափարն անհեթեթություն է, կիրակի հայտարարել է Դանիայի վարչապետն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդականը հաստատեց ԱՄՆ-ի հետաքրքրությունն աշխարհի ամենամեծ կղզին գնելու հարցում:

Ուշադրությանն արժանի

 

Գրենլանդիան չի վաճառվում և այն ԱՄՆ-ին վաճառելու գաղափարն անհեթեթություն է, կիրակի հայտարարել է Դանիայի վարչապետն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդականը հաստատեց ԱՄՆ-ի հետաքրքրությունն աշխարհի ամենամեծ կղզին գնելու հարցում:

«Գրենլանդիան չի վաճառվում: Գրենլանդիան դանիական չէ: Գրենլանդիան պատկանում է Գրենլանդիային: Ես հուսով եմ, որ դա լուրջ չէ», – ասել է Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիկսենը Sermitsiaq թերթին՝ Գրենլանդիա կատարած այցի ժամանակ:

Թրամփը նախատեսում է Կոպենհագեն այցելել հաջորդ ամսվա սկզբին և Արկտիկան կլինի Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենի ու ինքնավար տարածք Գրենլանդիայի վարչապետ Կիմ Կիլսենի հետ հանդիպումների օրակարգում:

Կիրակի Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Կուդլոուն հաստատեց ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ շաբաթվա սկզբին Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել է Գրենլանդիան գնելու գաղափարը:

«Ես չեմ ուզում կանխատեսել արդյունքը, պարզապես ասում եմ, որ նախագահը, որը որոշ բաներ գիտի անշարժ գույքի գնման մասին, ցանկանում է ուսումնասիրել  Գրենլանդիայի ձեռքբերումը», – ասել է Կուդլոուն Fox News- ին:

Կուդլոուն նշել է, որ իրադրությունը «զարգանում է», ԱՄՆ նախագահ Հարի Թրումանն էլ էր ցանկացել գնել Գրենլանդիան:

«Գրենլանդիան պատկանում է Դանիային, Դանիան դաշնակից է, Գրենլանդիան էլ ռազմավարական վայր է այնտեղ, վերևում: Եվ նրանք շատ արժեքավոր հանքանյութեր ունեն», – ավելացրել է Կուդլոուն:

1951 թվականին Դանիայի և ԱՄՆ-ի միջև կնքված Պաշտպանության պայմանագրով ԱՄՆ զինվորականներն իրավունքներ ունեն Գրինլանդիայի հյուսիսային Թյուլ ավիաբազայի նկատմամբ:

Գրենլանդիան, որը գտնվում է Հյուսիսատլանտյան և Արկտիկական օվկիանոսների միջև, կախված է Դանիայի տնտեսական աջակցությունից: Այն ղեկավարում է իր ներքին գործերը, իսկ Կոպենհագենը հետևում է պաշտպանության և արտաքին քաղաքականությանը:

«Դա անհեթեթ քննարկում է ու Կիմ Կիլսենն, իհարկե, հասկացրել է, որ Գրենլանդիան չի վաճառվում: Եվ այստեղ խոսակցությունն ավարտվում է», – ասել է Ֆրեդերիկսենը դանիական DR հեռուստաընկերությանը:

Ուրբաթ Գրինլանդիայի արտաքին գործերի նախարար Անե Լոնե Բագերը «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է. «Մենք բաց ենք բիզնեսի համար, բայց չենք վաճառվում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment