Հայաստանի հեղափոխության տատիկը գոհ է գրանցված առաջընթացից

Հայաստանի հեղափոխության տատիկը գոհ է գրանցված առաջընթացից

Հոդվածի առանցքում

  • Մեկ տարի անց Վրանուհին Գևորգյանն ասում է, որ բոլոր ցավերն ու անհարմարությունները կապված 10 ժամ կանգնած լինելու ու մշտական քայլերթերի հետ իզուր չէին։ «Ես շատ ուրախ եմ այն ամենով, ինչ տեղի ունեցավ: Ոչ մի վատ բան չեմ կարող ասել»,- հայտարարել է տարեց կինը, որը հայաստանյան հասարակական մեդիա դաշտում հայտնի է որպես Լեյլա տատիկ:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի «թավշյա հեղափոխության» ընթացքում 78-ամյա այս կինը գտնվում էր առաջին շարքերում, որի պատճառով նրան անվանել են «հեղափոխության տատիկ»:

Մեկ տարի անց Վրանուհին Գևորգյանն ասում է, որ բոլոր ցավերն ու անհարմարությունները կապված 10 ժամ կանգնած լինելու ու մշտական քայլերթերի հետ իզուր չէին;

«Ես շատ ուրախ եմ այն ամենով, ինչ տեղի ունեցավ: Ոչ մի վատ բան չեմ կարող ասել»,- հայտարարել է տարեց կինը, որը հայաստանյան հասարակական մեդիա դաշտում հայտնի է որպես Լեյլա տատիկ:

«Փաշինյանը շատ խելացի է գործում, զգում եմ, որ փոփոխություն է լինելուլ, մարդիկ ավելի երջանիկ ու ավելի հանգիստ են», – ավելացնում է նա:

Փաշինյանը անցած տարի դարձավ բողոքի ցույցի առաջատար դեմքը, երբ տասնյակ հազարավոր հայեր դուրս եկան հանրապետության փողոցներ ընդդեմ Սերժ Սարգսյանի ծրագրի նախագահական պաշտոնը երկու անգամ զբաղեցնելուց հետո վարչապետ դառնալու գաղափարի, ինչպես նաև երկրում խորը արմատացած կոռուպցիայի և ոչ ժողովրդավարական համակարգի:

Արդյունքը` բազմամիլիոնանոց Սփյուռք ունեցող 3 միլիոնանոց երկրում թավշյա իշխանափոխությունն էր, որը նոր շունչ հաղորդեց տարիներ շարունակ կարծրացած քաղաքական համակարգին:

Գևորգյանը, ով ծնվել է Աբխազիայում, որը մի շարք այլ հետխորհրդային տարածքների նման ղեկավարվում է Ռուսաստանի աջակցության տակ գտնվող անջատողականների կողմից, ասում է, որ նրա բողոքին մասնակցելը  պատահական էր:

Նա միացավ երիտասարդ ցուցարարներին, որոնք բողոքում էին հանուն քաղաքական կլիմայի փոփոխության, քանի որ զգաց, որ երկրի քաղաքական վերնախավը պետք է իշխանությունից հեռացվի:

Նա ասում է, որ իր լսողական խնդիրներն են ստիպել նրան հայտնվել առաջին շարքերում, որպեսզի ավելի լավ լսեր բանախոսներին:

Շուտով նրա նկարները բեմի մոտ տարածվեցին ամենուր Հայաստանում `դարձնելով նրան հակակառավարական տրամադրությունների խորհրդանիշ:

«Ես իսկապես լավ չեմ լսում, այնպես որ եկա բեմի մոտ ավելի լավ լսելու խոսքերը», – ասում է նա՝ նվազեցնելով իր հեղափոխական կերպարը: «Բայց կարևորը այնտեղ լինելն էր՝ բոլորի համար լավ պայմաններ ստեղծելու նպատակով»:

Լեյլա տատիկն ասում է, որ շատ լավ գիտի, թե որքան դժվար է Փաշինյանին:

Տասներկու ամիս անց նա դեռ հավատում է, որ փողոցներում քայլելուց յուրաքանչյուր վայրկյանից հոգնած ոտքերը, արևայրուկն ու քնի պակասն արժեին այս փոփոխություններին:

«Վարչապետը ընտրված է, և վերջ», – ասում է նա: «Իրավիճակը դժվար էր, բայց  այն փոխվեց, և մեր երիտասարդները պետք է ապրեն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment