Հույները կոշտ տնտեսական միջոցների պատճառով գործադուլի են դիմել

Հոդվածի առանցքում

  • 24-ժամյա գործադուլի ժամանակ փակվել են հասարակական սպասարկման կենտրոնները, չեղյալ են հայտարարվել թռիչքները, կաթվածահար է եղել հասարակական տրանսպորտը:
  • Բնակչությունը բողոքում է երկրի կոշտ տնտեսական քաղաքականությունից, որը պատրադրում են միջազգային վարկատուները:
  • Առաջարկվում են կրճատումներ քաղաքացիական ծառայության համակարգում և փոփոխություներ կենսաթոշակային համակարգում:
  • Եվրոպական հանձնաժողովը, ԵԿԲ-ը, և ԱՄՀ-ը Հունաստանը 2010 թ. սկսած փրկել են 2 անգամ:

Ուշադրությանն արժանի

Հինգշաբթի հազարավոր հույներ աշխատանքից դուրս են եկել՝ մասնակցելու համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ տնտեսական նոր, կոշտ միջոցների: Այս նույն ժամանակահատվածում կառավարական պաշտոնյաները վիճում էին երկրի միջազգային վարկատուների հետ՝ քննարկելով երկրի տնտեսական քաղաքակա­նության և Հունաստանի ֆինանսական դրության փրկության հարցերը:

24-ժամյա գործադուլի արդյունքում, որը առաջին ամենախոշոր համընդհանուր գործադուլն է՝ ապրիլից սկսած, փակվել են հասարակական սպասարկման կենտրոնները,  չեղյալ են հայտարարվել հարյուրավոր թռիչքներ, ողջ երկրում կաթվածահար է եղել հասարակական տրանսպորտը:

Որպես խնդրի լուծում՝ առաջարկվում են կրճատումներ քաղաքացիական ծառայության համակարգում և փոփոխություներ կենսաթոշակային համակարգում, ինչը պահանջում են միջազգային վարկատուները, որոնք հայտնի են «տրոյկա» անունով:

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը Հունաստանի ֆինանսական դրությունը 2010 թ. սկսած փրկել են արդեն 2 անգամ՝ որպես վարկ տրամադրելով ընդհանուր առմամբ 240 միլիարդ եվրո ($300 միլիարդ), որպեսզի երկրին օգնեն վճարել իր հսկայական պարտքերը:

Սակայն նրանք իրենց հերթին պահանջել են, որ Հունաստանը կոշտ ֆիսկալ քաղաքականություն վարի, որի մեջ մտնում են ծախսերի կտրուկ կրճատումն ու հարկերի բարձրացումը:

Այս միջոցառումներից հետո տնային տնտեսությունների եկամուտը նվազել է 1/3-ով, գործազրկության մակարդակն հասել է 26 տոկոսի, մինչդեռ երկրի արտաքին պարտքը եվրո արժույթն օգտագործող երկրների շրջանակում համամասնորեն ամենաբարձրն է:

Անցյալ ամիս Հունաստանը ներկայացրեց 2015 թ. բյուջեի նախագիծը, որը տնտեսական խնդիրները լուծելու նպատակով առաջարկում էր հարկերի կրճատմամբ խթանել տնտեսությունը: Այս ընթացքում հասարակական բողոքը հիմնականում ուղղված է կառավարության դեմ՝ կոշտ տնտեսական քաղաքականության առումով, որը Գերմանիան ստիպում է վարել Եվրոպայի բոլոր՝ ճգնաժամերի դեմ  պայքարող տնտեսություններին:

Կոշտ տնտեսական քաղաքականության դեմ ժողովրդական բողոքներ են հնչել Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ երկրներում, ինչի արդյունքում կառավարությունները ստիպված են հեռանալ Եվրոպական միության դրամավարկային կանոններից:

Սակայն, քանի որ միջազգային վարկատուները Աթենքի հետ վերջին բանակցություններում կոշտ դիրքորոշում են որդեգրել, հույների մոտ այնպիսի  տրամադրություններ են առաջացել, որ իրենց երկրին պատժում են, և որ Հունաստանի նկատմամբ կոշտ սահմանափակումներ են կիրառվում:

Հունաստանի հակաճգնաժամային ծրագրի Եվրոպական հատվածի ժամկետը ավարտվում է դեկտեմբերի 31-ին, իսկ արժութային ֆոնդինը՝ 2016 թ. մարտին:

Հունաստանի կառավարության պահանջով Հունաստանի պաշտոնատար անձանց և վարկատուների միջև դեմ առ դեմ բանակցությունները տնտեսական քաղաքականության և ծրագրերի հնարավոր երկարաձգման շուրջ վեցշաբաթյա ընդմիջումից հետո վերսկսվել են երեքշաբթի օրը՝ Փարիզում: Սակայն այս բանակցությունները ավարտվեցին չորեքշաբթի օրը՝ առանց համաձայնության ձեռքբերման:

Վարկատուների պահանջների բավարարման համար Աթենքն  հարկադրված կլինի փոփոխություններ կատարել  աշխատողների համար երաշխիքներ սահմանող որոշ իրավական նորմերում, ամբողջությամբ փոփոխել կենսաթոշակային համակարգը, բարձրացնել հարկերն ու այն ծրագրերը, որոնք օգնում էին հույներին՝ հաղթահարել հարկային պարքերը:

Իր հերթին Հունաստանի կառավարությունը պնդում է, որ 2015 թ. բյուջեն վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամն է, որ գրեթե հավասարակշռված է, և հետագա կրճատումների հարկ չկա: Դա հիմնվում է մասնավորապես այն կանխատեսումների վրա, որ հաջորդ տարի երկրի տնտեսական աճը կկազմի 2,9 տոկոս: Պառլամենտական օրակարգով բյուջեի քննարկման օր է սահմանվել  դեկտեմբերի 7-ը:

Հունաստանի և վերջինիս վարկատուների միջև լարվածությունը գագաթնակետին է հասել հինգշաբթի օրը: Երկրի ֆինանսների նախարար Գիկաս Հարդովելիսը պառլամենտի անդամներին ասել է, որ «Արժույթի միջազգային հիմնադրամն» անտարբեր է Հունաստանում քաղաքական կլիմայի վերաբերյալ: Նրա և կոալիցիոն կառավարության վարչապետ Անտոնիս Սամարասի և ձախ Սիրիզա (Syriza) կուսակցության միջև հակասություններն ակնհայտորեն  աճում են:

Սիրիզան հանդես է գալիս տնտեսական քաղաքականության կոշտացամ դեմ, և նշում է, որ կխոչընդոտի փետրվարին նախատեսված նախագահական ընտրությունները, այս քայլը ամենայն հավանականությամբ կհանգեցնի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների, իսկ վերջին հարցումները ցույցն են տալիս, որ կհաղթեն ձախերը:

Սիրիզայի առաջնորդ Ալեքսիս Ծիփրասը, հինգշաբթի օրը Աթենքում ցույցի ժամանակ  հանդես գալով, նշել է, որ վարկատուների հետ ճգնաժամը «առավել քան ողբերգական ձևով ցույց է տալիս, որ տրոյկայի իռացիոնալ պահանջների նկատմամբ ներկայացման և սերվիտուտի ռազմավարությունը մահացու ելք կունենա»:

Փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Հակաճգնաժամային ծրագրի եվրոպական մասին Հունաստանի ելքը կարող է հետաձգվել «մի քանի օր կամ շաբաթ»՝  «տեխնիկական պատճառներով»: Սակայն նա պնդում է, որ դա կլինի «ոչ նոր Եվրոպական ծրագիր», և անհրաժեշտության դեպքում Հունաստանը կարող է հենվել դրամավարկային ֆոնդերի օժանդակության վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment