Գորբաչով. Ուկրաինան կարող է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև «տաք պատերազմի» մեջ ընկնել

Գորբաչով. Ուկրաինան կարող է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև «տաք պատերազմի» մեջ ընկնել

Հոդվածի առանցքում

  • ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, ով մեծ ճանաչման է արժանացել Սառը պատերազմի ավարտին նպաստելու համար, այժմ Արևմուտքին և ԱՄՆ-ին մեղադրում է Ուկրաինայի հարցում Ռուաստանին, իր խոսքով ասած, «տաք պատերազմի» մեջ «ներքաշելու» մեջ:
  • Վերջին շաբաթներին Ռուսաստանի հետ Ուկրաինայի արևելյան սահմանին կռիվները դարձյալ սրվել են, խախտվել է գրեթե մեկ տարի առաջ կնքված հրադադարը:
  • Անցած աշուն, Գորբաչովն ասաց, որ Ուկրաինական ճգնաժամը վտանգավոր կերպով ուղղվում է դեպի պատերազմ և կոչ արեց Ռուսաստանին և Արևմուտքին «սառեցնել» այն՝ ուղղվելով դեպի հատուկ երկխոսություն և հանդիպում:
  • Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն անցած շաբաթ Դավոսի խմբին ասաց, որ 9000 ռուս զինվորներ էին գործում Ուկրաինայում և այս շաբաթ Ուկրաինական պառլամենտը քվեարկեց Դոնեցկում և Լուգանսկում երկու տեսակի ուժերի՝ որպես «ահաբեկչական» կազմակերպություններ դիտարկելու օգտին:
  • The Economist-ը այս շաբաթ պնդեց, որ Ուկրաինական ճգնաժամը աստիճանաբար պատերազմի է վերածվում, որը շատ ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր: Այն նաև ժխտեց լայնորեն տարածված այն գաղափարները, թե իբր Պուտինը կոնֆլիկտից հետ կանգնելու ուղիներ է փնտրում:
  • Մարիուպոլի կրակը Արևմուտքի վրա լրացուցիչ ճնշում է գործադրում որպեսզի պատասխանի գրոհայինների գործողություններին, որոնք ՆԱՏՕ-ն նշեց, որ հովանավորվում են ռուսական զինվորների կողմից: Արևմուտքում շատերը հույս ունեն, որ պատժամիջոցները, նավթի գների անկումը և միջազգային մեկուսացումը կարող է համոզել Վլադիմիր Պուտինին փոխզիջման գնալ:

Ուշադրությանն արժանի

Խորհրդային միության նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը ասել է, որ Արևմուտքը Ռուսաստանին հակամարտության մեջ է ներքաշում:

ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, ով մեծ ճանաչման է արժանացել Սառը պատերազմի ավարտին նպաստելու համար, այժմ Արևմուտքին և ԱՄՆ-ին մեղադրում է Ուկրաինայի հարցում Ռուաստանին, իր խոսքով ասած, «տաք պատերազմի» մեջ «ներքաշելու» մեջ:

«Ցավոք, ես չեմ կարող ասել, որ Սառը պատերազմը «տաք պատերազմի» չի վերածվի»,-ասել է պարոն Գորբաչովը: «Վախենում եմ, որ նրանք ռիսկն իրենց վրա կվերցնեն»:

Ինտերֆաքս լրատվական ծառայության մեկնաբանություններում պարոն Գորբաչովը շեշտել է արդեն ավելի քան 5000 կյանք խլած Ուկրաինական ճգնաժամը՝ ասելով, որ ամերիկյան «դոմինանտության» տենչանքը այս ճգնաժամի ետևում է:«Ո՞ւր է առաջնորդելու մեզ այդ ամենը,-ասել է նա,-Սառը պատերազմն արդեն բացահայտ է իրականացվում: Ի՞նչ է լինելու հաջորդը»:

Վերջին շաբաթներին Ռուսաստանի հետ Ուկրաինայի արևելյան սահմանին կռիվները դարձյալ սրվել են, խախտվել է գրեթե մեկ տարի առաջ կնքված հրադադարը:

Ուկրաինային վերջին օրերին ԱՄՆ-ի և Եվրոպական միության կողմից խոստացվել է միլիարդավոր ոչ գումարային օգնություն, իսկ Մոսկվային՝ մեծ ծավալի պատժամիջոցներ: Գորբաչովը քննադատել է հատկապես պատժամիջոցները.

«Այն ամենը ինչ լսում ենք վերաբերում է Ամերիկայի և Եվրոպական միության կողմից Մոսկվային ուղղված պատժամիջոցներին: Նրանք իրենց գլուխները վերջնականապես կորցրե՞լ են»:

Երկար տարիներ Արևմուտքը Գորբաչովին ներկայացրել է որպես երկխոսության և զսպվածության ձայն, անգամ երբ նա Ռուսաստանում ամոթանքի սյունին է գամվել Սովետական կոմունիստական կայսրության իր «գլասնոստ ի պերեստռոյկա» քաղաքականության քանդման հարցում ցուցաբերած օգնության համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Գորբաչովի՝ չափազանց բաց լինելը և տնտեսական վերակառուցման ռազմավարությունը վատագույնն էր, որ տեղի է ունեցել նախկին կայսրությունում, իսկ Գորբաչովն իր հերթին Պուտինի Ռուսաստանը անվանել է «կեղծ ժողովրդավարություն»:

Անցած աշուն, Գորբաչովն ասաց, որ Ուկրաինական ճգնաժամը վտանգավոր կերպով ուղղվում է դեպի պատերազմ և կոչ արեց Ռուսաստանին և Արևմուտքին «սառեցնել» այն՝ ուղղվելով դեպի հատուկ երկխոսություն և հանդիպում: Այդ ժամանակ նա իր «Գորբաչով հիմնադրամ»-ի կայքում տեղադրված հոդվածի մեջ ճգնաժամի համար «երկու կողմերին» էլ մեղադրում էր.

«… Ուկրաինական հակամարտության երկու կողմերն էլ խախտել են հրադադարը, երկու կողմերն էլ մեղավոր են վտանգավոր զինատեսակներ օգտագործելու և մարդու իրավունքների խախտման հարցում…»:

Դրանով հանդերձ անցած ամիսներին Սովետական միության նախկին առաջնորդը փոխել է իր ինտերնացիոնալիստական որոշ շերտագծեր և, կարծես, ձգտում է արդարացնել Պուտինի քաղաքականությունը:

Գորբաչովը ասել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի դե ֆակտո բռնակցումը օրինական է և ուղղում է պատմական սխալը: Սահմանների փոփոխման դրույթները չեն ընդունվում աշխարհի հանրության մեծ մասի կողմից:Մինչդեռ, այս շաբաթ Ուկրաինայում ռուսական զորքերն ու ռազմական տեխնիկան շարունակում էր ֆիլտրվել, որպեսզի օգնի Կիևի դեմ կռվող անջատողական ուժերին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և բազմաթիվ ՀԿ-ներ, ինչպիսին «Բժիշկներ առանց սահմանների» ՀԿ-ն է, մատնանշում են Մոսկվային որպես անջատողականներին աջակցություն ցույց տվողի:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն անցած շաբաթ Դավոսի խմբին ասաց, որ 9000 ռուս զինվորներ էին գործում Ուկրաինայում և այս շաբաթ Ուկրաինական պառլամենտը քվեարկեց Դոնեցկում և Լուգանսկում երկու տեսակի ուժերի՝ որպես «ահաբեկչական» կազմակերպություններ դիտարկելու օգտին:

Երկուշաբթի օրը ԵՄ 28 առաջնորդներ, անսովոր միասնությամբ, հանդես եկան Արևելյան Ուկրաինայում անվտանգության և մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Նրանք քննադատեցին գրոհայինների կողմից Մարիուպոլ քաղաքում «անկանոն կրակ» բացելը, որը 30 մարդու կյանք խլեց:

Այս գործողությունը հաջորդեց անցած շաբաթ Դոնեցկում գրոհայինների ավելանալուն, այն բանից հետո երբ ուկրաինական ցամաքային  ուժերը ետ վերցրեցին օդանավակայանի մի մասը, որ նրանք կորցրել էին դեռևս աշնանից: ԱՄՆ-ը և ԵՄ-ն նույնպես այս շաբաթ մոտավորապես 4 միլիարդ դոլարի օգնություն և վարկ են տրամադրել Կիևում ուկրաինական կառավարությանը:

The Economist-ը այս շաբաթ պնդեց, որ Ուկրաինական ճգնաժամը աստիճանաբար պատերազմի է վերածվում, որը շատ ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր: Այն նաև ժխտեց լայնորեն տարածված այն գաղափարները, թե իբր Պուտինը կոնֆլիկտից հետ կանգնելու ուղիներ է փնտրում:

Մարտերը իմպուլսներ են ստանում սահմանի ամբողջ երկայնքով: Հունվարի 24-ին հրթիռները հարվածել էին Ուկրաինայի՝ ռազմավարական նավահանգիստ Մարիուպոլ քաղաքի մի քանի թաղամասերին՝ սպանելով 30 և վիրավորելով տասնյակ մարդկանց: Ուկրաինայի ավագ պաշտոնյաներից մեկը այդ ամենը նկարագրեց որպես «ցեղասպանություն»: Ալեքսանդր Զախարչենկոն՝ Դոնեցկի գրոհայինների առաջնորդը, էմոցիոնալ ամբոխին ասաց, որ Մարիուպոլի վրա հարձակումը «մեր սպանվածների լավագույն հուշարձանն է»:

Ռուսաստանը սպանվածների համար մեղադրում է Կիևին. իր առաջին հայտարարությունից մեկ ժամ անց պատժված Զախարենկոն վերադարձավ ռուսական հեռուստատեսությամբ իր սպառնալիքներին: Սակայն Human Rights Watch-ի և ԵԱՀԿ-ի փորձագետների կողմից կրատերների ազդեցության վերլուծությունը ցույց են տալիս, որ հրթիռները արձակված են եղել գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

Մարիուպոլի կրակը Արևմուտքի վրա լրացուցիչ ճնշում է գործադրում որպեսզի պատասխանի գրոհայինների գործողություններին, որոնք ՆԱՏՕ-ն նշեց, որ հովանավորվում են ռուսական զինվորների կողմից: Արևմուտքում շատերը հույս ունեն, որ պատժամիջոցները, նավթի գների անկումը և միջազգային մեկուսացումը կարող է համոզել Վլադիմիր Պուտինին փոխզիջման գնալ: Դրա փոխարեն, Ուկրաինայում բռնության նոր դրսևորումները Պուտինի համար «շանտաժ են նշանակում»: Այս մասին նշում է Բրուքինգսի ինստիտուտից Լիլիա Շևստովան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment