Եվրոպայի քարտեզը վերափոխվում է, քանի որ Ադրբեջանը գնում է դեպի Արևելք

Եվրոպայի քարտեզը վերափոխվում է, քանի որ Ադրբեջանը գնում է դեպի Արևելք

Հոդվածի առանցքում

  • Ավելի վաղ այս ամիս, Եվրոպայի քարտեզը կրկին վերափոխվեց: Այս անգամ գլխավոր քարտեզագիրը ոչ Պուտինն էր (Ուկրաինա) և ոչ էլ ՆԱՏՕ-ն (Կոսովո), այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Տարիներ շարունակ աշխարհագրագետները մտածում էին, թե որտեղ պետք է տեղակայվի այդ փոքրիկ երկիրը՝ Կասպից ծովի ափին: Արդյո՞ք այն Եվրոպայում է, թե արդեն Կենտրոնական Ասիայում:
  • Սկզբում թվում էր ոչ մի դրամատիկ բան չի պատահել, երբ Արդյունահանող ինդուստրիաների թափանցիկության նախաձեռնությունը որոշել է իջեցնել Ադրբեջանի վարկանիշը «բավարարից» «թեկնածու» կարգավիճակի՝ կապված քաղաքացիական հասարակության խմբերի և լրագրողների երկարատև հետապնդումների հետ:
  • Երբ մարդու իրավունքների փաստաբան Ինթիգամ Ալիևը (ոչ մի ազգակցական կապ նախագահի հետ) EITI-ի վարկանիշի իջեցման որոշումից հետո ընդամենը օրեր անց կանգնեց դատարանի առջև, թվում էր, որ սա ոսկե հնարավորություն է Ադրբեջանի ռեժիմի համար հրապարակայնորեն ազատ արձակել քաղաքական բանտարկյալին, վաստակել որոշ դիվիդենտ Արևմուտքից ու մաքրել բեմը ձերբակալությունների հաջորդ ալիքի փուլի համար:
  • Արդյունքում, խորհրդային կայսրության փլուզումից քառորդ դար հետո Եվրոպայի արևելյան սահմանագիծը քաղաքականապես, սոցիալապես ու մշակութապես վերջապես հստակ սահմանում ստացավ՝ բաժանվելով արևմուտքի դեպի Վրաստան և արևելքի դեպի Ադրբեջան: Գուդբայ, Ադրբեջան:

Ուշադրությանն արժանի

Ավելի վաղ այս ամիս, Եվրոպայի քարտեզը կրկին վերափոխվեց:

Այս անգամ գլխավոր քարտեզագիրը ոչ Պուտինն էր (Ուկրաինա) և ոչ էլ ՆԱՏՕ-ն (Կոսովո), այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Տարիներ շարունակ աշխարհագրագետները մտածում էին, թե որտեղ պետք է տեղակայվի այդ փոքրիկ երկիրը՝ Կասպից ծովի ափին: Արդյո՞ք այն Եվրոպայում է, թե արդեն Կենտրոնական Ասիայում:

Հարցը միշտ եղել է առաջին հերթին քաղաքական, այլ ոչ թե աշխարհագրական: Արդյո՞ք նավթով հարուստ Ադրբեջանը «անցում է կատարում» դեպի ժողովրդավարություն, ինչպես իր հարևան Վրաստանը՝ ի վերջո դառնալով եվրոպական ընտանիքի մաս: Կամ էլ այն վերածվում է մեկ ընտանիքի սեփական մի կալվածքի նման դեպի արևելք ընկած «Ստանների»:

Տարիներ շարունակ նախագահ Ալիևը հմտորեն կարողանում էր պահել այդ բաժանումը՝ կառավարելով իր երկիրը մաֆիայի պարագլխի նման, սակայն պահելով բավարար ժողովրդավարական արտաքին տեսքը, որպեսզի կարողանա պնդել, որ անցումը դեպի ժողովրդավարություն, ազատություն և մարդու իրավունքներ շատ մոտ է: Ավելի վաղ այս ամիս ամեն ինչ փոխվեց: Իլհամ Ալիևը դադարեց ձևանալ և հատեց գիծը:

Սկզբում թվում էր ոչ մի դրամատիկ բան չի պատահել, երբ Արդյունահանող ինդուստրիաների թափանցիկության նախաձեռնությունը (Extractive Industries Transparency Initiative – EITI) որոշել է իջեցնել Ադրբեջանի վարկանիշը «բավարարից» «թեկնածու» կարգավիճակի՝ կապված քաղաքացիական հասարակության խմբերի և լրագրողների երկարատև հետապնդումների հետ:

Ըստ էության, EITI-ը, կարծես, եզրակացնում է, որ տխրահռչակ կոռումպացված երկիրը չի կարող ձերբակալել կոռուպցիայի դեմ գրող լրագրողների և միաժամանակ պնդել, որ մոդել է նավթի ու գազի եկամուտների կառավարման թափանցիկության ասպարեզում:

The EITI-ի վարկանիշի նվազեցումը վերացրեց Ադրբեջանի առավել նշանավոր, ինչպես նաև միակ ու վերջին անցումային վիճակը քողարկող խաղաքարտը, բայց դա հազիվ թե անսպասելի լիներ: Ըստ լավ տարածված անցումային շրջանի սցենարի՝ ամեն մի հետադարձ շարժմանը հետևում է փոքր, բայց հրապարակային քայլ դեպի առաջ՝ քննադատությունը մեղմացնելու և դեպի ժողովրդավարության անցման ճանապարհին դրական պահեր ցուցադրելու համար:

Երբ մարդու իրավունքների փաստաբան Ինթիգամ Ալիևը (ոչ մի ազգակցական կապ նախագահի հետ) EITI-ի վարկանիշի իջեցման որոշումից հետո ընդամենը օրեր անց կանգնեց դատարանի առջև, թվում էր, որ սա ոսկե հնարավորություն է Ադրբեջանի ռեժիմի համար հրապարակայնորեն ազատ արձակել քաղաքական բանտարկյալին, վաստակել որոշ դիվիդենտ Արևմուտքից ու մաքրել բեմը ձերբակալությունների հաջորդ ալիքի փուլի համար:

Նրանք նախկինում բազմիցս այդպիսի սցենարով էին շարժվում  առավել ևս վերջերս՝ 2014 թվականի դեկտեմբերին: Բայց այն, ինչ տեղի ունեցավ այս ամիս բոլորովին այլ բան էր: Միգուցե պատճառը միլիարդավոր դոլարների կամ նման չափի արտաքին օգնությունն է Ադրբեջանի նախագահին, որի երկրի նավթագազային անկախ հիմնադրամի հարստությունը այս տարի հասել է 55 միլիարդ դոլարի:

Միգուցե պատճառն այն է, որ այդ նախագահը կարծում է, որ կարող է գնել քաղաքակիրթ աշխարհի հարգանքը մի շարք տրիումֆային ոճի սպորտային միջոցառումներով, ինչպիսիք են 2015 թվականի Եվրոպական խաղերը: Անկախ պատճառներից մի բան պարզ է: Ադրբեջանը դադարեցրել է խաղալ անցումային խաղեր և գիծ քաշել:

Արդյունքում, խորհրդային կայսրության փլուզումից քառորդ դար հետո Եվրոպայի արևելյան սահմանագիծը քաղաքականապես, սոցիալապես ու մշակութապես վերջապես հստակ սահմանում ստացավ՝ բաժանվելով արևմուտքի դեպի Վրաստան և արևելքի դեպի Ադրբեջան:

Գուդբայ, Ադրբեջան: Անազնիվ կլինի ասել, որ մենք եվրոպացիներս շատ ենք կարոտելու ձեզ: Այստեղ շատ մարդ չի նկատի, որ դուք հեռացել եք: Բայց, այնուամենայնիվ, տխուր է տեսնել, որ դուք լքեցիք ընտանիքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment