Մեր ուղերձը մեր առաջնորդներին և մեզ բոլորիս. Եկե՛ք մտածենք, առաջարկենք ու գործենք միասին

Մեր ուղերձը մեր առաջնորդներին և մեզ բոլորիս. Եկե՛ք մտածենք, առաջարկենք ու գործենք միասին

Հոդվածի առանցքում

  • Գերմանիայի խաղաղ միավորումը, հնարավոր եղավ, քանի որ այն նախապատրաստվել էր միջազգային քաղաքականության ու մարդկանց գիտակցության մեջ մեծ կատարված փոփոխությունների միջոցով:
  • Եվրոպայի աշխարհակարգը բխում է Փարիզյան խարտիայից, որը ստորագրեցին Եվրոպայի բոլոր երկրներն ու ԱՄՆ-ն և Կանադան:
  • Այսօր կրակի դադարեցման ու մարդկանց սպանությունները դադարեցնելու համար ի՞նչ է այն անում ՄԱԿ ԱԽ-ը:
  • Գլոբալ աշխարհում փոփոխությունների առաջատարը դառնալու փոխարեն Եվրոպան ազդեցությունների ոլորտի տարածման խնդիրների, ռազմական հակասությունների և քաղաքական ցնցումների թատերաբեմ է դարձել:
  • Այսօր կարևորագույն գերակայությունը պետք է լինի երկխոսության վերականգնումը, համագործակցության վերսկսումն ու միմյանց լսելը:
  • Մենք պետք է հակասություններից և փոխադարձ մեղադրանքներից անցնենք համագործակցության նոր եզրերի որոնմանը և պատժամիջոցների աստիճանական վերացմանը:
  • Շարունակվող համաշխարհային ճգնաժամերի դասերը մեզ ստիպում են մտածել, որ պետք է որոնենք համաշխարհային քաղաքականության նոր մոդել, որը կապահովվի աշխարհի քաղաքական, տնտեսական և բնապահպանական կայունությունը:
  • Վերջին ամիսների դառը փորձը պետք է վերափոխենք կառուցողական երկխոսություն և համագործակցություն սկսելու համար կամքի:

Ուշադրությանն արժանի

Միխայիլ Գորվաչովի այս ելույթը հնչել է «Նոր քաղաքականության ֆորում»-ի ժամանակ` 2014 թվականի նոյեմբերի 8-ին Բեռլինում:  

I

Ես ուրախ եմ ողջունել բոլոր մասնակիցներին և տեսնել նրանց մեջ ինչպես Ֆորումի վետերանների, այնպես էլ որոշ նոր դեմքերի: Ես ակնկալում եմ, որ նրանք բոլորը իրենց ներդրումը կունենան լուրջ և կառուցողական երկխոսության մեջ, որն այժմ այնքան անհրաժեշտ է:

Մեր կոնֆերանսը ընթանում է Եվրոպան ու Գերմանիան միմյանիցից բաժանած Բեռլինյան պատի անկման 25-րդ տարեդարձին զուգահեռ: Նախևառաջ կցանկանայի շնորհավորել գերմանացիներին և մեզ բոլորիս այս իրապես պատմական իրադարձության կապակցությամբ:

Այն պատմական առաջխաղացումները, որոնք, կարծես թե, անսպասելի էին ժամանակակիցների համար, հետագայում կարող են ի հայտ գալ՝ անխուսափելիորեն, կանխորոշված: Սակայն եկեք հիշենք այն ժամանակները, երբ այդ ամենը տեղի էր ունենում: Հիշենք, թե որքան բուռն ու արագ էր փոփոխությունների գործընթացը:

Դրա արդյունքը՝ Գերմանիայի խաղաղ միավորումը, հնարավոր եղավ, քանի որ այն նախապատրաստվել էր միջազգային քաղաքականության ու մարդկանց գիտակցության մեջ մեծ կատարված փոփոխությունների միջոցով:

Այս փոփոխությունները սկսվեցին Խորհրդային Միության Վերակառուցման քաղաքականությամբ: Կանգնելով բարեփոխումների, հրապարակայնության ու ազատության ճանապարհին՝ մենք չենք կարող ժխտել Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ազգերի այդ նույն ճանապարհը: Մենք մերժել ենք «Բրեժնևի դոկտրինան», ճանաչել այդ պետությունների անկախությունն ու դրանց պատասխանատվությունը իրենց սեփական ժողովուրդների հանդեպ: Մոսկվայում տեղի ունեցած մեր առաջին հանդիպման ժամանակ ես այդպես էլ ասել եմ նրանց ղեկավարներին:

Երբ Խորհրդային Միության փոփոխությունների ազդեցության տակ ներքաղաքական գործընթացները թափ ստացան հարևան երկրներում և ԳԴՀ-ի քաղաքացիներըպահանջեցին բարեփոխումներ, իսկ դրանից հետո` միավորում, ԽՍՀՄ ղեկավարությունը կանգնեց դժվարին ընտրության առջև:

Միավորման ընթացքում ոչ միայն մեր երկրում, այլ նաև մի շարք եվրոպական երկրներում կասկածներ ու մտավախություններ սկսեցին առաջանալ: Կարելի էր հասկանալ Մարգարետ Թետչերի, Ֆրանսուա Միտտերանի և այլ լիդերների կասկածները: Չէ՞ որ Երկրորդ Աշխարհամարտի ողբերգական հիշողությունները դեռևս թարմ էին: Նրանց զգուշավորության համար այլ պատճառներ ևս կային: Ավելին՝ մեր երկրի ժողովուրդը, որ ամենաշատն է տառապել Հիտլերի ագրեսիայից, պատճառ ուներ անհանգստանալու:

Մինչդեռ իրադարձությունները ծավալվում էին գլխապտույտ արագությամբ՝ գլխավոր դերակատարներ դարձած մարդկանց հետ միասին՝ մարդկանց, ովքեր փոփոխություններ էին պահանջում ու հայտնել էին միացյալ երկրում ապրելու մտադրության մասին՝ ասելով. «Մենք մեկ ազգ ենք»:

1990 թվականի հունվարին խորհրդային ղեկավարների հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք ստեղծված իրադարձությունները և միաձայն եկել այն եզրակացության, որ Խորհրդային Միությունը չպետք է միավորման ճանապարհին կանգնի, սակայն այդ միավորումը պետք է կատարվի ողջ Եվրոպայի, ինչպես նաև մեր երկրի ու գերմանացիների հետաքրքրությունների շրջանակներում:

Եթե մենք խուսափած լինեինք իրատեսական ու պատասխանատու գնահատականներից կամ տարբեր որոշումներ կայացրած լինեինք, իրադարձությունները կարող էին դրամատիկական շրջադարձ ունենալ: Ուժի կիրառումը կարող էր հանգեցնել լայնածավալ արյունահեղության:

Մենք անցանք մի ուղիով, որը պահանջում էր քաղաքական որոշումներ և ակտիվ դիվանագիտություն: Գերմանիայի միավորման արտաքին հարցերին անդրադարձի ժամանակ ստեղծվեց 2+4 մեխանիզմը: Ամենադժվարը` միավորված Գերմանիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու խնդիրն էր:

Ես կողմ էի չեզոք Գերմանիային: Նախագահը Բուշը առարկեց. «Ինչո՞ւ: Դուք վախենո՞ւմ եք գերմանացիներից: Այս իսկ պատճառով նրանք պետք է ներառվեն ՆԱՏՕ-ի «ցանցում»: Ես պատասխանեցի. «Կարծես թե դուք եք վախենում նրանցից»:

Մենք տարբեր հնարավորություններ քննարկեցին: Վերջ ի վերջո, որոշվեց, որ միավորված Գերմանիան ինքը կորոշի իր մասնակցության հարցը դաշինքին, սակայն գործընթացի ժամանակ պետք է հաշվի առնեն ԽՍՀՄ անվտանգության հետաքրքրությունները:

Դա ակտիվ բանակցային գործընթաց պահանջեց: Ի վերջո, Գերմանիայի վերջնական կարգավորման վերաբերյալ պայմանագիրը ներառեց հետևյալ կետերը՝

  • Անցումային շրջանում Խորհրդային զորքերի ներկայությունը նախկին ԳԴՀ տարածքում,
  • Անցումային շրջանից հետո ՆԱՏՕ-ի զորքերի՝ այդ տարածքներում չտեղակայում,
  • Միջուկային զենքի չտեղակայում,
  • Զգալի, գրեթե 50 տոկոսով ԳԴՀ զինված ուժերի կրճատում:

Դրանք կարևոր պարտավորություններ էին, որոնց մենք հետևեցինք հաջորդ շրջանում:

Այդ տարիների ընթացքում գերմանացիներն ապացուցեցին իրենց նվիրվածությունը խաղաղությանն ու ժողովրդավարության սկզբունքներին: Գերմանիայի կառավարությունը միջազգային ասպարեզում իրականացրեց կառուցողական ու պատասխանատու գործունեություն: Ես համոզված եմ, որ պատմությունը այդ ժամանակի ակտիվ քաղաքական գործիչներին կտա բարձր գնահատականներ:

 II

Գերմանիայի միավորումը Սառը պատերազմի ավարտի համար կարևոր քայլ դարձավ: Աշխարհի, հատկապես Եվրոպայի համար, բացվեցին նոր հեռանկարներ: Նոր Եվրոպայի աշխարհակարգը բխում է Փարիզյան խարտիայից, որը ստորագրեցին Եվրոպայի բոլոր երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն և Կանադան:

Պարզվեց, որ Եվրոպան կարող է փոխադարձ անվտանգության ճկուն համակարգի օրինակ դառնալ մյուսների համար, այն կարող է գլոբալ աշխարհի խնդիրների լուծման առաջնորդ լինել:

Եվրոպական կամ միջազգային քաղաքականությունը չդիմացավ նորացման և հետսառըպատերազմյան գլոբալ աշխարհի նոր պայմանների փորձությանը: Պետք է ընդունել, որ այս դարի սկզբին, մեր ֆորումի ստեղծման պահից ի վեր, մենք չենք հանդիպել այդպիսի լարվածության ու սառը փոխհարաբերությունների: Գերտերությունների երկխոսության խափանման ֆոնի վրա Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արյունահեղությունը հսկայական նշանակություն ունի: Աշխարհը կանգնած է նոր սառը պատերազմի շեմքին: Ոմանք նույնիսկ ասում են, թե դա արդեն սկսվել է:

Եվ այնուամենայնիվ, երբ իրադրությունը դրամատիկական է, մենք չենք տեսնում գլխավոր միջազգային մարմնին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդին, որևէ կոնկրետ դեր ու գործողություն ձեռնարկելիս: Կրակի դադարեցման ու մարդկանց սպանությունները դադարեցնելու համար ի՞նչ է այն անում ՄԱԿ ԱԽ-ը: Այն պետք է վճռականորեն գործեր իրադրության գնահատման ու համատեղ գործողությունների ծրագրի մշակման համար: Բայց դա չարվեց և չի էլ արվում: Ինչո՞ւ:

Դա կբնութագրեր այն, ինչը կատարվում էր անցած մի քանի ամիսների ընթացքում, որպես վստահության փլուզում: Վստահություն, որ ստեղծվել էր Սառը պատերազմի ավարտի ծանր աշխատանքի ու փոխադարձ ջանքերի ընթացքում: Վստահություն՝ առանց որի գլոբալ աշխարհում միջազգային հարաբերությունները անհնար կլինեն:

Այնուամենայնիվ, սխալ կլիներ կապել այն միայն վերջին իրադարձությունների հետ: Այստեղ ես պետք է ձեր հետ անկեղծ լինեմ. այս վստահությունը երեկ չի խախտվել, դա շատ ավելի վաղուց է խախտվել: Ընթացիկ իրադրության արմատները ընկած են 1990-ական թվականների իրադարձությունների մեջ:

Սառը պատերազմի ավարտը նոր Եվրոպայի և անվտանգ աշխարհակարգի սկիզբն էր: Սակայն, չնայած Եվրոպական անվտանգության նոր մեխանիզմների ու ինստիտուտների և եվրոպական քաղաքականության մեծ ապառազմականացմանը, ինչպես որ խոստացվել էր ՆԱՏՕ-ի Լոնդոնյան հռչակագրով, Արևմուտքը, և, մասնավորապես, Միացյալ Նահանգները, հայտարարեցին Սառը պատերազմում հաղթելու մասին: Էյֆորիա ու հաղթականության զգացում արտահայտվեց արևմտյան առաջնորդների մոտ: Օգտվելով Ռուսաստանի թուլացումից և հակակշռի բացակայությունից՝ նրանք պնդում էին աշխարհում միանձնյա առաջնությունն ու գերիշխանությունը՝ հրաժարվելով ականջալուր լինել այստեղ գտնվող շատ շատերի նախազգուշացնող խոսքերին:

Վերջին մի քանի ամսվա իրադարձությունները սեփական կամքը թելադրելու և գործընկերների շահերը հաշվի չառնելու անհեռատես քաղաքականության արդյունք են: Այս ցանկից կարելի է թվարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Հարավսլավիայի, մասնավորապես Կոսովոյի հակահրթիռային պաշտպանության ծրագրերը, Իրանի, Իրաքի, Սիրայի և այլ խնդիրներ: Եթե փոխաբերական իմաստով արտահայտենք, ապա կարող ենք ասել, որ կորյակն արյունոտ վերքի է վերածվել:

Եվ կարևոր է, թե ո՞վ է ամենից շատ տուժում ստեղծված իրավիճակից: Կարծում եմ, որ պատասխանն ավելի քան պարզ է՝ մեր բոլորի տունը՝ Եվրոպան: Գլոբալ աշխարհում փոփոխությունների առաջատարը դառնալու փոխարեն Եվրոպան ազդեցությունների ոլորտի տարածման խնդիրների, ռազմական հակասությունների և քաղաքական ցնցումների թատերաբեմ է դարձել: Դրա անխուսափելի հետևանքը Եվրոպայի թուլացումն է այն ժամանակ, երբ համաշխարհային ուժային այլ կենտրոնները գնալով հզորանում են: Եթե այսպես շարունակվի, Եվրոպան կդադարի լինել համաշխարհային քաղաքականության թելադրող ձայներից մեկը:

Այստեղ՝ Բեռլինում, Բեռլինյան պատի անկման տարեդարձի օրը, ես պետք է նշեմ, որ այս ամենը բացասական ազդեցություն է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի փոխհարաբերությունների վրա, իսկ ներկա կուրսի շարունակումը ավելի մեծ վնաս կպատճառի մեր հարաբերություններին, որոնք առանց այն էլ օրինակելի չէին: Եկեք հիշենք այն հանգամանքը, որ առանց Գերմանիայի և Ռուսաստանի համագործակցության, Եվրոպայում անվտանգություն չի կարող լինել:

III

Իսկ ինչպե՞ս պետք է դուրս գանք այս իրավիճակից:

1980-ական թթ. փորձը վկայում է, որ նույնիսկ թվացյալ անելանելի իրավիճակում միշտ ստեղծված դրությունից ելք կա: Այն ժամանակ աշխարհում տիրող իրավիճակը պակաս վտանգավոր չէր, քան այժմ: Սակայն մենք կարողացանք հաղթահարել այդ իրավիճակը՝ ոչ միայն հարաբերությունները կարգավորելով, այլ նաև հակամարտություններին և սառը պատերազմին վերջակետ դնելով: Այն ժամանակվա քաղաքական առաջնորդներից կարելի է օրինակ վերցնել: Դա հիմնականում տեղի ունեցավ քաղաքական երկխոսության վերականգնման շնորհիվ:

Բացասական միտումները կարող են և պետք է կանգնեցվեն և ուղղորդվեն հակառակ ուղղությամբ: Քաղաքական կամքն ու հստակ սահմանված գերակայությունները կարող են հանդես գալ որպես այս քայլերի բանալի: Իսկ այսօր կարևորագույն գերակայությունը պետք է լինի երկխոսության վերականգնումը, համագործակցության վերսկսումն ու միմյանց լսելը:

Վերսկսված երկխոսության առաջին նշաններն արդեն իսկ առկա են: Հաջողվել է հասնել որոշակի փխրուն հաջողության: Խոսքը վերաբերում է Ուկրաինայում ռազմա­կան հակամարտության և զինադադարի մասին Մինսկյան համաձայնագրին,  Ռուսաստան-Եվրոպա-Ուկրաինա եռակողմ գազային համաձայնագրին և փոխադարձ պատժամիջոցների քաղաքականության հետագա թեժացման կանխմանը:

Այս համատեքստում կոչ եմ անում ուշադրություն դարձնել Վալդայի ֆորումում (Valdai Forum) Վլադիմիր Պուտինի վերջին նշումներին: Չնայած Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի նկատմամբ իր սուր քննադատական վերաբերմունքին՝ ես նրա խոսքում նկատեցի փոխադարձ լարվածության թուլացման և համագործակցության նոր հիմքերի կերտման ձգտումը: Մենք պետք է հակասություններից և փոխադարձ մեղադրանքներից անցնենք համագործակցության նոր եզրերի որոնմանը և պատժամիջոցների աստիճանական վերացմանը, որոնք վնասում են երկու կողմին էլ, և ինչքան շուտ դա սկսենք, այնքան լավ:

Առաջին հերթին պետք է հանվեն այսպես կոչված անձնական պատժամիջոցները, որոնք ազդում են առանձին քաղաքական գործիչների և պառլամենտի անդամների վրա, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել երկկողմ ընդունելի լուծումների որոնման գործընթացին:

Համագործակցության ոլորտներից մեկը կարող է լինել Ուկրաինային օժանդակությունը՝ հաղթահարելու եղբայրասպան պատերազմի հետևանքներն ու վերականգնելու ավերված տարածքները:

IV

Այս կարճաժամկետ նպատակներին հասնելը դյուրին բան չէ: Բայց միաժամանակ, մենք պետք է ջանքեր գործադրենք մեր ընդհանուր համագործակցության բոլոր ոլորտներում: Ես կառանձնացնեի երկու ոլորտ, որտեղ համագործացությունը կենսական նշանակություն ունի և որին մեծ վնաս է հասցվել: Դրանցից առաջինը համաշխարհային մարտահրավերներին դիմակայելուն ուղղված համագործակցությունն է, երկրորդը՝ համաեվրոպական անվտանգությունը:

Համաշխարհային խնդիրները՝ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը (այդ թվում նաև անջատողական բնույթի), աղքատությունն ու անհավասարությունը, շրջակա միջավայրը, ռեսուրսների խնդիրներն ու միգրացիոն ալիքները, համաճարակները օրեցօր ավելի են խորանում: Եվ, չնայած այս բոլոր խնդիրների տարբերություններին, նրանք մի ընդհանուր բան ունեն. դրանցից ոչ մեկը ռազմական լուծում չունի: Այնուամենայնիվ բավարար չեն դրանք լուծելուն ուղղված քաղաքական մեխանիզմները, որոնք այդ խնդիրների բարդացմանը համարժեք չեն քայլում:

Շարունակվող համաշխարհային ճգնաժամերի դասերը մեզ ստիպում են մտածել, որ պետք է որոնենք համաշխարհային քաղաքականության նոր մոդել, որը կապահովվի աշխարհի քաղաքական, տնտեսական և բնապահպանական կայունությունը: Սա խնդիր է, որը անհապաղ լուծում է պահանջում:

Այժմ անդրադառնամ եվրոպական անվտանգությանը: Կարծում եմ, և դուք էլ առիթ ունեցաք համոզվելու, որ դա պետք է լինի համաեվրոպական: Եվրոպայում անվտանգության խնդիրների լուծումը ՆԱՏՕ-ի ընդլայնման կամ Եվրոպական միության պաշտպանական քաղաքականության միջոցով չեն կարող դրական արդյունքի հանգեցնել: Դրանք հակառակ արդյունքի են հանգեցնում:

Հետևաբար մենք պետք է վերադառնանք ծրագրերի մշակմանը և աշխատենք եվրոպական անվտանգության համակարգի կառուցման նոր ծրագրերի վրա, որոնք վստահություն և անվտանգություն կապահովեն բոլոր մասնակիցների համար: Մեզ պետք են այնպիսի մեխանիզմներ և ինստիտուտներ, որոնք կբխեն և կգործեն բոլորի շահերից: Միաժամանակ պետք է հիշենք, որ ԵԱՀԿ-ն, կազմակերպություն, որի հետ այնքան հույսեր էին կապված, իրեն չի արդարացրել: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պետք է քանդենք այս կազմակերպությունը և նոր ինչ –որ բան կառուցենք, որը դեռ հայտնի չէ: Ես այդպես չեմ կարծում, առավել ևս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ-ն այժմ կարևոր վերահսկողական գործառույթներ ունի Ուկրաինայում: Բայց կուզենայի շեշտել, որ սա մի կառույց է, որը հիմնանորոգման և որոշ նոր կառույցների ավելացման կարիք ունի:

Տարիներ առաջ Հանս Դիտրիխ Գենշերը, Բրենթ Սքոուքրոֆթը և այլ քաղաքական գործիչներ առաջարկեցին Եվրոպայի համար ստեղծել Անվտանգության խորհուրդ կամ Դիրեկտորատ: Ես կողմ եմ նրանց այս առաջարկին: Նույն ոգով, Դմիտրի Մեդվեդևը իր նախագահության ընթացքում հանդես եկավ այնպիսի նախաձեռնությամբ, որն առաջարկում էր ստեղծել Եվրոպական կանխիչ դիվանագիտության և պարտադիր խորհրդակցությունների մեխանիզմներ, եթե որևէ մեկի անվտանգությանը վտանգ սպառնար: Եթե այդպիսի մեխանիզմ ստեղծված լիներ, հնարավոր կլիներ խուսափել ուկրաինական վատագույն սցենարից:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ այս և այլ «Եվրոպական գաղափարներ» ընդամենը արխիվային նյութեր են դառնում: Դրանում, իհարկե, մեղավոր են առաջնորդները, սակայն մենք բոլորս ունենք մեղքի մեր բաժինը: Մենք ասելով` նկատի ունեմ եվրոպական քաղաքական դասը, քաղաքացիական հասարակության ինստիտուտներն ու ԶԼՄ-ները: Համընդհանուր եվրոպական տան կառուցման համար մենք պետք է հանդես գանք հասարակական նախաձեռնությամբ: Կարծում եմ, որ այդպիսի բան հնարավոր է անել: Հույս ունեմ, որ մեր քննարկման արդյունքում կարող են գնահատվել նման նախաձեռնության հնարավորությունները և կոնկրետ առաջարկներ կարվեն:

V

Ես բնույթով վատատես չեմ և ինձ միշտ ներկայացնում եմ որպես լավատես անձ: Սակայն պետք է ընդունեմ, որ ներկա իրավիճակում լավատես լինելը բավականին դժվար է: Այնուամենայնիվ, խուճապի չպետք է մատնվենք և հուսահատվենք կամ հրաժարական տանք: Դա ընդամենը կխորացնի իրավիճակը՝ մեզ քաշելով նոր դեպքերի հորձանուտը: Վերջին ամիսների դառը փորձը պետք է վերափոխենք կառուցողական երկխոսություն և համագործակցություն սկսելու համար կամքի:

Սա իմ կոչն է մեր առաջնորդներին և մեզ բոլորիս: Եկեք մտածենք, առաջարկենք և գործենք միասին:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment