Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները
Հոդվածի առանցքում
- «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»: Սա Լասլո Բոքի կարծիքն է, որը գլխավորում է մարդկանց գործողությունները Google-ում, ընկերություն, որը վերահսկում է ամբողջ աշխարհում 70 գրասենյակների ավելի քան 50.000 աշխատողներին:
- Google- ը լավ է վերաբերում աշխատողներին և որո՟նք են այն մի քանի զարմանալի առավելությունները, որոնք ցանկացած փոքր ընկերություն կարող է անել: Կարող է տարօրինակ հնչել, բայց դա վերաբերում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդին: Մենք հինգ ամիս լրիվ վճարում ենք աշխատավարձը, պարգևավճարը:
- Խնդիրը հետևյալն է. դուք լավ եք քնում գիշերը, երբ մարդկանց վերաբերվում եք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեն: Մինչև հիմա դուք դրան հասել եք մարդկանց վրա գոռալով ու խիստ կառավարումով: Այն ինչ անում են Google- ի աշխատակիցները, ներառում է դիսկրեցիոն ջանքեր:
- Եթե դուք ավանդական ընկերություն եք, ծառայողական ընկերություն, կարող եք ստեղծել առաջարկությունների արկղ: Եվ ասեք, որ ամսվա վերջում մենք տեղադրելու ենք 200 դոլար լավագույն առաջարկն իրականացնելու համար: «Դա զարմանալի է: Մինչ այդ ոչ ոք երբևէ չի հետաքրքրվել, թե ես ինչ եմ մտածում»: Ահա թե որտեղից պետք է սկսել:
- Եղել են քոլեջի մասնագիտություններ, որոնց ուրիշ աչքով ենք նայել: Մենք ուշադրություն ենք դարձրել, թե ինչ դպրոց եք հաճախել: Այլևս դա չենք կիրառում:Պարզել ենք, որ այդ ձևով հնարավոր չի կանխատեսել արդյունավետությունը: Կարևորը կանխատեսող հարցեր կազմելն է:
- Տարին երկու անգամ մենք հարցում ենք անցկացնում, որը ներառում է ղեկավարի վերաբերյալ 10-15 հարց: Մենեջերներն էլ տեսնում են, թե աշխատողների քանի տոկոսն է բարյացակամ, չեզոք կամ անբարյացակամ:
- Հիմնականը հետևյալն է. ես ընդամենը 70-80%-ով եմ նպաստում իմ թիմին, հստակ իմանալով ինչ ակնկալել նրանցից: Ես շատ հարցեր եմ կարգավորել. ոգեշնչել եմ առաջնայնությունը, նպաստել լավ որոշումների կայացումը և օգնել լինել ընդգրկուն առաջնորդ:
- Ընկերությունները մարդիկ չեն: Դրանք հոգիներ չունեն: Դրանք անմահ են և ընդմիշտ կլինեն: Բայց մարդիկ հոգիներ ունեն: Ընկերություններն էլ մարդկանցից են կազմված և շատերը դա չեն մոռանում:
Ուշադրությանն արժանի
NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»:
Սա Լասլո Բոքի կարծիքն է, որը գլխավորում է մարդկանց գործողությունները Google-ում, ընկերություն, որը վերահսկում է ամբողջ աշխարհում 70 գրասենյակների ավելի քան 50.000 աշխատողներին: Նրա գիրքը, «Աշխատանքային Օրենքները. դատողություններ Google- ի ներսից, որոնք կվերափոխեն այն, ինչով ապրում ենք ու առաջնորդվում»,լույս կտեսնի երեքշաբթի:
Գիրքը խորհուրդներ է տալիս ընկերություններին, որոնք ինչ-որ ձևով նման են Google-ին: Օրինակ, առաջարկում է աշխատակիցներին տրամադրել տարբեր տեսակի առավելություններ, որոնք էլ տեխնոլոգիական հսկային հայտնի են դարձրել. տալ անվճար ճաշեր և խորտիկներ կամ սկուտերներ, ինչպես անում է Google-ի ութերորդ պողոտայի գրասենյակը, որպեսզի իր աշխատողներն արագ հասնեն աշխատանքի վայր:
The Huffington Post-ի հետ զրուցելիս Բոքը խոսել է Google- ի աշխատողների փիլիսոփայության մասին, ինչպես աշխատանք ստանալ ընկերությունում, որը հետևողականորեն համարվում է լավագույն աշխատավայրերից մեկը:
Google- ը լավ է վերաբերում աշխատողներին և որո՟նք են այն մի քանի զարմանալի առավելությունները, որոնք ցանկացած փոքր ընկերություն կարող է անել:
Կարող է տարօրինակ հնչել, բայց դա վերաբերում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդին: Մենք հինգ ամիս լրիվ վճարում ենք աշխատավարձը, պարգևավճարը: Եթե դուք ունեք 10 կամ 20 աշխատակից, կարող եք դա անել:
Մենք 12 շաբաթվա աշխատավարձ էինք վճարում կանանց, այժմ վճարում ենք նաև տղամարդկանց: Նման ծրագիր ունենք հայրության արձակուրդի և միասեռ ծնողների համար: Առաջին հայացքից դուք կորցնում եք աշխատողի արդյունավետ ժամանակի երկու ամիսը: Բայց ինչ-որ մեկը կարող է լրացնել այդ պարապուրդը:
Ո՟րն է աշխատողներին լավ վերաբերվելու գործնական հիմնավորումը:
Խնդիրը հետևյալն է. դուք լավ եք քնում գիշերը, երբ մարդկանց վերաբերվում եք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեն: Մինչև հիմա դուք դրան հասել եք մարդկանց վրա գոռալով ու խիստ կառավարումով: Այն ինչ անում են Google- ի աշխատակիցները, ներառում է դիսկրեցիոն ջանքեր:
Աշխատողին պահելուն ուղղված քայլերն աներևակայելի բարձր են: Այդպես է եղել ընկերության ստեղծման պահից:
Որևէ՟ խորհուրդ ունեք տալու Walmart կամ McDonald – ի նման ընկերությանը, որտեղ կան հերթափոխով աշխատողներ և քիչ են դիսկրեցիոն ջանքերը:
Ես չգիտեմ այդ ընկերությունների մասին, բայց գիտեմ, որ եթե մարդկանց լավ վերաբերվեք և նրանց ազատություն տաք, նույնիսկ փոքր ազատություն, նրանք զարմանալի գործեր կարող են անել: Այս պահին ես պատկերացում չունեմ, թե Google- ում ինչ պետք է անենք, որ զարմացնենք աշխատողներին:
Եթե դուք ավանդական ընկերություն եք, ծառայողական ընկերություն, կարող եք ստեղծել առաջարկությունների արկղ: Եվ ասեք, որ ամսվա վերջում մենք տեղադրելու ենք 200 դոլար լավագույն առաջարկն իրականացնելու համար: «Դա զարմանալի է: Մինչ այդ ոչ ոք երբևէ չի հետաքրքրվել, թե ես ինչ եմ մտածում»: Ահա թե որտեղից պետք է սկսել:
Արդյո՟ք մարդիկ անընդհատ հարցնում են, թե կարող են աշխատանք ստանալ այստեղ:
Շաբաթը երեք կամ հինգ անգամ: Վերջերս շատացել են: Այսօր այդպիսի արդեն մեկ տասնյակ մարդ գիտեմ:
Ի՟նչը կարող է մարդուն զրկել աշխատանք ստանալու հնարավորությունից:
Չկան խիստ և արագ կանոններ, սակայն կան մի քանի պարզ բաներ, օրինակ վրիպումները ձեր ռեզյումեում: Բացառությամբ, եթե դուք տեղացի թեկնածու չեք: Եթե դուք ֆրանսիացի եք և վրիպումներով եք դիմում, դուք կորակազրկվեք: Եթե դուք բրիտանացի եք և դիմում եք Ֆրանսիայում ֆրանսերենով, անհանգստանալու հարկ չկա:
Եղել են քոլեջի մասնագիտություններ, որոնց ուրիշ աչքով ենք նայել: Մենք ուշադրություն ենք դարձրել, թե ինչ դպրոց եք հաճախել: Այլևս դա չենք կիրառում:Պարզել ենք, որ այդ ձևով հնարավոր չի կանխատեսել արդյունավետությունը: Կարևորը կանխատեսող հարցեր կազմելն է:
Կարող ե՟ք ինձ հարցազրույցին հարմար հարց տալ:
«Ցույց տվեք մի օրինակ, երբ լուծել եք ինտելեկտուալ դժվար խնդիր»: Ես գրի եմ առնում հարցը, ձեր պատասխանը և իմ գնահատականը: Աշխատանքի տեղավորման հանձնաժողովն էլ որոշում է արդյոք ձեր պատասխանը ցուցադրում է ձեր հմտությունը: Նրանք պետք է իմանան նաև իմ մասին, որպես հարցազրույց վարողի: Ստանում ենք արձագանքները և ընդունում լավ թեկնածուին:
Google- ում յուրաքանչյուրը կարող է գնահատել իր ղեկավարին: Ինչպե՟ս եք կարողանում դա կարգավորել:
Դա և հրաշալի է և սարսափելի: Տարին երկու անգամ մենք հարցում ենք անցկացնում, որը ներառում է ղեկավարի վերաբերյալ 10-15 հարց: Մենեջերներն էլ տեսնում են, թե աշխատողների քանի տոկոսն է բարյացակամ, չեզոք կամ անբարյացակամ: Կա մեկնաբանությունների համար հատուկ տեղ, որոնք կարող եք ուղարկել ձեր կառավարչին կամ ավելի բարձր ղեկավարին:
Աշխատակիցը վախենալու առիթ չունի, քանի որ պահվում է անանունության սկզբունքը: Դա նշանակում է, որ կարող եք ասել ինչ ցանկանում եք, անկեղծ լինել: Մենեջերի համար էլ սարսափելի չէ, քանի որ այն ուղղակիորեն կապ չունի վճարման ու առաջխաղացման հետ: Դա պարզապես զարգացում է և ոչ թե սպառնալիք:
Այսպիսով, որո՟նք են ձեր թերությունները:
Հիմնականը հետևյալն է. ես ընդամենը 70-80%-ով եմ նպաստում իմ թիմին, հստակ իմանալով ինչ ակնկալել նրանցից: Ես շատ հարցեր եմ կարգավորել. ոգեշնչել եմ առաջնայնությունը, նպաստել լավ որոշումների կայացումը և օգնել լինել ընդգրկուն առաջնորդ:
Ես հետևում եմ ձեզ: Ի՟նչ եք պատրաստվում անել:
Դե, ես կատարելագործվում եմ, շարունակում եմ աշխատել ինձ վրա, խոսում եմ թիմիս հետ: Հաճելի է հայտնել, որ չեմ պատրաստվում աշխատանքից ազատել ցածր միավորի պատճառով: Լավ է, որ դրա համար ճիշտ դրդապատճառներ լինեն:
Արդյո՟ք Google-ը հոգի ունի: Մի գուցե դրանից է բխում աշխատողների հետ լավ վերաբերմունքը:
Ոչ, ընկերությունները մարդիկ չեն: Դրանք հոգիներ չունեն: Դրանք անմահ են և ընդմիշտ կլինեն: Բայց մարդիկ հոգիներ ունեն: Ընկերություններն էլ մարդկանցից են կազմված և շատերը դա չեն մոռանում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ