Հունաստանի կառավարությունը բարձրացնում է հարկերն ու սակագները վերջիններիս անարդյունավետության պատճառով

Հունաստանի կառավարությունը բարձրացնում է հարկերն ու սակագները վերջիններիս անարդյունավետության պատճառով

Հոդվածի առանցքում

  • Երեքշաբթի երեկոյան Խորհրդարանում բյուջեի միջոցների իրականացման օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմության առաջնորդ Սիմոն Բուսուտիլը կառավարությանը մեղադրեց անարդյունավետ աշխատանքի և վատ կառավարման մեջ:
  • Կառավարության ոչ կոմպետենտության վառ օրինակ էր այն, որ բյուջեին վերաբերող ելույթում ասվում էր, որ անհատները, որոնք ապրանքներ կամ ծառայություններ են վաճառել մինչև 7000 եվրո և բարձր արժեքով, ստիպված են լինելու իրենց եկամուտների համար վճարել Ավելացված Արժեքի Հարկ (ԱԱՀ): Կառավարությունը հարկման է ենթարկել նաև արտահանման ոլորտը. ձկնաբուծական տնտեսությունները և տեղական գինու գործարանները ևս հարկվելու են:
  • Կարիքավորներին սոցիալական օգնության չափը տատանվում է 45-ից 200 եվրոյի սահմաններում: Կառավարությունը երբեմն պարծենում է ուսանողներին բարձր կրթաթոշակ վճարելու համար, սակայն նաև պետք է ընդգծել, որ ուսման վճարները աստղաբաշխական չափերի են հասել:
  • Դոկտոր Բուսուտիլի խոսքով` բյուրոկրատիայի և հարկերի կրճատման համար ընդդիմությունն առաջարկում է ստեղծել բիզնես կազմակերպություններից և առևտրային միություններից կազմված ընդլայնված խմբեր վարչական սակագների ուսումնասիրությունների համար:

Ուշադրությանն արժանի

Երեքշաբթի երեկոյան Խորհրդարանում բյուջեի միջոցների իրականացման օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմության առաջնորդ Սիմոն Բուսուտիլը կառավարությանը մեղադրեց անարդյունավետ աշխատանքի և վատ կառավարման մեջ:

Դոկտոր Բուսուտիլի խոսքով, այդ երեկո բյուջեի մասին ճառն երբևէ հնչած ամենաերկար էր, սակայն նրանում ներկայացված չէր հարկերին վերաբերող մանրամասները` ներառյալ կառավարական 400 ծառայողական ծախսերի ընդհանուր արժեքի բարձրացման մասին տեղեկությունները:

Նրա խոսքով, դա այն գինն է, որը մարդիկ ստիպված են լինելու վճարել կառավարության «անհիմն գործարքների» և «անպարկեշտ նշանակումների» համար:Կառավարական ծառայությունների ավելացված արժեքը հարկերի տեսքով վճարելու է ժողովուրդը, որը դրանցից խուսափելու հնարավորություն չունի:

Օրինակ` մարդիկ, որոնց անձնագրի վավերականության ժամկետն ավարտվում էր ապրիլից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, ստիպված են լինելու 30 եվրո վճարել անձնագրի վերաթողարկման համար: Շատերը հարկվում էին «արգանդից մինչև գերեզման»` չնայած ծննդյան, ամուսնության և մահվան վկայականների արժեքները ևս թանկացել են:

Կառավարության ոչ կոմպետենտության վառ օրինակ էր այն, որ բյուջեին վերաբերող ելույթում ասվում էր, որ անհատները, որոնք ապրանքներ կամ ծառայություններ են վաճառել մինչև 7000 եվրո և բարձր արժեքով, ստիպված են լինելու իրենց եկամուտների համար վճարել Ավելացված Արժեքի Հարկ (ԱԱՀ): Կառավարությունը հարկման է ենթարկել նաև արտահանման ոլորտը.  ձկնաբուծական տնտեսությունները և տեղական գինու գործարանները ևս հարկվելու են:

Չնայած որ վարորդները շարունակում են բարձր գին վճարել վառելիքի համար և այդ վառելիքը հիմնականում վատնում են երթևեկության խցանումների վրա` կառավարությունը շարունակում է բարձրացնել անվադողերի, լիցենզիաների ապահովագրական ծառայությունների արժեքները: Ավելացել են նաև բջջային հեռախոսոակապի, ցեմենտի և ամբարձիչների հարկերը, ինչպես նաև մեծացել է գույքահարկի համար վճարվող գումարի չափը:

Կարիքավորներին սոցիալական օգնության չափը տատանվում է 45-ից 200 եվրոյի սահմաններում: Կառավարությունը երբեմն պարծենում է ուսանողներին բարձր կրթաթոշակ վճարելու համար, սակայն նաև պետք է ընդգծել, որ ուսման վճարները աստղաբաշխական չափերի են հասել: Ժողովուրդը ստիպված է վճարել նաև պետության ստվերային գործարքների համար, ինչպես օրինակ Ադրբեջանի հետ 14 միլիոն եվրո արժողությամբ գործարքը:

Ընդդիմության առաջարկները`

Դոկտոր Բուսուտիլի խոսքով` բյուրոկրատիայի և հարկերի կրճատման համար ընդդիմությունն առաջարկում է ստեղծել բիզնես կազմակերպություններից և առևտրային միություններից կազմված ընդլայնված խմբեր վարչական սակագների ուսումնասիրությունների համար:

Երկրորդը` ընդդիմությունն առաջարկում է կրճատել պետական ծառայությունների սակագների իջեցումը, որն առաջարկվել էր էլեկտրոնային կառավարության ծառայության կողմից:

Երրրորդ` կառավարությունը պետք է ստեղծի թիրախներ, որոնց միջոցով վճարումները, մարդահամարը կամ բիզնես ծառայություններին վերաբերող հաշվետվություններն իրականացվեն էլեկտրոնային կառավարության ծառայության միջոցով:

Որպես եզրակացություն Բուսուտիլին ասաց, որ ընդդիմությունը հարկերի բարձրացման օրնագծին դեմ է քվեարկելու:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment