Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի «սելֆի դիվանագիտությունը»

Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի «սելֆի դիվանագիտությունը»

Հոդվածի առանցքում

  • Ցիպրասը ուղևորվեց դեպի Սկոպյե Հունաստանի կառավարության 10 նախարարների և մեծ բիզնես պատվիրակության հետ: Ակնկալվում է, որ Հունաստանը ստորագրելու է մի շարք համագործակցության պայմանագրեր, այդ թվում` ռազմական վերապատրաստման և Հյուսիսային Մակեդոնիայի հետ 500 մլն եվրոյի (559 մլն դոլար) ներդրումների մասին: Հյուսիսային Մակեդոնիան շատ ավելի փոքր երկիր է և ավելի աղքատ Հունաստանից:

Ուշադրությանն արժանի

 

Մակեդոնիայի և Հունաստանի առաջնորդները Ալեքսիս Ցիպրասի առաջին պաշտոնական այցի ընթացքում սելֆի լուսանկար արեցին: Այն ազդարարում է տասնյակ տարիների վեճից հետո «նոր շրջան» հարևանների միջև հարաբերություններում:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում էր` Սկոպյեում, Հունաստանի հյուսիսային շրջաններ այցի օրերին:

«Այսօր մեր հանրապետությունը իր պատմության մեջ առաջին անգամ է, որ Հունաստանի վարչապետի պաշտոնական այց է հյուրընկալում», – ասել է Հս․ Մակեդոնիայի վարչապետ Զորան Զայևը համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

«Մենք սկսում ենք վերականգնել այն ամենը, ինչ կորցրել ենք` հաստատելու բարեկամություն ոչ միայն մեր կառավարությունների, այլ հատկապես մեր ժողովուրդների միջև », – ասել է Ցիպրասը:

Ցիպրասի այցին նախորդել էր մի քանի շաբաթ առաջ նախկին Հարավսլավիայի հանրապետության անունի փոփոխումը ի դեմս Հյուսիսային Մակեդոնիայի, որով կարգավորվեց շուրջ 30 տարի շարունակվող անվան հետ կապված անհամաձայնությունը:

Երկու առաջնորդները նախաձեռնել էին անվանափոխությունը երկու երկրների ազգայնականների կատաղի ընդդիմության պայմաններում: Փոխարենը Աթենքը կդադարեցնի արգելափակել Հյուսիսային Մակեդոնիայի ջանքերը Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) և Եվրամիություն անդամակցելու կապակցությամբ:

Ցիպրասը ուղևորվեց դեպի Սկոպյե Հունաստանի կառավարության 10 նախարարների և մեծ բիզնես պատվիրակության հետ: Ակնկալվում է, որ Հունաստանը ստորագրելու է մի շարք համագործակցության պայմանագրեր, այդ թվում` ռազմական վերապատրաստման և Հյուսիսային Մակեդոնիայի հետ 500 մլն եվրոյի (559 մլն դոլար) ներդրումների մասին: Հյուսիսային Մակեդոնիան շատ ավելի փոքր երկիր է և ավելի աղքատ Հունաստանից:

«Աստիճանաբար բոլորը կսկսեն հասկանալ Հյուսիսային Մակեդոնիայի և Հունաստանի քաղաքացիներին, և այն վնասը, որ կրել ենք այն տարիներին, երբ չենք կարողացել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ մեր վեճերը կարգավորելու համար», – ասել է Ցիպրասը:

Հյուսիսային Մակեդոնիան 2005 թվականից ի վեր Եվրամիության թեկնածու երկիր է և դառնալու է ՆԱՏՕ-ի հաջորդ անդամ: Սկոպյեի դիմումը երկու կազմակերպությունների անդամակցությանը սառեցված էր երկրի անվան շուրջ վեճի պատճառով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment