ԵՄ-ից դուրս գալու դեպքում Անգլիան մոտ $42 մլրդ կկորցնի
Հոդվածի առանցքում
- Ջորջ Օսբորն. եթե Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, լրացուցիչ բյուջետային ծախսեր կպահանջի` 30 մլրդ ֆունտ ($42.2 մլրդ) միայն առաջին 4 տարում
- Brexit-ի արդյունքում կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել եկամտահարկը, բենզինի ու ալկոհոլի ակցիզները
- ԵՄ կաղմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին:
Ուշադրությանն արժանի
Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը մտավախություն ունի, որ եթե Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, դա լրացուցիչ բյուջետային ծախսեր կպահանջի` 30 մլրդ ֆունտ ($42.2 մլրդ) միայն առաջին 4 տարում:
Brexit-ի արդյունքում կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել եկամտահարկը, բենզինի ու ալկոհոլի ակցիզները: Պաշտոնյաները ստիպված կլինեն կրճատել սոցիալական ծրագրերի, կրթության ու առողջապահության բյուջետային ֆինանսավորումը, ինչպես նաև նվազեցել պաշտպանական ծախսերը: Օսբորնը մտադիր է հանդես գալ հունիսի 15-ին: Նախարարը ցանկանում է իրազեկել հանրությանը, որ ԵՄ-ից դուրս գալը ավելի զգայուն կլինի, քան թվում է:
«Այն, որ մեզ կհաջողվի միջոցներ ազատել հանրային ծախսերի համար, ինչպես հավատում են Brexit-ի կողմնակիցները, պատրանք է: Դուրս գալը նշանակում է, որ ավելի քիչ գումար կլինի: Ընդ որում խոսքը միլիարդավոր ֆունտերի մասին է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, վտանգել բրիտանացի ընտանիքների բարեկեցությունը»,-ասվում է նախարարի խոսքում:
ԵՄ կաղմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով:
«Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը:
Աղբյուրն` այստեղ: