Այդ պարտքը 1720 թվականի՞ց է: Եկել է Բրիտանիայի վճարման ժամանակը

Այդ պարտքը 1720 թվականի՞ց է: Եկել է Բրիտանիայի վճարման ժամանակը

Հոդվածի առանցքում

  • Հարավային Ծովի Պղպջակներ ֆինանսական աղետից հետո՝ երեք դար անց, բրիտանացիները շարունակում են վճարել այդ պարտքի մի մասի տոկոսը:
  • Մի ժամանակաշրջանում, երբ կառավարությունը կարող էր պարտք վերցնել 1.5 տոկոսով կամ ավելի պակաս և վճարել պատմական պարտքը 2.5 մինչև 4 տոկոսով, որքան հիմա է, մեծ խնդիր չէ: Բայց քայլը հիշեցնում է, թե ինչպես են կառավարությունների առաջացրած պարտքերը փոխանցվում սերունդներին:
  • 1932-ին ավելի վաղ պատերազմական վարկը վերածվեց ավելի ցածր տոկոսով մեկանգամյա վճարման: Այդ գործընթացն այնքան շատ ժամանակավոր աշխատողներ պահանջեց, որ նրանց մի երեկո կերակրելու համար 700 ոչխար էին պատրաստել, գրել է Ջերեմի Վորմելը:
  • Պարտքը, որը մասամբ առաջացել է Հարավային Ծովի Պղպջակներից, որն ամենահինն է, ամրացվել է 1853-ի պարտատոմսերում և նրանք, ովքեր այժմ ունեն դրանք, ստանում են տարեկան 2,5 տոկոս: Ըստ Bank of England-ի՝ այդ սկզբնական պարտքը 1722 թվականին շուրջ 4 միլիոն ֆունտ ստեռլինգ էր:

Ուշադրությանն արժանի

ԼՈՆԴՈՆ –Նախքան բումը, որը հանգեցրեց անխուսափելի և աղետալի սնանկացման, ակցիայի  բարձրացել էին, սպեկուլյացիան վայրի վազքի մեջ էր, փողերը հոսում էին չարաբաստիկ ձեռնարկություններ:

1720 թվականի ֆինանսական այդ աղետից հետո, որը կոչվում է Հարավային Ծովի Պղպջակներ, բրիտանական կառավարությունը ստիպված էր հակաճգնաժամային միջոցառումներ ձեռնարկել, որոնք, ի վերջո, հանգեցրին մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգ պարտքի: Գրեթե երեք դար անց, բրիտանացիները շարունակում են վճարել այդ պարտքի մի մասի տոկոսը:

Բրիտանական կառավարությունը նախատեսում է պարտքերը վճարել ցածր տոկոսադրույքներով: Ավելի քան հարյուր տարի, սկսած  Հարավային Ծովի Պղպջակների ժամանկաշրջանից, այն տանջում է բրիտանացիներին: Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնել է, որ 2015-ին Մեծ Բրիտանիան կվճարի Առաջին համաշխարհային պատերազմի տարիների  կուտակած պարտքերը, որից հետո կսկսի մարել 18 և 19-րդ դարերի պարտքերը:

Դա ներառում է փոխառությունը, որն օգտագործվել է ստրկատերերին փոխհատուցելու համար, երբ ստրկությունը վերացվել էր, պակասեցվել էր սովը 19-րդ դարի Իռլանդիայում և աջակցել տխրահռչակ Հարավային Ծով ընկերությանը, որը 1720 թվականին պղպջակների պատճառ դարձավ:

Տնտեսապես, քայլը ոչնչով չի տարբերվում հիփոթեքը ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորելու տանտիրոջ որոշումից: Մի ժամանակաշրջանում, երբ կառավարությունը կարող էր պարտք վերցնել 1.5 տոկոսով կամ ավելի պակաս և վճարել պատմական պարտքը 2.5 մինչև 4 տոկոսով, որքան հիմա է, մեծ խնդիր չէ: Բայց քայլը հիշեցնում է, թե ինչպես են կառավարությունների առաջացրած պարտքերը փոխանցվում սերունդներին:

Շատ դեպքերում հիմնական պարտքն արդեն վերաֆինանսավորվել է, երբեմն մի քանի անգամ: Սերնդեսերունդ  գնել և վաճառել են պարտքի տոկոսադրույքների վճարման պարտատոմսերը, և մինչև հիմա այդ գործընթացը շարունակվում էր և ի վերջո կառավարությունը որոշեց մարել դրանք:

Գարի Շին` Սուրբ Անդրյուս համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների դպրոցի ղեկավարն ասել է, որ պատմական պարտքը «իրական» է, նույնիսկ եթե հանրային փոխառության ճնշող մեծամասնությունը բավականին վերջերս է արվել: «Հարկատուն շարունակում է ֆինանսավորել դրա տոկոսադրույքների վճարումները», – ասել է նա:

Պարտատոմսերից մեկը, որ  պարոն Օսբորնը նախատեսում է վճարել հաջորդ տարի, 3,5 տոկոս պատերազմական վարկն է, որը թողարկվել է 1932-ին՝ ավելի վաղ պարտատոմսերի դիմաց: Այն դեռ ունի ավելի քան 120,000 կրողներ, այդ թվում, 38,000-ն ունեն 100 ֆունտ ստեռլինգից պակաս կամ մոտ  155 դոլար արժողության պարտատոմսեր: Մարտին, նրանք, ովքեր դեռ պարտատոմսեր ունեն, կստանան 1.9 մլրդ ֆունտ ստեռլինգ:

Մարման են ենթակա նաև «4 տոկոսանոց  կոնսոլները» կամ արժեթղթերը, որոնք 1927 թվականին թողարկել է Ուինսթոն Չերչիլը` այն ժամանակ գանձատան կանցլերը: Մասամբ կվերաֆինանսավորվեն Ազգային պատերազմական պարտատոմսերը, որոնք առաջացել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն այժմ կազմում է 218 մլն ֆունտ ստեռլինգ և պետք է մարվի փետրվարին:

Պարտատոմսերի վերաձևակերպման վարչական նախաձեռնությունը ավելի վաղ ժամանակների գործունեություն է: 1932-ին ավելի վաղ պատերազմական վարկը վերածվեց ավելի ցածր տոկոսով մեկանգամյա վճարման: Այդ գործընթացն այնքան շատ ժամանակավոր աշխատողներ պահանջեց, որ նրանց մի երեկո կերակրելու համար 700 ոչխար էին պատրաստել, գրել է Ջերեմի Վորմելը Բրիտանիայի պարտքի մասին պատմության մեջ: Հիմա համակարգչային դարաշրջան է և ամեն ինչ շատ պարզ է, ասում են պաշտոնյաները:

Ընդհանուր պարտքի՝ շուրջ  1.4 տրիլիոն ֆունտ ստեռլինգի, պատմական հաշիվները կազմում են մոտ  2.5 միլիարդ ֆունտ ստեռլինգ կամ ավելի քիչ: Սակայն դարերի ընթացքում, Մեծ Բրիտանիայի փոխառությունները ժամանակ առ ժամանակ հսկայական են եղել և արտահայտվել են տարբեր ձևերով, երբեմն այլ կառավարությունների վարկերով:

2006 –ին օրինակ,  Մեծ Բրիտանիան ամբողջովին մարեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներին ունեցած իր lend-lease պարտքերը: Որոշ միջազգային վարկեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամբողջությամբ  չէին  վճարվել և հետաձգվել էին մինչև 1934-ը: Մեծ Բրիտանիան չկարողացավ նաև փոխհատուցել այլ ժողովուրդների պարտքերը:

Վերջերս Եվրոգոտու պարտքը ստեղծում է նման ժառանգություն երկրներում, որոնք ընդունել են հակաճգնաժամային վարկեր: Իռլանդիան չի նախատեսել միջազգային վարկատուներին իր պարտքերը մարել մինչև 2042-ը, Հունաստանը նախատեսում է նույնն անել 2054-ին:

Մեծ Բրիտանիայի պատմական պարտքերի ներկա պահեստը չի ներառում միջազգային վարկերը, բայց կազմված է մի շարք պարտատոմսերից, որոնք հայտնի են որպես ոսկեզոծներ: Այդ անունն առաջացել է բրիտանական կառավարության վկայականներից, որոնք ունեին ոսկեջրած եզրեր:

Իհարկե, սկզբնական պարտքի մեծ մասը արդեն խարխլվել էր գնաճի պատճառով:  Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համար արված հետազոտության համաձայն՝ 1750-ից մինչև 1998-ը գները աճել են շուրջ 118 անգամ:

Պարտքը, որը մասամբ առաջացել է Հարավային Ծովի Պղպջակներից, որն ամենահինն է,  ամրացվել է 1853-ի պարտատոմսերում և նրանք, ովքեր այժմ ունեն դրանք, ստանում են տարեկան 2,5 տոկոս: Ըստ Bank of England-ի՝ այդ սկզբնական պարտքը 1722 թվականին շուրջ 4 միլիոն ֆունտ ստեռլինգ էր:

Փորձագետներն ասում են, որ 1720-ից հետո թողարկված որոշ պետական պարտատոմսեր ստեղծվել էին, որպեսզի  փոխարինեն ավելի վաղ թողարկվածներին՝ բարձր տոկոսներով: Այս սկզբունքին է հետևում պարոն Օսբորնը երեք դար անց. «Մենք այժմ մի ժամանակրջանում ենք», – ասաց պարոն Շին՝ Սուրբ Անդրյուս համալսարանից,-որտեղ տոկոսադրույքները ավելի ցածր են, քան 18-րդ դարում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment