Թուրքիան և Հունաստանը զարգացնում են տնտեսական կապերը՝ չնայած առկա հակասությունների

Թուրքիան և Հունաստանը զարգացնում են տնտեսական կապերը՝ չնայած առկա հակասությունների

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շաբաթ երկօրյա ուղեւորություն կատարեց Հունաստանի մայրաքաղաք Աթենք:
  • Թուրքիան դարձել է Հունաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը: Երկկողմ առեւտուրը կտրուկ աճել է՝ 2010 թվականի 1.06 մլրդ եվրոյից հասնելով 4.3 մլրդ եվրոյի 2013 թ.-ին:
  • Բանակցությունները ընթանում էին անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում, որի արդյունքում Աթենքի կենտրոնը փակ էր:
  • Ուրբաթից մինչեւ շաբաթ կեսօր արգելվեցին ցույցերը եւ մոտ 7000 ոստիկաններ գտնվում էին Հունաստանի մայրաքաղաքում:
  • Շաբաթ Հունաստանը եւ Թուրքիան հաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական կապերը երկու երկրների միջեւ, չնայած կողմերի միջև էներգետի վեճի:
  • Կիպրոսը փորձում է շահագործել կղզուց հարավ ընկած բնական գազի հանքահորերը, սակայն Անկարան պնդում է, որ ցանկանում է համատեղ օգտագործել այն:
  • Հոկտեմբերին, Թուրքիան երկու ռազմածովային եւ հետազոտական նավեր ուղարկեց վիճելի ջրատարածք:
  • Նավեր ուղարկելու Թուրքիայի որոշումը արդեն քննադատել են Եվրամիությունը, Կիպրոսը, եւ ԱՄՆ –ն:

Ուշադրությանն արժանի

Շաբաթ Հունաստանը եւ Թուրքիան հաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական կապերը երկու երկրների միջեւ, սակայն խոստովանել են, որ կողմերի միջև կան վեճեր էներգետիկայի եւ երկու մասի բաժանված Կիպրոսի հարցերում:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շաբաթ երկօրյա ուղեւորություն կատարեց Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ մասնակցեց երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման ֆորումին: 2 երկրները առնվազն 3 անգամ պատերազմի շեմին էին վերջին 4 տասնամյակների ընթացքում:

«Իհարկե, կան հակասություններ հարեւանների միջև: Անհնար է, որ լիներ հակառակը: », – ասել է Թուրքիայի առաջնորդը: «Մենք հավատում ենք, որ երկու կողմերի որդեգրած մոտեցումը կարող է նպաստել արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանի զարգացմանը»:

Նրա այցը Աթենք տեղի ունեցավ էներգետիկ հանքահորերի հետ կապված Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր լարվածության պայմաններում: Կիպրոսը փորձում է շահագործել կղզուց հարավ ընկած բնական գազի հանքահորերը, սակայն Անկարան պնդում է, որ ցանկանում է համատեղ օգտագործել այն:

Հոկտեմբերին, Թուրքիան երկու ռազմածովային եւ հետազոտական նավեր ուղարկեց վիճելի ջրատարածք՝ սեյսմիկ տվյալներ հավաքելու համար, որի արդյունքում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը կասեցրեց բանակցությունները Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող կղզու հյուսիսի հետ:

Թուրքիան դատապարտեց  բանակցությունները սառեցնելուորոշումը և քննադատեց Կիպրոսի կառավարությանը՝ կղզու բնական ռեսուրսները առանց Կիպրոսի թուրքական փոքրամասնության «միակողմանի» շահագործելու փորձի համար:

Շաբաթ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարեց, որ հասկանում է պարոն Անաստասիադիսի որոշումը՝ հավելելով, որ խոչընդոտները բանակցությունների վերսկսման վերաբերյալ կարող են շուտով վերացվել: «Մենք համարում ենք սա շատ կարեւոր », – ասել է Հունաստանի վարչապետը:

Հատկանշական է, որ վիճելի ջրային տարածքներ նավեր ուղարկելու Թուրքիայի որոշումը արդեն քննադատել են Եվրամիությունը, Կիպրոսը, եւ ԱՄՆ –ի կողմից՝ չնայած, որ Արեւմուտքը փորձում է ընդհանուր ճակատ ստեղծել Անկարայի հետ՝ Սիրիայի ճգնաժամի եւ իսլամական պետության ծայրահեղականների հետ կապված հարցերում:

Կառավարության ինը անդամներ եւ մի մեծ բիզնես պատվիրակություն ուղեկցում էին Թուրքիայի վարչապետին Աթենք այցի ընթացքում, որտեղ քննարկումներ ընթացան զբոսաշրջության եւ տրանսպորտային խնդիրների վերաբերյալ:

Թուրքիան դարձել է Հունաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը, որի կարևորությունը զգալիորեն աճել է ճգնաժամի ենթարկված Հունաստանի համար Եվրոպայի տնտեսության թուլացման պարագայում: Երկկողմ առեւտուրը կտրուկ աճել է՝ 2010 թվականի 1.06 մլրդ եվրոյից հասնելով 4.3 մլրդ եվրոյի 2013 թ.-ին:

Բանակցությունները ընթանում էին անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում, որի արդյունքում Աթենքի կենտրոնը փակ էր: Ուրբաթից մինչեւ շաբաթ  կեսօր արգելվեցին ցույցերը եւ մոտ 7000 ոստիկաններ գտնվում էին Հունաստանի մայրաքաղաքում:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment