1 բաժակ կանաչ թեյ խմելու 7 պատճառ

1 բաժակ կանաչ թեյ խմելու 7 պատճառ

Հոդվածի առանցքում

  • Պարզվում է, որ պարբերաբար կանաչ թեյ խմելը կարող է ձեր օրգանիզմում հրաշքներ գործել: Ահա 7 ուղի, որոնցով ըմպելիքը ձեզ լիցք է տալիս. 1.Կանաչ թեյը դրական ազդում ձեր ոսկրային համակարգի վրա:
  • Թեյը այնուամենայնիվ պարունակում է EGCG, EGC, ECG և EC քիմիական նյութեր, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով: Այս քիմիական նյութերը կարող են օգնել պաշտպանել բջիջները ԴՆԹ վնասվածքներից, որոնք առաջին գործոններն են քաղցկեղի առաջացման գործընթացքում:
  • Կանաչ թեյը կարող է օգնել ձեզ պահպանելու առողջ քաշը: American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված 12-շաբաթյա հետազոտության արդյունքում հետազոտողները հայտնաբերել են, որ կանաչ թեյը կարող է նույնիսկ նվազեցնել մարմնի ճարպը:
  • Կանաչ թեյը օգտակար է սրտի համար: Համաձայն Harvard Medical School-ի, ամեն օր կանաչ թեյ խմելը նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը:
  • Համաձայն American Journal of Physiology-ում հրապարակված ուսումնասիրության, այս կոֆեինի խթանը կարող է բարձրացնել դիմադրողականությունը: Այնպես, որ դուք մարզիկ եք, թե պարզապես լիցքեր որոնող, կանաչ թեյը կարող է առողջ կենսակերպ ապահովել:

Ուշադրությանն արժանի

Հնագույն  ըմպելիքը մի շարք կարևոր առավելություններ է տալիս առողջության համար

Դուգլաս Ադամսը «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց»-ում գրել է. «Մի բաժակ թեյը կվերականգնի իմ նորմալությունը»: Եվ նա մի բան գիտեր: Պարզվում է, որ պարբերաբար կանաչ թեյ խմելը կարող է ձեր օրգանիզմում հրաշքներ գործել: Ահա 7 ուղի, որոնցով ըմպելիքը ձեզ լիցք է տալիս.

1.Կանաչ թեյը դրական ազդում ձեր ոսկրային համակարգի վրա: Համաձայն Nutrition Research-ում տպագրված ուսումնասիրության, կանաչ թեյը կարող է օգնել ոսկրերի տարիքային կորստի գործընթացի դանդաղեցման հարցում և նվազեցնել օստեոպորոզի պատճառով առաջացող ոսկրերի կոտրվելու ռիսկը: Հետազոտողները պարզել են, որ օրը 3 բաժակ կանաչ թեյ խմող կինը օստեոպորոզի պատճառով գոտկատեղի կոտրվածքի 30 տոկոսով ավելի քիչ ռիսկի է ենթարկվում:

2.Կանաչ թեյը կարող է օգնել կանխել քաղցկեղը: Համաձայն Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի,  քաղցկեղի տարածվածությունն ավելի քիչ է այնպիսի երկրներում, ինչպիսին Ճապոնիան է, որտեղ կանաչ թեյը ամենաշատ խմվող ըմպելիքներից է: Չնայած հետազոտողները չեն կարող վստահ լինել, որ կանաչ թեյը միայնակ է դարձել քաղցկեղի ավելի քիչ տարածվածության պատճառ:

Թեյը այնուամենայնիվ պարունակում է EGCG, EGC, ECG և EC քիմիական նյութեր, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով: Այս քիմիական նյութերը կարող են օգնել պաշտպանել բջիջները ԴՆԹ վնասվածքներից, որոնք առաջին գործոններն են քաղցկեղի առաջացման գործընթացքում: Բացի այդ, կանաչ թեյի հատկությունները կարող են օգնել ձեր մաշկը արևի UV վնասից պաշտպանելու հարցում, որն մաշկի քաղցկեղի գլխավոր պատճառն է:

3.Կանաչ թեյը կարող է օգնել ձեզ պահպանելու առողջ քաշը: American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված 12-շաբաթյա հետազոտության արդյունքում հետազոտողները հայտնաբերել են, որ կանաչ թեյը կարող է նույնիսկ նվազեցնել մարմնի ճարպը: Կանաչ թեյի թուրմը կարող է նվազեցնել ճարպակալումն ու ճարպակալման հետ կապված հիվանդություններն, ինչպիսին դիաբետն է:

4.Կանաչ թեյը կարող է նվազեցնել խոլեստերինը: Համաձայն American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված նյութի, կանաչ թեյը կապված է առավել ցածր LDL-ի հետ, որն «վատ» խոլեստերինն է: Ընդհանուր առմամբ, թեյ խմողների մոտ LDL-ի ավելի ցածր մակարդակ է լինում, քան նրանց մոտ, ովքեր կանաչ թեյ չեն խմում:

5.Կանաչ թեյը օգնում է լինդերի առողջությանը: Համաձայն Ճապոնական համալսարանի հետազոտողների, այն մարդիկ, ովքեր պարբերաբար կանաչ թեյ են խմել, ունեցել են լինդերի հյուսվածքների և արյան շրջանառության առավել դանդաղ կորուստ: Որքան շատ է թեյը խմվել, ավելիք քիչ են եղել պարոտոնտի հիվանդությունները: Այսպիսով մեկ բաժակից ավել թեյ խմելը կարող է լինել բերանի խոռոչի առողջության պահպանման երկար ուղին:

6.Կանաչ թեյը օգտակար է սրտի համար: Համաձայն  Harvard Medical School-ի, ամեն օր կանաչ թեյ խմելը նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը:

Ըստ ճապոնական ուսումնասիրությունների, որին մասնակցել էր 40 հազար մարդ, պարբերաբար կանաչ թեյ խմողները 26 տոկոսով ավելի քիչ են մահանում սրտային հիվանդություններից:  Սակայն այս մասնակիցները օրը նվազագույնը 5 բաժակ կանաչ թեյ էին խմել: Այնպես, որ եթե ցանկանում եք առողջ սիրտ ունենալ, կանաչ թեյ շատ խմե՛ք:

7.Կանաչ թեյը էներգիայի լիցք է տալիս: Անգամ նրանք, ովքեր ցանկանում են նվազեցնել կոֆեինը, կարող են օգուտ քաղել կանաչ թեյի էներգիայի առավելություններից: Քանի որ 8 ունցիանոց բաժակով կանաչ թեյը պարունակում է 24-45 միլիգրամ կոֆեին՝ ի տարբերություն 1 բաժակ սուրճի մեջ պարունակվող 95-200 միլիգրամի: Թեյը էներգիայի լիցք է տալիս գլխացավերի, քայքայվածության, սրտխառնոցի ավելի քիչ ռիսկի, որն կոֆեինի արդյունքում է առաջանում: Համաձայն American Journal of Physiology-ում հրապարակված ուսումնասիրության, այս կոֆեինի խթանը կարող է բարձրացնել դիմադրողականությունը: Այնպես, որ դուք մարզիկ եք, թե պարզապես լիցքեր որոնող, կանաչ թեյը կարող է առողջ կենսակերպ ապահովել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment