Հունաստանը ցանկանում է, որ Գերմանիան վճարի Երկրորդ համաշխարհային պատերազմի համար

Հունաստանը ցանկանում է, որ Գերմանիան վճարի Երկրորդ համաշխարհային պատերազմի համար

Հոդվածի առանցքում

  • Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարության ստեղծած խորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է փոխհատուցում պահանջի Հունաստանի նացիստական ​​օկուպացիայի համար, չորեքշաբթի սկսեց աշխատել և, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կմեծացնի լարվածությունը Աթենքի ու Բեռլինի միջև:
  • Անցյալ շաբաթ իրադրությանը ծանոթ մի աղբյուր հայտնել է Reuters-ին, որ Հունաստանի կառավարությունը ,օգնություն չստանալով մինչև ապրիլի 20-ը, կմնա առանց փողի:
  • Հանձնաժողովը, որը այսօր սկսել է աշխատել, պետք է հաստատի գերմանական պարտքերը, ներառյալ պատերազմական փոխհատուցումները, այսպես կոչված օկուպացիոն վարկի մարումը, որը հունական բանկը վերցրել է նացիստական ​​Գերմանիայի պարտադրանքով, և ապահովի գողացված հնագիտական ​​գանձերի վերադարձը:
  • Երկու երկրների հարաբերությունները լարվել են հունվարին Ցիպրասի իշխանության գալուց հետո, քանի որ հույն վարչապետը ձգտում է հրաժարվել իշխանությունների նախկինում արված հակաճգնաժամային խոստումներից, որոնք նախատեսում են աշխատավարձերի ու կենսաթոշակների կտրուկ կրճատումներ:
  • Գերմանիան չի ընդունում այդ պահանջները, դրանք համարելով Հունաստանի ֆինանսական դժվարություններից շեղելու միջոց: Գերմանիան նշում է, որ կատարել է իր պարտականությունները, Ինչպես նաև, 1960-ին Հունաստանին վճարել է 115 միլիոն գերմանական մարկ (60 միլիոն եվրո):

Ուշադրությանն արժանի

ATHENS (Reuters) – Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարության ստեղծած խորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է փոխհատուցում պահանջի Հունաստանի նացիստական ​​օկուպացիայի համար, չորեքշաբթի սկսեց աշխատել և, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կմեծացնի լարվածությունը Աթենքի ու Բեռլինի միջև:

Կառավարությունների և մասնավոր անձանց կողմից Հունաստանը պատերազմի վնասների համար հուզական քարոզարշավ է վարում արդեն մի քանի տասնամյակ: Բայց այն թափ առավ վերջին տարիներին, երբ հույները տուժեցին ճգնաժամից դուրս գալու համար նախատեսված խիստ տնտեսական միջոցներից, որոնք ստանում են Գերմանիայի աջակցությունն ու պարտադրվում Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:

Ցիպրասը հաճախ է մեղադրում Գերմանիային խիստ տնտեսական քաղաքականության առաջացրած դժվարությունների համար և զայրացրել է Բեռլինին, երբ Հունաստանի օգնությունը ապահովելու համար բանակցությունների կեսից սպառնացել է փոխհատուցում պահանջել: Անցյալ շաբաթ իրադրությանը ծանոթ մի աղբյուր հայտնել է Reuters-ին, որ Հունաստանի կառավարությունը ,օգնություն չստանալով  մինչև ապրիլի 20-ը, կմնա առանց փողի:

Ցիպրասի Սիրիզա ձախակողմյան կուսակցությունը խորհրդարանին առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի այն հանգամանքները, որոնց պայմաններում Հունաստանն իր  վարկատուների հետ կնքել է հակաճգնաժամային պայմանագրերը:

Հանձնաժողովը, որը այսօր սկսել է աշխատել, պետք է հաստատի գերմանական պարտքերը, ներառյալ պատերազմական փոխհատուցումները, այսպես կոչված օկուպացիոն վարկի մարումը, որը հունական բանկը վերցրել է նացիստական ​​Գերմանիայի պարտադրանքով, և  ապահովի գողացված հնագիտական ​​գանձերի վերադարձը:

Ցիպրասը մեղադրել է Գերմանիայի հաջորդ կառավարություններին, որոնք  իրավական հնարքներ են օգտագործել, որպեսզի  խուսափեն փոխհատուցումը վճարելուց: Գերմանիան չի ընդունում այդ  պահանջները, դրանք համարելով Հունաստանի ֆինանսական դժվարություններից շեղելու միջոց: Գերմանիան նշում է, որ կատարել է իր պարտականությունները, Ինչպես նաև, 1960-ին Հունաստանին վճարել է 115 միլիոն գերմանական մարկ (60 միլիոն եվրո):

Երկու երկրների հարաբերությունները լարվել են հունվարին Ցիպրասի իշխանության գալուց հետո, քանի որ հույն վարչապետը ձգտում է հրաժարվել իշխանությունների նախկինում արված հակաճգնաժամային խոստումներից, որոնք նախատեսում են  աշխատավարձերի ու կենսաթոշակների կտրուկ կրճատումներ:

Նացիստական ​​թեման տարածված է հունական ԶԼՄ-ներում, որը ցնցում է Գերմանիայի` երկրի ամենամեծ պարտատիրոջ հետ հարաբերությունները: Գերմանացի պաշտոնյաները`կանցլեր Անգելա Մերկելը և ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, պատկերված են նացիստական ​​համազգեստով կամ Հիտլերի բեղերով:

Նացիստական ​​օկուպացիայի ժամանակ հարյուրավոր գյուղեր են ավերվել, տարհանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ և մեծ գումարներ թալանվել հունական կենտրոնական բանկից: Հունաստանի կառավարությունը պաշտոնապես չի գնահատել իր ներկայացրած հատուցման պահանջները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment