Ցտեսություն, Պուտին. Ինչու՞ են հաշված նախագահի օրերը

Ցտեսություն, Պուտին. Ինչու՞ են հաշված նախագահի օրերը

Հոդվածի առանցքում

  • Չնայած Պուտինի փոթորկմանը՝ ավտորիտար ռեժիմը, որ նա կառուցել է անչափ փխրուն է: Կենտրոնում Պուտինն է: Իրեն են շրջապատում իշխանասեր համախոհներ, որոնց նա ընդգրկել է իր նեղ շրջանակում: Ոմանք, որոնց կոչում են «սիլովիկներ», պատկանում են հզոր կառույցներին, ինչպիսիք են գաղտնի ոստիկանությունը կամ բանակը: Մյուսները, որոնք պաշտոնապես ներկայացնում են տարբեր պետական մարմիններ, հավատարիմ են միայն Պուտինին: Նման համակարգում սիկոֆանտիզմը ավելի բարձր է, քան լավ կառավարումը:
  • Վաղ թե ուշ Պուտինը ստիպված կլինի կատարել որոշ կրճատումներ, բայց դժվար է իմանալ, թե որտեղից է գալու ֆինանսավորումը: Հաշվի առնելով ընթացող պատերազմը Ուկրաինայում և նրա հակաարևմտյան գաղափարական տրամադրությունը՝ ռազմական ֆինանսավորման կրճատումը կլինի անիրագործելի: Իսկ Պուտինի ժողովրդականությանը լուրջ հարված կհասցվի, եթե նա կրճատի ստորին դասերի աջակցությունը: Հետևաբար միակ տարբերակը՝ կանգնեցնել իր մերձավորներին, նույնիսկ եթե դա լինի ի հաշիվ իրենց օտարման:
  • Պուտինը գիտի նա դժվար վիճակում է: Նա սկսեց պատերազմը Ուկրաինայում և հիմա ժամանակն է որոշակի եզրակացություններ անել, թեև պարզ է իր խենթ վարքից, որ նա չունի ռազմավարություն: Նա ոչ մի կերպ չի կարող հաղթել Ուկրաինան առանց գլոբալ հակամարտության սանձազերծման: Նա չի կարող քայքայել Ուկրաինայի տնտեսությունը առանց միաժամանակ ոչնչացնելու Ռուսաստանի տնտեսությունը:
  • Նույնիսկ եթե Պուտինը չհեռանա համաժողովրդական հեղափոխության կամ հեղաշրջման միջոցով, նա կարող է դեմ առ դեմ կանգնել Ռուսաստանի ոչ ռուսական շրջանների հուզումների հետ: Հյուսիսային Կովկասի մեծ մասը, օրինակ, արդեն դուրս է Մոսկվայի վերահսկողությունից, ինչպես ցույց են տալիս վերջին ահաբեկչական հարձակումները Չեչնիայում և շարունակական բռնությունները Ինգուշեթիայում և Դաղստանում:
  • Պուտինի իրավահաջորդը, երբ էլ գա իշխանության, ամենայն հավանականությամբ, կլինի կոշտ գծի կողմնակից: Նույնիսկ այդ պարագայում նրա առաջնահերթ խնդիրը կլինի մաքրել Պուտինի ստեղծած խառնաշփոթը: Շանս կա, որ նոր նախագահը կլինի ավելի հակված վերջ տալու պատերազմին և ավելի հավանական է, որ ընդունի հաշտվողական դիրք մնացած աշխարհի նկատմամբ:

Ուշադրությանն արժանի

Որքան երկար է շարունակվում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի հետ, այդքան ավելի հավանական է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմը կփլուզվի:

Չնայած Պուտինի փոթորկմանը՝ ավտորիտար ռեժիմը, որ նա կառուցել է անչափ փխրուն է: Կենտրոնում Պուտինն է: Իրեն են շրջապատում իշխանասեր համախոհներ, որոնց նա ընդգրկել է իր նեղ շրջանակում: Ոմանք, որոնց կոչում են «սիլովիկներ», պատկանում են հզոր կառույցներին, ինչպիսիք են գաղտնի ոստիկանությունը կամ բանակը: Մյուսները, որոնք պաշտոնապես ներկայացնում են տարբեր պետական մարմիններ, հավատարիմ են միայն Պուտինին: Նման համակարգում սիկոֆանտիզմը ավելի բարձր է, քան լավ կառավարումը, ինտենսիվ ընթանում է կայսրաշինությունը, քաղաքականությունը կորցնում է իր արդյունավետությունը և կոռուպցիան դառնում է սովորական երևույթ:

Ռուսական իմպերիալիզմի նեոցարական գաղափարախոսությունը, ուղղափառ վերածնունդը և հակաարևմտյան սլավոնոֆիլիզմը, որը Պուտինը կառուցել է, բնորոշ է ցինիկ մարդկանց, ովքեր օգնում են նրան կառավարել Ռուսաստանում:

Հետևաբար, Պուտինի կարողությունը պահպանել նրանց հավատարմությունը հիմնականում հենվում է իր երկրի ֆինանսական ռեսուրսները վերահսկելու վրա: Շնորհիվ 1999 թվականին էներգակիրների ռեկորդային բարձր գների, որոնք ուղեկցում էին նրա իշխանությունը ՝ Պուտինը կարողացավ անձամբ կուտակել մոտ 45 միլիարդ դոլար և դեռ ուներ բավարար գումար՝ երկրի  կենսամակարդակը բարձրացնելու, ռուսական բանակը ամրապնդելու և իր մերձավորներին երջանիկ պահելու համար: Այլևս վերջ: Նավթի գները փլուզվել են և ամենայն հավանականությամբ, մնալու են ցածր: Արևմտյան պատժամիջոցները ուժեղ հարված էր, և ռուսական տնտեսությունը անկում է ապրում:

Վաղ թե ուշ Պուտինը ստիպված կլինի կատարել որոշ կրճատումներ, բայց դժվար է իմանալ, թե որտեղից է գալու ֆինանսավորումը: Հաշվի առնելով ընթացող պատերազմը Ուկրաինայում և նրա հակաարևմտյան գաղափարական տրամադրությունը՝ ռազմական ֆինանսավորման կրճատումը կլինի անիրագործելի: Իսկ Պուտինի ժողովրդականությանը լուրջ հարված կհասցվի, եթե նա կրճատի ստորին դասերի աջակցությունը: Հետևաբար միակ տարբերակը՝  կանգնեցնել իր մերձավորներին, նույնիսկ եթե դա լինի ի հաշիվ իրենց օտարման:

Վլադիմիր Պուտինը ունի իմիջի խնդիր և նա գիտի դրա մասին:

15 տարվա ընթացքում Պուտինի հաջողակ կերպարը բերում էր հասարակական աջակցություն: Նա ճնշեց չեչենական ապստամբությունը, իրականացրեց ռազմական բարեփոխումներ, կառուցեց ենթակառուցվածքներ, բարելավեց սովորական ռուս մարդկանց կյանքը և պարբերաբար խաբեց Արևմուտքին: Եվ  անմիջապես Սոչիի Օլիմպիական խաղերից հետո, նա քանդեց այս ամենը: Ղրիմի անեքսիան ստեղծեց տնտեսական աղետ: Ռուսական պատերազմը Արևելյան Ուկրաինայում սպանեց հազարավոր ռուսների: Ուկրաինան, որը ռուսական վասալ պետություն դառնալու ճանապարհին էր նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ, շրջվեց ընդդեմ Կրեմլի:

Ռուբլին Ռուսաստանի տնտեսության հետ միասին անկում ապրեց արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Պուտինը, Ռուսաստանի «Տարվա մարդ»-ը, այժմ սովորաբար համեմատվում է Ադոլֆ Հիտլերի հետ:

Իր քաղաքական սխալների հետ մեկտեղ, Վլադիմիր Պուտինը ունի նաև իմիջի խնդիր: Տասնհինգ տարի առաջ, Պուտինը խարիզմատիկ առաջնորդ էր, ով, չնայած իր փոքր չափերին, կարողացավ տապալել չեչեն ապստամբներին իր սեփական խոսքերով` «նույնիսկ դրսի պետքարանում»: Այդ կոշտ մարդու կերպարը կարևոր էր Պուտինի համար, ով պնդում էր, որ կարող է վերականգնել Ռուսաստանի կայսերական փառքը: Այժմ 62 տարեկան Պուտինի տեսքը հոգնած է, նրա դեմքը կնճռոտվել է և դժվար է պատկերացնել, որ երկու երկարաոտ երգչուհիներ, ովքեր ժամանակին երգում էին «Ես ուզում եմ մի մարդու Պուտինի նման» դեռ նույն կերպ են մտածում:

Պուտինը գիտի նա դժվար վիճակում է: Նա սկսեց պատերազմը Ուկրաինայում և հիմա ժամանակն է որոշակի եզրակացություններ անել, թեև պարզ է իր խենթ վարքից, որ նա չունի ռազմավարություն: Նա ոչ մի կերպ չի կարող հաղթել Ուկրաինան առանց գլոբալ հակամարտության սանձազերծման: Նա չի կարող քայքայել Ուկրաինայի տնտեսությունը առանց միաժամանակ ոչնչացնելու Ռուսաստանի տնտեսությունը:

Ճակատագրի հեգնանքով, մի բան, որ կարող է Պուտինը անել հեշտությամբ՝ հայտարարել հաղթանակ Դոնբասում և դուրս բերել իր զորքերը, նա  պատրաստ չէ անել: Ոչ թե այն պատճառով, որ դա քաղաքականապես անիրագործելի է (ռուսների մեծ մասը ուրախ կլինի դուրս գալու այս խառնաշփոթից), այլ իր անձի պաշտամունքի պատճառով:

Չնայած նրան, որ ներկայումս ռուսների 85 տոկոսը աջակցում են նախագահին՝ նարնջագույն հեղափոխությունը Մոսկվայում, որը տեսել է մի շարք զանգվածային հակապուտինական ցույցեր, վերջին մի քանի տարիների ընթացքում, բացառված չէ: Նման շարժումը պարտադիր չէ, որ լինի ամբողջ երկրով մեկ: Բողոքի ցույցեր մայրաքաղաքում, ինչպես դա եղավ Կահիրեում, Կիևում և Մանիլայում, կարող են իրականացնել իշխանափոխություն:

Պետական հեղաշրջումը մեկ այլ տարբերակ է: «Սիլովիկները» կարող են դա անել: Նրանք կարող են պահպանել նրան իշխանությանը՝ ջախջախելով քաղաքական ընդդիմությունը, սակայն կարող են նաև պետական հեղաշրջում իրականացնել, եթե եզրակացնեն, որ Պուտինի քաղաքականությունը խափանում է իրենց անվտանգությունն ու հարստությունը: Պուտինը գիտի, որ նա փոխարինեց Բորիս Ելցինին (և Լեոնիդ Բրեժնևը փոխարինեց Նիկիտա Խրուշչովին) նույն իրավիճակում:

Նույնիսկ եթե Պուտինը չհեռանա համաժողովրդական հեղափոխության կամ հեղաշրջման միջոցով, նա կարող է դեմ առ դեմ կանգնել Ռուսաստանի ոչ ռուսական շրջանների հուզումների հետ: Հյուսիսային Կովկասի մեծ մասը, օրինակ, արդեն դուրս է Մոսկվայի վերահսկողությունից, ինչպես ցույց են տալիս վերջին ահաբեկչական հարձակումները Չեչնիայում և շարունակական բռնությունները Ինգուշեթիայում և Դաղստանում: Քանի որ ռեժիմը տեսանելիորեն թուլանում է և Պուտինը կորցնում է իր փառքը, ռազմատենչ ոչ ռուսական շրջանները կարող են կիրառել հարավարևելյան Ուկրաինայում Պուտինի օգտագործած ռուսների ինքնորոշման իրավունքի խաղաքարտը և հետամուտ լինել իրենց սեփական անջատողական օրակարգին զանգվածային բողոքի ակցիաներով, երբ հնարավոր է, և բռնությամբ, երբ անհրաժեշտ է:

Ղրիմի թաթարները, ում ավելի է զայրացնում ճնշող ռուսական տիրապետությունը իրենց հայրենիքում, կարող են լինել առաջինը բռնության կիրառման հարցում: Վոլգայի թաթարներն ու բաշկիրները, ովքեր  ունեն մեծ նավթի պաշարներ իրենց մարզերում, կարող են հեշտությամբ հետևել օրինակին, ինչպես իրենք արել էին 1990-ականներին՝ պահանջելով ավելի մեծ ինքնավարություն կամ անկախություն:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՑ ՀԵՏՈ

Արդյո՞ք Ռուսաստանը և աշխարհը ավելի լավը կլինեն առանց Պուտինի: Այո, բայց միայն այն դեպքում, եթե Պուտինի իրավահաջորդը դադարեցնի պատերազմը և գնա դ Արևմուտքի հետ մերձեցման:

Պուտինի իրավահաջորդը, երբ էլ գա իշխանության, ամենայն հավանականությամբ, կլինի կոշտ գծի կողմնակից: Նույնիսկ այդ պարագայում նրա առաջնահերթ խնդիրը կլինի մաքրել Պուտինի ստեղծած խառնաշփոթը: Շանս կա, որ նոր նախագահը կլինի ավելի հակված վերջ տալու պատերազմին և ավելի հավանական է, որ ընդունի հաշտվողական դիրք մնացած աշխարհի նկատմամբ:

Եթե Պուտինի իրավահաջորդը չլինի կոշտ քաղաքականության կողմնակից, այդ շանսերը կլինեն ավելի շատ: Սա մի փոքր, բայց իրական հնարավորություն է: Ռուսաստանի դեմոկրատները կարող են գալ իշխանության միայն այն ժամանակ, երբ երկրում քաոս և անկայունություն է, հատկապես եթե նրանք հաջողության հասնեն ստեղծելով կոալիցիա այն բոլոր դժգոհ ռուսների հետ, որոնց որդիները զոհվում են Ուկրաինայում և ոչ ռուսական փոքրամասնությունների հետ, ինչպես արեց Բորիս Ելցինը Խորհրդային Միության վերջին օրերին: Բացի այդ, հաշվի առնելով պատմությունը ՝ բոլորը փորձում են գուշակել Ռուսաստանի հաջորդ ղեկավարին:

Ահավոր Լենինին հաջորդեց սարսափելի Ստալինը, որին հետևեց արժանապատիվ Խրուշչովը, որը փոխարինվեց ավելի վատ Բրեժնևով, ում փոխարինեց լավ Գորբաչովը: Իսկ Գորբաչովը իշխանությունը հանձնեց բավականին լավ Ելցինին, ում փոխարինեց սարսափելի Պուտինը:

Միևնույն ժամանակ, Արևմուտքը այժմ պետք է անի հնարավորինս Ուկրաինային սատարելու համար և խրախուսի Պուտինին պատերազմում գնալ դեսկալացիայի: Արևմուտքը կարող է նաև նվազեցնել ռեժիմի հնարավոր փլուզման բացասական հետևանքները՝ աջակցելով Ռուսաստանի հարևաններին, հատկապես Բելառուսին, Ղազախստանին և Ուկրաինային տնտեսական, դիվանագիտական, և ռազմական առումներով: Երբ փտած ռուսական ամբարտակը փլուզվի, իսկ դա անխուսափելի է, միայն ուժեղ և կայուն ոչ ռուսական պետությունները կկարողանան դիմակայել՝ պաշտպանելով մնացած աշխարհը Պուտինի աղետալի կործանիչ ժառանգությունից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment