5 լեգենդ Google-ի մասին

5 լեգենդ Google-ի մասին

Հոդվածի առանցքում

  • Google-ն աշխարհի ամենամեծ և հայտնի ինտերնետային ընկերությունն է, որի հսկայական եկամուտները ավելանում են տարեցտարի, իսկ 2015 թվականին ակնկալվում է, որ այն կհասնի 65 միլիարդ դոլարի: Չնայած, որ բոլորս էլ քաջատեղյակ ենք այս ընկերության մասին, այնուամենայնիվ, Google-ի գործունեությունը շատ հաճախ ճիշտ չի ընկալվում: Ահա 5 ամենատարածված լեգենդներն այս ընկերության մասին:
  • Google-ը կառուցել է հետազոտական խումբ, որի կարծիքով, մինչև 2045 թվականը մարդիկ միաձուլվելու են համակարգիչներին: Ընկերության վերջին ձեռքբերումներից հետո խոսվել է նաև հետագա մտադրությունների մասին: Բրիտանական DeepMind ընկերությունը` աշխարհի լավագույն զարգացող խանութներից մեկն է, որը ևս Google-ի արտադրանքներից է, աշխարհի լավագույն 8 ռոբոտային ընկերություններից է:
  • 2014 թվականի մայիսին ընկերությունը նորություններ էր պատրաստել իր աշխատուժի ժողովրդագրական տվյալների մասին` խրախուսելով Ֆեյսբուք և Yahoo ընկերություններին հետևել իրենց օրինակին: Google-ն իր աշխատակիցների համար մեկնարկել է նոր սեմինարներ` նվիրված «անգիտակից կողմնակալություն» թեմային, որի առաքելությունը կանանց և աղջիկների շրջանում տեխնոլոգիական կարիերայի նկատմամբ հետաքրքրվածություն առաջացնելն էր:
  • Որոնողական ծրագրերի ոլորտում Google-ի մենաշնորհն այնքան ամուր էր, որ նույնիսկ 2009 թվականին, երբ Microsoft-ը ներկայացրեց իր Bing որոնողական ծրագիրը, նույնիսկ նրանք, որոնք հիացած էին այս նոր արտադրանքով, նշեցին, որ միևնույն է Google-ն իր տեղ չի զիջի:
  • Անցյալ հոկտեմբեր ամսին Շմիդտը նշել է. «Որոնողական շուկայում մեզ համար ամենամեծ մրցակիցը Amazon-ն է: Նրանք ակնհայտորեն ավելի շատ կենտրոնացած են առևտրային շուկայի հավասարեցման վրա, սակայն իրենց հիմանական առաքելությամբ նրանք պատասխանում են որոնողների հայցերին և որոնումներն, ինչով իրականում մենք էլ ենք զբաղված»:
  • Եթե դուք օգտագործում եք Google-ի օնլայն ծառայությունները ներառյալ Gmail քարտեզ, YouTube, Drive, Google+, Android, Wallet և Picasa, ապա Google-ը շատ բան գիտի ձեր մասին` գտնվելու վայրը, դիտումների պատմությունը, ձեր դիտած տեսահոլովակները, տարիքը, սեռը և հետաքրքրությունները: Ահա այս ամենը ընկերությանը վերագրում են մեծ եղբոր կարգավիճակը:

Ուշադրությանն արժանի

Google-ն աշխարհի ամենամեծ և հայտնի ինտերնետային ընկերությունն է, որի հսկայական եկամուտները ավելանում են տարեցտարի, իսկ 2015 թվականին ակնկալվում է, որ այն կհասնի 65 միլիարդ դոլարի: Չնայած, որ բոլորս էլ քաջատեղյակ ենք այս ընկերության մասին, այնուամենայնիվ, Google-ի գործունեությունը շատ հաճախ ճիշտ չի ընկալվում: Ահա 5 ամենատարածված լեգենդներն այս ընկերության մասին:

1.Google-ը որոնողական ընկերություն է:

Որոնողական աշխատանքը Google-ի հիմնական արտադրանքներից է: Որոնողական այս համակարգն այնքան լայն տարածում է ձեռք բերել, որ Google բառը օգտագործվում է որպես բայ, իսկ ընկերությունը մեծ գումարներ է վաստակում` որոնողական ծառայությամբ գովազդներ վաճառելով: Google-ի հեռուն գնացող նպատակներից է դառնալ արհեստական-ինտելեկտուալ ընկերություն:

Google-ը կառուցել է հետազոտական խումբ, որի կարծիքով, մինչև 2045 թվականը մարդիկ միաձուլվելու են համակարգիչներին:

Ընկերության վերջին ձեռքբերումներից հետո խոսվել է նաև հետագա մտադրությունների մասին: Բրիտանական DeepMind ընկերությունը` աշխարհի լավագույն զարգացող խանութներից մեկն է, որը ևս Google-ի արտադրանքներից է, աշխարհի լավագույն 8 ռոբոտային ընկերություններից է: Ոչ ոք չգիտի, թե Google-ն ինչ է պատրաստվում անել այս ռոբոտների և AIsoftware-ի հետ, սակայն նրա հավակնությունները, անշուշտ, դուրս են ինքնակառավարվող մեքենաների շրջանակներից:

Այս աշխատանքները տեղի են ունենում ընկերության գերգաղտնի GoogleX լաբորատորիայի ներսում: Ընդամենը մի քանի հարյուր մարդ է աշխատում այստեղ: Այս փոքր, սակայն հզոր խումբն ունի նաև աջակիցներ, ինչպես օրինակ Ֆեյսբուք սոցիալական ցանցը, որը ևս օգտվում է AI որոնողական թիմի ծառայություններից: Սակայն սա մեկն է այն սակավաթիվ կազմակերպություններից, որը ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում արհեստածին ինտելեկտը կյանքի կոչելու համար: Բացի այդ ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Լարի Փեյջը AI ընկերության հիմնադիր մեծանուն Կարլ Փեյջի որդին է, որը անձամբ է ֆինանսավորել ինժեներական ուղեղին հակադարձող որոնողական նախագիծը: «Ամեն անգամ, երբ Լարի Փեյջի հետ քննարկում եմ Google-ի ապագան, նա պնդում է, որ այն մի օր դառնալու է արհեստական ինտելեկտուալ ընկերություն»,-ասում է Սթիվ Յուրվենսոնը:

  1. Google Glass-ի ձախողումը

Վերջին լուրերը հաստատեցին, որ Google Glass-ը դադարեցրել է ակնոցների արտադրությունը, որի արժեքը կազմում էր 1500 դոլար: Սպառողների կարծիքով, այս ապրանքատեսակը չափազանց թանկ էր և ոչ օգտակար:

Սական GoogleGlass-ի համբավը չպետք է չափել միմիայն կոմերցիոն հաջողություններով: 2013 թվականի ամռանը ես «տպավորվածների» շարքերում էի, որը ցանկանում էր ձեռք բերել Google-ի այս նոր արտադրանքը: Սպառողներից շատերը հպարտությամբ կրում էին այս ակնոցները և մեղմ ասած հիմարի տեսք ստանում: Հավելեմ, որ Google-ի ղեկավարությունից ոչ մեկը չի կրել այս ակնոցներից:

Google ընկերությունն այս ակնոցները դիտարկում էր որպես գիտափորձ, ինչպես օրինակ Apple ընկերության արտադրած ժամացույցներն էին:

3.Google-ը առաջատար ուժ է Սիլիկոնյան Հովտի բազմազանության մեջ

2014 թվականի մայիսին ընկերությունը նորություններ էր պատրաստել իր աշխատուժի ժողովրդագրական տվյալների մասին` խրախուսելով Ֆեյսբուք և Yahoo ընկերություններին հետևել իրենց օրինակին: Google-ն իր աշխատակիցների համար մեկնարկել է նոր սեմինարներ` նվիրված «անգիտակից կողմնակալություն» թեմային, որի առաքելությունը կանանց և աղջիկների շրջանում տեխնոլոգիական կարիերայի նկատմամբ հետաքրքրվածություն առաջացնելն էր:

Փետրվար ամսին այս ընկերությունը 775,000 դոլար դրամաշնորհ տրամադրեց աֆրիկյան ամերիկացիներին և լատինական ամերիկայի բնակիչներին օգնելու և իրենց ընկերությանը միանալու համար:«Մենք առաջինն էինք, որ հույս հայտնեցինք Google-ը տեսնել նաև մղոնների հեռավորության վրա»,-ասում է Լազլո Բոքը` ընկերության ղեկավարներից մեկը` հավելեով, որ ընկության աշխատակիցներից միայն 2 տոկոսն է սևամորթ»:

Եթե Google-ը ցանկանում է բազմազանության մեջ լինել առաջատարը, ապա պետք է ուշադրությունը կենտրոնացնի նաև կանանց և ազգային փոքրամասնությունների խնդիրներին ևս` նրանց դիրքերն ուժեղացնելով ընկերությունում: Google-ի 11 անդամներից կազմված ղեկավարների խորհրդի կազմում կան 3 կին և ոչ մի Աֆրոամերիկացի: Մենեջմենթի թիմը բաղկացած է 5 գործադիր տնօրեններից, որոնք բոլորը տղամարդ են, և նրանցից մեկն է սևամորթ: Ավագ ղեկավարության թիմի 15 անդամներից 3 կանայք են, որտեղ աֆրոամերիկացի չկա:

  1. Որոնողական ոլորտում Google ունի բացառիկ մենաշնորհ

Որոնողական ծրագրերի ոլորտում Google-ի մենաշնորհն այնքան ամուր էր, որ նույնիսկ 2009 թվականին, երբ Microsoft-ը ներկայացրեց իր Bing որոնողական ծրագիրը, նույնիսկ նրանք, որոնք հիացած էին այս նոր արտադրանքով, նշեցին, որ միևնույն է Google-ն իր տեղ չի զիջի:

«Եթե 2004 թվականին այն քայլեր Google-ի հետ զուգահեռ, ապա շատ ավելի մրցունակ կլիներ»,-նշել է Ալոք Հոյը: Իհարկե, նա ճիշտ էր: 6 տարի անց Bing որոնողական ծրագիրն ապահովում է սպառողական շուկայի 6, իսկ Google-ը 75 տոկոսը: Yahoo-ին բաժին է ընկնում 10.6 տոկոսը: Այսպիսով պարզ է դառնում, որ Google-ը շուկայի առաջատարն է և մրցարշավից հաղթանակած է դուրս գալիս:

Որոնողական բիզնեսում Google ընկերության համար իրական սպառնալիքը Microsoft կամ Bing ընկերություններից չի գալիս: Ֆեյսբուքը կամ Amazon-ն ավելի վտանգավոր են, քանի որ մարդիկ տարբեր ապրանքատեսակների որոնման և նրանց մասին մանրամասների իմանալու համար ավելի հաճախ սկսել են օգտվել հենց այս կայքերից: Այլ կերպ ասած Google-ին նետված մարտահրավերն իրականում այն է, որ մրցակիցներն ավանդական որոնողական ծրագրերը լրացնում են իրենց կայքերում:

Անցյալ հոկտեմբեր ամսին Շմիդտը նշել է. «Որոնողական շուկայում մեզ համար ամենամեծ մրցակիցը Amazon-ն է: Նրանք ակնհայտորեն ավելի շատ կենտրոնացած են առևտրային շուկայի հավասարեցման վրա, սակայն իրենց հիմանական առաքելությամբ նրանք պատասխանում են որոնողների հայցերին և որոնումներն, ինչով իրականում մենք էլ ենք զբաղված»:

  1. Google-ը Մեծ Եղբայր է

Եթե դուք օգտագործում եք Google-ի օնլայն ծառայությունները ներառյալ Gmail քարտեզ, YouTube, Drive, Google+, Android, Wallet և Picasa, ապա Google-ը շատ բան գիտի ձեր մասին` գտնվելու վայրը, դիտումների պատմությունը, ձեր դիտած տեսահոլովակները, տարիքը, սեռը և հետաքրքրությունները: Ահա այս ամենը ընկերությանը վերագրում են մեծ եղբոր կարգավիճակը:

Google-ը սիրում է օգտագործել ընկերության հնարավորություները` մրցակիցների շրջանում լրտեսության համար: Microsoft-ը միլիոնավոր դոլարներ է ծախսում գովազդային արշավի վրա, որի նպատակն է մարդկանց ցույց տալ և հեռու պահել այն ընկերություններից, որոնք լրտեսումեն օգտատերերին: Կա ևս մեկ օնլայն Մեծ Եղբայր: Բայց դա Google-ը չէ: Դա Ազգային Անվտանգության Գործակալությունն է (ԱԱԳ), որը հետևում է յուրաքանչյուր տեխնոլոգիական ընկերության համակարգերը, տիրապետում է անձնական տեղեկատվությանը: Google-ը տեղեկություններ է հավաքում իր օգտատերերի մասին:

Apple ընկերությունն ունի ավելի քան 800 միլիոն կրեդիտ քարտերի համարներ և հավանաբար միլիարդավոր լուսանկարների բազա` արված iPhone-ի հեռախոսներով իր iCloud ծրագրի միջոցով: Հիմնահարցն այն չէ, թե ինչու է Google-ը տեղեկություններ հավաքում մարդկանց մասին, այլ, թե ինչու է դա անում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment