ԱՄՆ Հանրապետականները մնացել են Ռեյգանի ժամանակներում

ԱՄՆ Հանրապետականները մնացել են Ռեյգանի ժամանակներում

Հոդվածի առանցքում

  • Հանրապետական նախագահի թեկնածուները իրենց սկսել են ներկայացնել որպես Ռոնալդ Ռեյգանի օրինական ժառանգորդներ:
  • Հանրապետական թևն առաջնորդվում է պատմական անալոգիաներով:
  • Ռեյգանն իր ազգին ժառանգություն թողեց բարձր գնաճ և 70 տոկոսանոց մարգինալ հարկի դրույքաչափ:
  • Կուսակցությունը, որը առաջնորդվում է Ռեյգանի ոգով, պետք է լուծումներ տա մեր, այլ ոչ թե իր ժամանակների խնդիրներին:

Ուշադրությանն արժանի

Հանրապետական կուսակցությունում սկիզբ է առել բանավեճ քաղաքական կյանքի ապագայի մասին, որը իրենից ներկայացնում է, հատկապես պահպանողականների համար, պայքար անցյալի վերաբերյալ: Քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է նախագահ Ջիմի Քարտերի նման գործիչ, նույնչափ անհաջողակ, դժբախտ և միայնակ, հանրապետական նախագահի առավել հեռանկարային թեկնածուները իրենց սկսել են ներկայացնել որպես Ռոնալդ Ռեյգանի օրինական ժառանգորդներ: Այսպիսով, հանրապետական թևն առաջնորդվում է պատմական անալոգիաներով:

«Պետք է լիներ Ջիմի Քարտերը, որպեսզի ունենայինք Ռոնալդ Ռեյգան», – ասում է հանրապետական սենատոր Թեդ Կրուզը, որը հստակ իր նմանությունն է տեսնում (և հիանում դրանով) վերջինիս հետ: «Ես Ռոնալդ Ռեյգանի գաղափարների մեծ սիրահար եմ», – ասում է հանրապետական սենատոր Ռանդ Պոլը՝ նույնիսկ այն պարագայում, երբ լիովին հակասում է Ռեյգանի արտաքին քաղաքականությանը: Սենատոր Լինդսիյ Գրահամը սենատոր Մարկո Ռուբիոյին անվանում է «Ռոնալդ Ռեյգանի որդի, երբ խոսքը վերաբերվում է ազգային անվտանգությանը», – չնայած Ռուբիոն իրականում չափազանց երիտասարդ է, որ լինի Ռեյգանի ծոռը:

Այս մոտեցումները ժառանգության վերաբերյալ շարադրված են Հենրի Օլսենի և Փիթեր Վեհների վերջերս հրապարակված էսեյում՝ վերնագրված «Եթե Ռոնալդ Ռեյգանը այսօր կենդանի լիներ, նա կլիներ 103 տարեկան»: Օլսենը և Վեհները, փաստորեն, մեծ հարգանքով են վերաբերում Ռեյգանին, ում իրենք բնութագրում են ամենանշանավոր հանրապետական Լինկոլնից հետո: Սակայն նրանք նախազգուշացնում են, որ «Ռեյգանի անվան անընդհատ շահարկումը ժամանակակից քաղաքական կյանքին և քաղաքական գործիչներին հարմարեցնելու համար, խանգարում է ճիշտ գնահատել Ռեյգանի ժառանգությունը և վնասում է հանրապետական ​​կուսակցությանը»:

Տասնամյակներ շարունակ, դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչները գործել են Ֆրանկլին Ռուզվելտի ստվերում: Բիլ Քլինթոնին միայն հաջողվեց արդիականացնել դեմոկրատական կուսակցությունը՝ ապահովելով կառավարության, գոնե տեսականորեն, կատալիտիկ դերը: Հանրապետականներն էլ շարունակում են պայքարել նախագահի ստվերում, նույնիսկ, այն դեպքում, երբ հաղթում են Կոնգրեսի ընտրություններում:

Ռեյգանի «հետմահու համաձայնության կնիքը» ստանալու հարցում Օլսենը և Վեհները մատնանշում են երկու լուրջ ռիսկ: Նախ` պաշտամունքների գայթակղությանը վտանգ կա, որոնք կերտվում են մեր սեփական պատկերներում: Նրանք, ովքեր պնդում են, որ Ռեյգանը հանդիսանում է Tea Party առաջին և ամենաիսկական առաջնորդը, գործ ունեն ոչ թե պատմության, այլ դիցաբանության հետ:

Առաջին հայացքից թվում էր` հեղինակները փորձում էին տարանջատում մցնել, սակայն պարզվեց, դա որոշիչ էր: Ռեյգանի առաջնորդած քաղաքական սկզբունքը չէր վերաբերվում մարդու ազատությանը՝ ազատական մտածողության դոկտրինային, այլ մարդկային արժանապատվությանը: Արժանապատվությունը ծառայել է մարդկային կորողությանը՝ սեփական ճակատագիրը տնօրինելու համար, այն, ինչ մերժվում է ամեն տեսակի տոտալիտարիզմի կողմից: Սակայն սահմանափակ իշխանությունը ևս կարող է ծառայել մարդկային արժանապատվությանը: «Մենք անվերապահորեն պարտավորվում ենք օգնել տարեցներին, հաշմանդամներին եւ բոլոր նրանց, ովքեր ոչ իրենց մեղքով կախման մեջ են իրենց մտերիմներից», – ասել է Ռեյգանը:

Ազատականները Ռեյգանի խոսքերը դիտարկել են որպես «շատ բարի, նուրբ եւ զգայուն», սակայն առանց արմատական ​​կառավարման ծրագրի (Դևիդ Սթոքմեն), իսկ Tea Party իրական նախնիները նրան անվանել են «իստեբլիշմենտի» գերի (Richard Viguerie): Իրականում, Ռեյգանի նախագահությունն իրենից ներկայացնում է երկու տեսության ՝ New Deal և Մեծ հասարակության տեսության միաձուլում (սոցիալական ապահովության եւ Medicare բարեփոխումների հետ կապված)՝ զուգորդված ուժեղ դիմադրությանը ժամանակակից լիբերալիզմի հարկադրական և բյուրոկրատական ​​մեթոդների կողմից: Տնտեսական քաղաքականության հարցում Ռեյգանը խորապես հավատարիմ էր սահմանային հարկային դրույքաչափերի կրճատման քաղաքականությանը, սակայն պատրաստ էր ընդունելու հարկերի բարձրացումն այլ ոլորտներում: Ըստ Օլսենի և Վեհների, նա գործում էր իրականության չորս անկյուններում: Նա ««ավելի շատ Բրքյան պահպանողական էր, քան յակոբինյան»:

Հեղինակները նշում են` երկրորդ վտանգը հանրապետականների համար դա Ռեյգանին փոխարինող գտնելն է: Այս ռազմավարությունը խաթարում է երկխոսությունը: Այն առաջացնում է տարաձայնություն հանրապետականների ներսում: Օլսենը և Վեհները նշում են՝ «Որոշ իր էպիգոններ այսօր հայտնվել են այլ ժամանակներում՝ գործելով այնպես, կարծես` ամեն տարի 1980 թվականն է: Ռեյգանը, լինելով ողնուծուծով պահպանողական, երբեք թույլ չէր տա իրեն դառնալ անցյալի գերի»: Ռեյգանն իր ազգին ժառանգություն թողեց բարձր գնաճ և 70 տոկոսանոց մարգինալ հարկի դրույքաչափ: Մեր ազգն ունի աշխատավարձի լճացման, ինչպես նաև մարդկային կապիտալի ու կարողության միջև մեծ ճեղքվածքի խնդիր, որը գնալով վերածվում է կոշտ դասակարգային համակարգի:

Այս դասն իր հրատապությամբ կարևոր է հատկապես նորընտիր հանրապետականների և ապագա նախագահական թեկնածուների համար: Կուսակցությունը, որը առաջնորդվում է Ռեյգանի ոգով, պետք է լուծումներ տա մեր, այլ ոչ թե իր ժամանակների խնդիրներին:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment