Ինչպե՞ս Google-ը մեկ ու կես ժամում հարյուր հազարավոր դոլարներ կորցրեց
Հոդվածի առանցքում
- Գովազդային հայտարարությունների անհետացման պատճառով Google-ը մեկ ու կես ժամվա ընթացքում կորցրեց մի քանի հարյուր հազար դոլար:
- Ըստ Google-ի հայտարարության՝ պատճառը DoubleClick գործիքն էր, որը շատ կազմակերպությունների կողմից լայնորեն կիրառվում է գովազդային գործունեության կառավարման համար:
- Google-ի DFP համակարգի նախորդ խափանումը եղել էր 1 տարի առաջ, երբ ծառայության աշխատանքները դադարել էին մի քանի ժամով:
Ուշադրությանն արժանի
Առավոտյան կարճատև ընդմիջման ընթացքում համացանցում մի տարօրինակ բան կատարվեց: Մոտավորապես ժամը 9:15–ին այնպիսի խոշորագույն մեդիա-կայքերի, ինչպիսիք են BuzzFeed-ի, Time-ի, Forbes-ի, Gawker-ի և Vox-ի մոնիտորներից անհետացան բոլոր հայտարարությունները, որոնց փոխարինել էր մեծ, սպիտակ տարածությունը: Որոշ աշխատողներ բնականաբար ուրախացան կազմակերպությունից ստացած այս ընդմիջման համար՝ դադարելով գումարներ վաստակել իրենց տեսողության հաշվին: Սակայն վեբ-կայքերի աշխատակազմերը, դրանց թվում՝ նաև Google-ինը, բոլորովին էլ երջանիկ չէին: Google-ն այն ռեսուրսն էր, որի միջոցով պետք է տեղ հասնեին այդ գովազդ-հայտարարությունները:
Կատարվածի արդյունքը այս բոլոր կայքերի համար եղավ հսկայական քանակությամբ դոլարների կորուստը: Թե որքա՞ն են կազմում այդ գումարները, դժվար է ասել:
Միայն Google-ը մեկ ու կես ժամվա ընթացքում կորցրեց մի քանի հարյուր հազար դոլար, մնացած կայքերը ևս կորցրին նույնքան գումարներ, եթե ոչ ավելին:
Հայտարարությունների անջատումից անհանգստացած Google-ը փորձում էր գտնել կատարվածի պատճառը, և արդեն 10:45-ին կայքերի մեծ մասը վերադարձավ իր սովորական գրաֆիկին: Google-ը փոքրիկ բացատրական հայտարարություն հրապարակեց, որը մեծ թեթևություն մտցրեց մարդկանց մեջ:
Կատարվածի պատճառը DoubleClick գործիքն է կամ DFP՝ Google-ի հայտարարությունների ծառայությունը, որը շատ կազմակերպությունների կողմից լայնորեն կիրառվում է գովազդային գործունեության կառավարման համար:
Google-ը նշում է, որ չի հրապարակի իր եկամուտների չափը DFP ծրագրից, փոխարենը դրանք համադրում է իր այլ ծառայությունների եկամուտների հետ: Դա չի ներառում ոչինչ, որը ստացվում է իր սեփական կայքերի գովազդային եկամուտներից կամ այլ կայքերից, որոնք օգտագործում են Google-ի AdSense գովազդային ցանցը:
Հիմնվելով ընկերության 2013 թ. տարեկան հաշվետվության վրա՝ համացանցային այլ եկամուտները կազմում են ժամը $568,000: Չնայած դա ներառում է ավելին, քան միայն DoubleClick-ից ստացվող եկամուտներն են, մոտավոր հաշվարկներից ելնելով՝ կարող ենք ասել, որ առավոտյան համացանցային գովազդային ծառայությունների աշխատանքի թերացման արդյունքում ընկերության կորուստները կազմում են մոտավորապես 1 միլիոն դոլար:
Google-ի DFP համակարգի նախորդ խափանումը եղել էր մոտ մեկ տարի առաջ՝ 2013 թ. մարտին, երբ ծառայության աշխատանքները դադարել էին մի քանի ժամով: Ճիշտ է, այս խափանումները կարող են որոշ մարդկանց ինչ–որ չափով հաճելի լինել, սակայն պետք չէ դրան վարժվել: Չէ՞ որ, ի վերջո, համացանցի աշխատանքն հիմնված է գովազդի վրա:
Հոդվածի բնօրրինակն՝ այստեղ: