Գորբաչովը մեղադրում է ԱՄՆ-ին նոր Սառը պատերազմ հրահրելու համար

Գորբաչովը մեղադրում է ԱՄՆ-ին նոր Սառը պատերազմ հրահրելու համար

Հոդվածի առանցքում

  • Արևմուտքի ՌԴ-ին մեկուսացնելու ջանքերը մեծ անդունդ են առաջացնում նրանց միջև:
  • Գորբաչովը կարծում է, որ այս ամենի հիմքերը գալիս են անցյալից և դրա մեղավորությունը ամերիկացիներինն է:
  • Վլադիմիր Պուտինի փորձը վերադարձնել կորցրած ազդեցության մի մասը, առաջացնում է Գորբաչովի հիացմունքը:
  • Աշխարհի Արևելք-Արևմուտք նոր բաժանումը Գորբաչովի մտահոգությունն է առաջացնում:
  • Այժմ ամերիկացիները պետք է համակերպվեն Ռուսաստանի հետ և դադարեն խոչընդոտել ՌԴ-ին գերտերության իրեն հասանելի դերը ստանձնելու գործում:

Ուշադրությանն արժանի

Միխայիլ Գորբաչովի գրասենյակում դեռևս արդի է 1983թ.-ը, պատերին կախված են  նրա, որպես ԽՍՀՄ առաջնորդի բազմաթիվ լուսանկարներ, որոնք արվել են ԽՍՀՄ փլուզումից հետո: Նա հանդիսանում է Սառը Պատերազմի կենդանի լեգենդ:

Նկարներից մեկում նա իր տիկնոջ` Ռաիսայի հետ կանգնած է Միկի Մաուսի և Մինի Մաուսի հետ: Այլ լուսանկարների մեջ նա կրում է կովբոյական գլխարկ և ջինսեր` կանգնած Ռոնալդ Ռեյգանի հետ՝ ԱՄՆ այն նախագահի, ով 1983թ. ամբողջ աշխարհին ԽՍՀՄ-ը ներկայացնում էր որպես սատանայական կայսրություն: Այս, ինչպես նաև այլ բազմաթիվ նկարներ Գորբաչովի գրասենյակում ցույց են տալիս նրա կապվածությունը իր ամերիկացի պաշտոնակիցների հետ:

Սակայն այս տարի վերածնվել են թշնամական զգացողությունները, ըստ Գորբաչովի` ՌԴ և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմի պատճառով: «Արդյո՞ք մենք ապրում ենք նոր Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Անկասկած, այո’»,- նշեց Գորբաչովը TIME-ին տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել նախորդ ամիս 1991թ. ստեղծված Գորբաչովի Ֆոնդի գրասենյակում:

Փորձառու քաղաքական գործիչը, ով TIME-ի կողմից 1987թ.-ին ճանաչվել է Տարվա մարդ, իսկ երկու տարի անց Տասնամյակի մարդ, առաջինը չէ, ով ազդարարում է նոր Սառը պատերազմի սկիզբը: ՌԴ կողմից Ղրիմի անեկսիան շատ պաշտոնյաներիի մոտ կարծիք ձևավորեց այն մասին, որ Արևմուտքի ՌԴ-ին մեկուսացնելու ջանքերը մեծ անդունդ են առաջացնում նրանց միջև: Գորբաչովը կարծում է, որ այս ամենի հիմքերը գալիս են անցյալից և դրա մեղավորությունը ամերիկացիներինն է:

«ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր հպատակեցնել մեզ, նահանգ դարձնել: Մեր ազգը չի կարող դա թույլ տալ: Դա միայն պատվի խնդիր չէ: Սա այն դեպքն է, երբ մարդիկ խոսում են քեզ հետ այնպես, ինչպես ցանկանում են, սահմանափակում են քո հնարավորությունները և այլն»:

Մի երկրի համար, որի առաջնորդները հիշում են այն ժամանակները, երբ ՌԴ-ն գերտերություն էր, ամերիկյան դոմինանտությունը միջազգային բեմահարթակում անընդունելի է: Հավասարի պես ընդունելու փոխարեն, ԱՄՆ փորձում է դուրս թողնել մեզ մեծ քաղաքականությունից. դրա ամենաթարմ օրինակն է Ուրկաինայում տեղի ունեցած հեղափոխությունը, որի արդյունքում իշխանության եկան արևմտամետ ուժերը: Վլադիմիր Պուտինի փորձը վերադարձնել կորցրած ազդեցության մի մասը, առաջացնում է Գորբաչովի հիացմունքը:

«Պուտինը սկսեց գործել ինքնուրույն և նրա դիրքորոշումը արտահայտում էր մեծամասնության շահերը»,-Ղրիմի անեկսիայի մասին իր կարծիքն է հայտնում Գորբաչովը:

Մեկ տարի առաջ Գորբաչովի այսպիսի գնահատականը դժվար էր պատկերացնել: 2013թ.-ի գարնանը Գորբաչովը քննադատեց Պուտինին` ընդդիմության ակտիվիստներին հետապնդելու և լռեցնելու համար: BBC-ին տված հարցազրույցում այդ տարվա իրադարձությունները նա որակեց որպես «քաղաքացիների իրավունքների ոտնահարում» և խորհուրդ տվեց Պուտինին, ասելով` «Չպետք է վախենալ սեփական ժողովրդից, հասկանալու համար, թե ի՞նչ են մարդիկ ցանկանում և սպասում նախագահից պետք է ուղիղ երկխոսություն ձևավորել»:

Նման քննադատությունը այժմ բացակայում է Գորբաչովի, ինչպես նաևՊուտինի շատ այլ  քննադատների հռետորաբանությունից: Ղրիմի անեկսիան բարձրացրեց Պուտինի հեղինակությունը ռեկորդային 80 տոկոսի, բարձրացնելով ազգային հայրենասիրության ոգին, նույնիսկ այն պարագայում, երբ արևմտյան պատժամիջոցները արժեզրկում են ռուսական տարադրամն ու մեծ վնաս հասցնում երկրի տնտեսությունը: Թվում է, թե Գորբաչովը պատրաստ է ներել Պուտինին, նրա բռնապետական կարգերը, քանզի նա փորձում է վերականգնել ՌԴ գերտերության կարգավիճակը, որը վերջինս կորցրել էր:

TIME-ին տված հարցազրույցում նա նշում է. «Դեռևս կան բռնապետական կարգերի որոշակի դրսևորում, սակայն պետք է ասեմ հետևյալը: ՌԴ-ին աշխարհաքաղաքական գործընթացներինց դուրս թողնելու նպատակով մեր նախկին բարեկամների և դաշնակիցների ստեղծած պայմանները հաղթահարելու համար անհրաժեշտ է կիրառել որոշ բռնապետական միջոցներ»:

Աշխարհի Արևելք-Արևմուտք նոր բաժանումը Գորբաչովի մտահոգությունն է առաջացնում: Պուտինի վերջին հիշեցումը այն մասին, որ ՌԴ-ն միջուկային տերություն է և օտարների համար ավելի լավ է չկապվել նրա հետ, հիշեցնում է սպառազինությունների մրցավազքի ժամանակաշրջանը, որը կանգնեցրել էր աշխարհին սարսափելի պատերազմի շեմին, երբ Գորբաչովը հասավ կոմունիստական կուսակցության առաջնորդի պաշտոնին, որպեսզի դառնա ԽՍՀՄ վերջին գլխավոր քարտուղարը: «Մարդիկ խոսում են ոչ միայն Սառը, այլ նաև տաք պատերազմի վերսկսման մասին: Եթե դա այդպես է, ապա աշխարհին սպասում են մեծ սպառնալիքներ»,-նշում է նա:

Սակայն դա չի նշանակում, որ Պուտինը պետք է նահանջի արևմտյան պատժամիջոցների պատճառով:

Մարդ, որը բարեփոխումներ էր իրականացնում երկրի ներսում և բանակցություններ վարում Արևմուտքի հետ 1980-ականների վերջերին, կարծում է, որ այժմ ամերիկացիները պետք է համակերպվեն Ռուսաստանի հետ և դադարեն խոչընդոտել ՌԴ-ին գերտերության իրեն հասանելի դերը ստանձնելու գործում: «Մենք գիտենք, թե ինչն է լավ մեզ համար»: Եվ եթե ամերիկացիները ՌԴ հետ հարաբերությունների բարելավման նոր եզրեր փնտրեն, ապա նա մի խորհուրդ ունի Պուտինի համար. «Ես հասկացել եմ, որ դու կարող ես լսել ամերիկացիներն, սակայն չես կարող վստահել նրանց: Երբ նրանք ծրագրում են որևէ բան անել, ապա նրանք կշրջեն աշխարհը գլխիվայր, որպեսզի հասնեն իրենց նպատակին»- ասում է նա:

Այնուամենայնիվ, մեր հարցազրույցի ավարտին Գորբաչովը վերադարձավ համերաշխության քարոզին, որը քարորդ դար առաջ նրան խաղաղության նոբելյան մրցանակի արժանացրեց: «Մենք պետք է վերադառնանք երկխոսության: Պետք է դադարեցնել այս գործընթացները: Մենք պետք է վերադառնանք նրան, ինչին մենք կարողացել էինք հասնել Սառը պատերազմի ավարտին»: Սակայն նա ընդունեց, որ այս պահին աշխարհը գնում է հակառակ ուղղությամբ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment