Եթե Հունաստանը քվեարկի, Եվրոպայի ապագան մազից կախված կլինի

Եթե Հունաստանը քվեարկի, Եվրոպայի ապագան մազից կախված կլինի

Հոդվածի առանցքում

  • Հունական ընտրություններում հիմնական հարցն այն է, թե ինչպես են եվրոպական չափանիշներն ազդում հունական ժողովրդավարության վրա և ինչպես են Հունաստանի ընտրությունները ազդում Եվրամիության ապագայի վրա:
  • Եվ այսպես, եվրոյի ճգնաժամը խորապես վերափոխել է հունական քաղաքականության կառուցվածքը: Նույնիսկ եթե հարցումները սխալ լինեն և Սիրիզան չհաղթի, քաղաքականությունը չի վերադառնա նախաճգնաժամային ստատուս քվոյին: Սա նախազգուշացում է նմանատիպ քաղաքական ճշգրտումների մասին ամբողջ Եվրոպայում:
  • ԵՄ ներգրավումը ավանդաբար օգտագործվում է ներքին ցավոտ բարեփոխումները օրինականացնելու համար, սակայն այժմ այն սպառնում է վնասակար ազդեցություն ունենալ: Լավատեսները պնդում են, որ Հունաստանի դաժան տնտեսական դեղամիջոցները նոր էին սկսել գործել: Նույնիսկ եթե դա այդպես է, այն արթնացրել է քաղաքական բոլորովին այլ մթնոլորտ:
  • Իհարկե, շատերը կարծում են, որ Հունաստանի դուրս գալը կհեշտացնի եվրոգոտում տնտեսական քաղաքականության աշխատանքը: Տնտեսական միտումները սկսել են բարելավվել և ԵՄ հաստատություններն էլ տեղին են օգտագործում ճգնաժամային կառավարման միջոցները: Հունաստանի դուրս գալու հետ կապված ծախսերն, այնուամենայնիվ, կարող են հսկայական լինել:

Ուշադրությանն արժանի

Հունվարի 25-ի Հունաստանի ընտրությունների արդյունքը վճռորոշ կլինի  Հունաստանի համար և ամբողջ Եվրոպայում քաղաքական վերնախավի արձագանքը կարող է մեծ ազդեցություն ունենալ Եվրոպական միության ապագայի վրա:

Հունական ազգային ուժերի և Եվրոպական մակարդակի քաղաքականությունների փոխկապակցվածության պատճառով այս ընտրությունները դառնում են ավելի հատկանշական ու կարևոր: Հիմնական հարցն այն է, թե ինչպես են եվրոպական չափանիշներն ազդում հունական ժողովրդավարության վրա և ինչպես են Հունաստանի ընտրությունները ազդում Եվրամիության ապագայի վրա:

Ներկայում, ձախ Սիրիզա կուսակցությունը հավակնում է հաղթել  ընտրություններում: Դա կարևորվում է, քանի որ կուսակցության ի հայտ գալը խարխլել է տասնամյակներ շարունակ առաջատար համարվող պահպանողական Նոր ժողովրդավարություն և սոցիալիստական Պասոկ կուսակցությունների դիրքերը:

Եվ այսպես, եվրոյի ճգնաժամը խորապես վերափոխել է հունական քաղաքականության կառուցվածքը: Նույնիսկ եթե հարցումները սխալ լինեն և Սիրիզան չհաղթի, քաղաքականությունը չի վերադառնա նախաճգնաժամային ստատուս քվոյին: Սա նախազգուշացում է նմանատիպ քաղաքական ճշգրտումների մասին ամբողջ Եվրոպայում:

Ընտրությունների նախաշեմին պարզվում է, որ հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել Հունաստանի ազգային ուժերի և ԵՄ մակարդակով զարգացումների միջև: Եվրոպական առաջնորդները հայտնել են իրենց մտահոգությունը Սիրիզայի վերելքի առիթով: Ոմանք առաջ են քաշել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հեռանկարը:

Վերջին շրջանում ԵՄ-ից ստացվող նման հայտարարություններն ավելի հավանական են դարձնում Սիրիզիին հույն ընտրողների աջակցությունը: ԵՄ միջամտության նկատմամբ նրանց հակակրանքը ուժգնացել է, չնայած վերջին օրերին Հունաստանին եվրոգոտուց հեռացնելու մտահոգությունը վտանգում է ընտրություններին Սիրիզայի հաղթանակը:

ԵՄ ներգրավումը ավանդաբար օգտագործվում է ներքին ցավոտ բարեփոխումները օրինականացնելու համար, սակայն այժմ այն սպառնում է վնասակար ազդեցություն ունենալ: Լավատեսները պնդում են, որ Հունաստանի դաժան տնտեսական դեղամիջոցները նոր էին սկսել գործել: Նույնիսկ եթե դա այդպես է, այն արթնացրել է քաղաքական բոլորովին այլ մթնոլորտ:

Որոշիչ հարց է, արդյոք ընտրությունները կխախտեն Հունաստանի իշխանությունների և Եվրոպայի մյուս մասի միջև հավասարակշռությունը: Կամ Գերմանիան և ԵՄ անդամ մյուս պետությունները կենթարկվեն Սիրիզայի պահանջներին, որպեսզի խուսափեն եվրոյից Հունաստանի կործանարար հեռացումից: Հնարավոր է նաև, որ հաղթի դաժան իրականությունը և Գերմանիայի տնտեսական քաղաքականությունը պարտադրի Սիրիզայի կառավարությանը հրաժարվել նախընտրական շրջանում վարած արմատական քաղաքականությունից:

Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե որքան ճկուն կլինի Սիրիզան կառավարությունում: Չնայած կուսակցությունը պաշտպանում է եվրոյին Հունաստանի անդամակցությունը, նրանց տնտեսական առաջարկները գործնականում կդժվարացնեն այդ խնդիրը: Ամենայն հավանակությամբ կուսակցությունը ստիպված կլինի մշտապես զիջումներ անել իր եվրոպամետ ու իշխանական առաջնահերթությունների հարցում:

Ինչ կպատահի, եթե Սիրիզան չհաղթի կամ ստիպված լինի ձևավորել կոալիցիոն կառավարություն: Ի պատասխան Սիրիզայի վերելքին, Հունաստանի հիմնական կուսակցությունները ընդունել են իշխանական հռետորաբանությունը: Եթե, հակառակ սպասումներին, նրանք հաղթեն, կձգտեն այն օգտագործել` ամրապնդելու իրենց ուժը եվրոպական այլ կառավարությունների հետ բանակցություններում:

Հունաստանի ընտրությունները կարող են հանգեցնել լարվածության հանգուցալուծման, որն արդեն հինգ տարի ձևավորվում է եվրոգոտու տարածքում:  Սիրիզայի հաղթանակը կարող է ցնցել եվրոպական համակարգը և Գերմանիային ու հյուսիսային անդամ պետություններին ստիպել տարածք տրամադրել էքսպանսիոն տնտեսական քաղաքականությունների համար: Մյուս կողմից դա կարող է հանգեցնել եվրոգոտու մասնատմանը:

Իհարկե, շատերը կարծում են, որ Հունաստանի դուրս գալը կհեշտացնի եվրոգոտում տնտեսական քաղաքականության աշխատանքը: Տնտեսական միտումները սկսել են բարելավվել և ԵՄ հաստատություններն էլ տեղին են օգտագործում ճգնաժամային կառավարման միջոցները: Հունաստանի դուրս գալու հետ կապված ծախսերն, այնուամենայնիվ, կարող են հսկայական լինել: Դա կարող է ազատություն տալ Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի դեռևս փխրուն տնտեսություննների նորացված անկայունությանը:

Հունաստանի ընտրությունների արձագանքները թերևս, կարող են ավելի ուժեղ զգացվել Իսպանիայում: Այստեղ նմանատիպ ձախակողմյան կուսակցությունը` Պոդեմոսը, ոտքի է կանգնել առանց նախապատմություն ունենալու և հավակնում է հաղթել Իսպանիայի 2015-ի աշնանային ընտրություններում: Իսպանացիները ուշադիր հետևելու են հունական ընտրություններին և Սիրիզայի հաղթանակը կարող է քաջալերել նրանց` առաջ մղելու Պոդեմոսին:

Բայց եթե դա հանգեցնի անկայունության և եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուն, ապա հնարավոր է, որ Իսպանիայի երկու հիմնական ուժերը` պահպանողական և սոցիալիստական կուսակցությունները, միավորվեն և քաղաքական դաշտից դուրս մղեն Պոդեմոսին:

Այս օրինակը ցույց է տալիս, որ Հունաստանի ընտրությունների ալիքը տարածվելու է Եվրոպայի մյուս երկրներ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում: ԵՄ հիմնական վերնախավը դեռ պետք է մշակի աջ ու ձախ կողմերում ոտքի կանգնող պոպուլիստական կուսակցությունների հետ աշխատելու ուղիները: Այն ինչ տեղի կունենա Սիրիզայի հետ, խորապես կազդի որոշումների վրա:

Սիրիզայի աճը ցույց է տալիս, թե որ հարցերում պետք է վերաձևել եվրաինտեգրման գործընթացը: Կուսակցության հաջողությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ամբողջ Եվրոպայում: Վտանգն այն է, որ դա կարող է տանել նաև հակառակ ուղղությամբ: Պաշտպանվելով` բոլոր պետությունների վերնախավերը կմիավորվեն և կմեկուսացնեն աճող պոպուլիստներին: Սիրիզայի վերելքը, սակայն, հուշում է, որ պոպուլիստական կուսակցություններին մեկուսացնելու համար հիմնական կուսակցությունների միջև նպատակահարմար դաշինքների ստեղծումը  առաջ շարժվելու խելամիտ և կայուն միջոց չէ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment