Հունաստանի խորհրդարանը Բեռլինից պահանջում է փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի համար
Հոդվածի առանցքում
- Հունաստանի օրենսդիրները պաշտոնապես հաստատել են դիվանագիտական պահանջը, որպեսզի Գերմանիան վճարի Հունաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառած վնասի համար: Աթենքը Բեռլինի առջև կբարձրացնի խնդիրը, որտեղ հարցը համարվում է վաղուց կարգավորված:
Ուշադրությանն արժանի
Հունաստանի օրենսդիրները պաշտոնապես հաստատել են դիվանագիտական պահանջը, որպեսզի Գերմանիան վճարի Հունաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառած վնասի համար: Աթենքը Բեռլինի առջև կբարձրացնի խնդիրը, որտեղ հարցը համարվում է վաղուց կարգավորված:
Հունաստանի օրենսդիրների մեծամասնությունը աջակցել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասին Գերմանիայից փոխհատուցում պահանջելու հարցում: Չորեքշաբթի օրվա քվեարկությունը նշմարում է առաջին պաշտոնական խորհրդարանական վճիռը Ցիպրասի 2015 թ. քարոզարշավին արած խոստումների վերաբերյալ`բարձրացնելով զգացմունքային լուրջ խնդիր:
Կառավարությունը կարող է «իրականացնել ցանկացած իրավական և դիվանագիտական քայլ` բավարարելու Հունաստանի պահանջները »:
Այժմ Աթենքը կդիմի Գերմանիային, որը «թույլ կտա սկսել երկխոսությունը այս հարցի շուրջ», – ասել է Ցիպրասը:
Փոխհատուցման պահանջը «պատմական և բարոյական պարտականություն է և պարտավորություն` անցյալի հերոսների հիշատակի առջև … ամենից առաջ այն ժամանակների, երբ ծայրահեղ աջերը, ազգայնամոլությունը և ռասիզմը սպառնում էին Եվրոպային»:
Վատ արյուն
Չորեքշաբթի օրը 12-ժամյա քննարկումների ժամանակ կառավարությունը չի ասել, թե որքան գումար է նախատեսել պահանջել Բեռլինից: 2016 թ. խորհրդարանական հանձնաժողովը գտել է, որ Գերմանիան պետք է վճարի ավելի քան 300 միլիարդ եվրո (338,79 միլիարդ դոլար) Հունաստանի հողում պատերազմի ժամանակ վայրագությունների համար, այդ թվում` 300 հազար հույների մահվան և պարտադրված վարկի, որը Ադոլֆ Հիտլերի ռազմական մեքենան 1942 թվականին պահանջել է Հունաստանի Բանկից: Այսօրվա եվրոյի պարագայում «օկուպացիոն այդ վարկը» հասնում է 30 միլիարդի, որով ֆինանսավորվել է Հյուսիսային Աֆրիկայում Գերմանիայի պատերազմական գործողությունները:
Բեռլինի առջև պատերազմի ժամանակաշրջանի խնդիրների բարձրացումը վստահաբար կհանգեցնի երկու երկրների միջև լարվածության բարձրացմանը: Այս քվեարկության ընթացքում Հունաստանը երկարատև տնտեսական ճգնաժամ է շարունակում վերապրել: Շատ հույներ հավատում են, որ ճգնաժամը երկարատև և ավելի վնասակար է արտասահմանյան գործընկերների խիստ խնայողությունների վերաբերյալ ծրագրի պատճառով: Անգելա Մերկելի կառավարությանը հաճախ մեղադրում են կտրուկ կրճատումների համար, որոնք ստիպված է եղել կատարել Աթենքը:
Ցիպրասը մերժում է կապը պարտքերի ներման հետ
Ցիպրասը անդրադարձել է օրենսդիրներին `ընդգծելով, որ խնայողությունների և պատերազմի ժամանակահատվածի փոխհատուցման խնդիրները պետք է առանձին լինեն:
«Մենք երբեք չենք կարող նացիզմի բացարձակ չարիքը դնել մի նժարի վրա», – ասաց նա: «Ոչ մի սպանդ, ոչ մի վախճան, նույնիսկ մեկ կաթիլ արյուն չի կարող հավասարակշռություն մցնել »:
Նա ասել է, որ ժամանակն է եկել խնդիրը բարձրացնելու անցյալ ամիս Հունաստանի պարտքերի ներման ծրագրից դուրս բերելուց հետո:
«Այժմ մենք հնարավորություն ունենք փակելու այս գլուխը», – ասաց նա:
Վճարները «լուծված» են
Գերմանիայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ փոխհատուցման բոլոր հարցերը տասնամյակներ առաջ կարգավորվել են: 1960 թ-ին Հունաստանը ստորագրեց համաձայնությունը գործարքի մասին, որով Արևմտյան Գերմանիան համաձայնվել է փոխհատուցում վճարել 115 մլն դոչմարկի չափով:
Մեկնաբանելով չորեքշաբթի օրվա քվեարկությունը՝ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Սայբերտը ճանաչեց Գերմանիայի պատասխանատվությունը օկուպացիայի համար:
«Մենք ճանաչում ենք, և ես հուսով եմ, որ դուք հավատում եք մեզ, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը», – ավելացրեց նա:
Այնուամենայնիվ, նա նաև ասել է, որ փոխհատուցման հարցն «ամբողջապես կարգավորվել է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական դաշտում»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ