Հունաստանի Էներգետիկայի նախարարը այցելում է Ռուսաստան՝ արհամարհելով «գերմանացված Եվրոպային»
Հոդվածի առանցքում
- Հունաստանի էներգետիկայի նախարարը այցելում է Ռուսաստան՝ երկրի փրկության վերաբերյալ բանակցություններում, «գերմանացված Եվրոպայի» հետ առճակատման կոչից հետո: Հունաստանի էներգետիկայի նախարար Պանագիոտիս Լաֆազանիսը կհանդիպի Ռուսաստանի իր գործընկեր Ալեքսանդր Նովակի, ինչպես նաև Ալեքսեյ Միլլերի՝ ռուսական էներգետիկայի հսկա Գազպրոմի գործադիր տնօրենի հետ:
- «Այսօր իմ համար շատ ավելի ակնհայտ է դարձել, որ երկրի ուղին ճգնաժամից դուրս է գալիս գերմանացված Եվրոպայի հետ դաժան առճակատմամբ, եթե ոչ բախմամբ»,-նշել է Լաֆազանիսը: «Այս պահին ինչ անհրաժեշտ է երկրին, անհապաղ և առանց որևէ հետաձգման, մեծ և վստահ ընտրություններն են, գերմանացված Եվրոպայի այլընտրանքը: Գերմանացումն և ԵՄ ստեղծելը բառացիորեն խեղդում է մեր երկրին, շաբաթ առ շաբաթ պարանը սեղմում է երկրի տնտեսության պարանին»:
- Լաֆազանիսը նաև մտադիր է առավել ցածր գին խնդրել բնական գազի համար: Հունաստանը իր բնական գազի 65 տոկոսը ամեն տարի Ռուսաստանից է ներկրում: Այս ամսվա սկզբին Հունաստանում կայացած էներգետիկայի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ Էներգետիկայի նախարարը բացահայտորեն քննադատեց ԵՄ քաղաքականությունը:
- Բարեփոխումների ծրագիրը, որ ներկայացվել է ուրբաթ օրը, հանդիպել է գերմանացի պաշտոնյաների հոռետեսական վերաբերմունքին, որոնք ասել են, որ Հունաստանը չի ստանա որևէ լրացուցիչ օգնություն, մինչև որ ընդունելի ծրագիրը համաձայնեցված չլինի:
Ուշադրությանն արժանի
Հունաստանի էներգետիկայի նախարարը այցելում է Ռուսաստան՝ երկրի փրկության վերաբերյալ բանակցություններում, «գերմանացված Եվրոպայի» հետ առճակատման կոչից հետո:
Հունաստանի էներգետիկայի նախարար Պանագիոտիս Լաֆազանիսը կհանդիպի Ռուսաստանի իր գործընկեր Ալեքսանդր Նովակի, ինչպես նաև Ալեքսեյ Միլլերի՝ ռուսական էներգետիկայի հսկա Գազպրոմի գործադիր տնօրենի հետ:
Համաձայն Greek Reporter կայքի, նախարարը կքննարկի Ռուսաստանի կողմից հունական գյուղատնտեսական ապրանքների վրա դրված էմբարգոն: Հունական պատվիրակությունը նաև պետք է քննարկի երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնումը և ոգևորի Ռուսաստանին ներդրումներ կատարել ստորջրյա տեղանքներից նավթահանման գործում:
Այցը կատարվեց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ծիպրասի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այցելելուց ավելի քիչ քան երկու շաբաթ առաջ: Վարչապետի այցը հետաձգվել էր Հունաստանի և Եվրոպական միության միջև եղած ֆինանսական վեճերի պատճառով: Հանգստյան օրերի ընթացքում Լաֆազանիսը հարցազրույց է տվել հունական Kefalaio թերթին, որտեղ նա ասել է, թե երկրի հարաբերությունները Գերմանիայի և մնացած Եվրոպայի հետ հասել են ճգնաժամային կետի:
«Այսօր իմ համար շատ ավելի ակնհայտ է դարձել, որ երկրի ուղին ճգնաժամից դուրս է գալիս գերմանացված Եվրոպայի հետ դաժան առճակատմամբ, եթե ոչ բախմամբ»,-նշել է Լաֆազանիսը:
«Այս պահին ինչ անհրաժեշտ է երկրին, անհապաղ և առանց որևէ հետաձգման, մեծ և վստահ ընտրություններն են, գերմանացված Եվրոպայի այլընտրանքը: Գերմանացումն և ԵՄ ստեղծելը բառացիորեն խեղդում է մեր երկրին, շաբաթ առ շաբաթ պարանը սեղմում է երկրի տնտեսության պարանին»:
Անցած տարի Ռուսաստանն արգելել է ԵՄ-ի գյուղատնտեսական ներկրումները՝ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով հակադրվելով երկրի վրա դրված պատժամիջոցներին: Հունաստանի գյուղատնտեսության նախարարի հետ բանակցություններից հետո ռուս պաշտոնյաները վերջերս հայտարարեցին, որ բանակցությունները կվերսկսվեն ապրիլին հունական գյուղմթերքների՝ դեպի Ռուսաստան ներկրման հարցի շուրջ:
Լաֆազանիսը նաև մտադիր է առավել ցածր գին խնդրել բնական գազի համար: Հունաստանը իր բնական գազի 65 տոկոսը ամեն տարի Ռուսաստանից է ներկրում:
Այս ամսվա սկզբին Հունաստանում կայացած էներգետիկայի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ Էներգետիկայի նախարարը բացահայտորեն քննադատեց ԵՄ քաղաքականությունը, որը արգելափակում է էներգետիկայի վերաբերյալ գործարքները ոչ-ԵՄ երկրների հետ, ինչպիսին Ռուսաստանն է:
Նա նաև նշեց, որ Հունաստանը կաջակցքի ԵՄ-ի էներգառեսուրսների դիվերսիֆիկացիայի քաղաքականությանը, որը դիտարկվում է որպես Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: «Հունաստանը կախյալ մանկլավիկ չի դառնա միակողմանի էներգիայի ընտրության հարցում»,-նշել է նա Athens Energy Forum-ի խոսքում: Հունաստանը այժմ եվրագոտու գործընկերների հետ, իր հակաճգնաժամային մարումների պլանի մասին, բանակցությունների թոհուբոհի մեջ է:
Բարեփոխումների ծրագիրը, որ ներկայացվել է ուրբաթ օրը, հանդիպել է գերմանացի պաշտոնյաների հոռետեսական վերաբերմունքին, որոնք ասել են, որ Հունաստանը չի ստանա որևէ լրացուցիչ օգնություն, մինչև որ ընդունելի ծրագիրը համաձայնեցված չլինի: Հունաստանի փողերը ապրիլի 20-ին կվերջանան, եթե լրացուցիչ օգնություն չստացվի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ