Global Entrepreneurship Network-ը Բուենոս Այրեսը հայտարարել է GEC քաղաքների մրցույթի հաղթող

Global Entrepreneurship Network-ը Բուենոս Այրեսը հայտարարել է GEC քաղաքների մրցույթի հաղթող

Հոդվածի առանցքում

  • Արագ աճող մեկնարկային էկոհամակարգով ու իր ձեռնարկատիրություններին աջակցելու նորարարական քաղաքականությամբ՝ Բունեոս Այրեսն այսօր հայտարարվել է GEC (Global Entrepreneurship Congress) քաղաքների մրցակցության հաղթող:
  • «Քանի որ քաղաքային իշխանությունները ամբողջ աշխարհում շարունակում են ընդլայնել իրենց ընկալումները նոր և երիտասարդ ընկերությունների տնտեսական կարևորության հարցում, ավելի ու ավելի են հեռանում ավանդական տնտեսական զարգացման ջանքերից: Նրանց համար մոտեցումը արդեն ոչ թե գրավելն ու պահելն է, այլ մեկնարկել ու ընդլայնվելը»,-նշել է Global Entrepreneurship Network-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսը:
  • Բուենոս Այրեսը ընտրվեց եզրափակչում հայտնված այլ քաղաքների շարքից: Այդ քաղաքներն էին՝ Գենկ (Բելգիա), Կանզաս-սիթին (ԱՄՆ), Մադիսոն, Վիսկոնիս (ԱՄՆ) և Երևան (Հայաստան): Ամբողջ աշխարհից ավելի քան 50 քաղաքներ են հաշվի առնվել:
  • Նպատակ ունենալով ստեղծել մեկ գլոբալ ձեռնարկատիրական էկոհամակարգ՝ GEN-ը 150 երկրներում օգնում է մարդկանց սանձազերծել իրենց գաղափարներն ու դրանք վերածել նոր խոստումնալից ձեռնարկությունների՝ ստեղծելով նոր աշխատանքներ, բացահայտել հասարակության համար նորարարներին և ամրապնդել տնտեսական կայունությունը ամբողջ աշխարհում: GEN-ի ծրագրերի ու նախաձեռնությունների մանրամասների համար այցելե՛ք weareGEN.co կամ հետևե՛ք թվիթերում @unleashingideas:

Ուշադրությանն արժանի

Արագ աճող մեկնարկային էկոհամակարգով ու իր ձեռնարկատիրություններին աջակցելու նորարարական քաղաքականությամբ՝ Բունեոս Այրեսն այսօր հայտարարվել է  GEC (Global Entrepreneurship Congress) քաղաքների մրցակցության հաղթող:

Քաղաքապետարանը պատվիրակություն կուղարկի Միլանում կայանալիք առաջիկա Global Entrepreneurship Congress-ին՝ ներկայացնելու ձեռնարկատիրություններին աջակցելու վերաբերյալ իր մոտեցումը: Այսպիսով աշխարհի տարբեր մասերից քաղաքականության մշակողներն ու նորաստեղծ համայնքները կարող են սովորել նրանց փորձից:

«Մենք մեր քաղաքը առաջարկում ենք՝ որպես նորարարության և կրեատիվության կենտրոն, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և աշխարհի համար ելակետ, և  տեղի ձեռնարկատիրական էկոհամակարգի հետ սերտորեն աշխատելը վճռորոշ դեր ունի այս ճանապարհին,-ասել է Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մաքրին,-Global Entrepreneurship Network-ից ստացած մեր ճանաչումը պատիվ և առաջին հերթին խթան է աճելու համար»:

Մրցույթը մեկնարկել է Global Entrepreneurship Network-ի և META Group-ի կողմից, ովքեր 2015 թվականի Global Entrepreneurship Congress-ի համակազմակերպիչներն են:

«Քանի որ քաղաքային իշխանությունները ամբողջ աշխարհում շարունակում են ընդլայնել իրենց ընկալումները նոր և երիտասարդ ընկերությունների տնտեսական կարևորության հարցում, ավելի ու ավելի են հեռանում ավանդական տնտեսական զարգացման ջանքերից: Նրանց համար մոտեցումը արդեն ոչ թե գրավելն ու պահելն է, այլ մեկնարկել ու ընդլայնվելը»,-նշել է Global Entrepreneurship Network-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսը:

Արդեն հայտնի մեկնարկային ոլորտները, ինչպիսին Սիլիկոնային հովիտն է, Լոնդոնը կամ Բեռլինը, ուսումնասիրելու փոխարեն GEC Cities Challenge-ը թիրախավորում է այնպիսի մետրոպոլիտանային տարածքներ, որոնք արագորեն աճող ձեռնարկատիրություն, ներգավելու տաղանդ և հանրային ակտիվները օգտագործելու լծակներ ունեն:

Բուենոս Այրեսը ընտրվեց եզրափակչում հայտնված այլ քաղաքների շարքից: Այդ քաղաքներն էին՝ Գենկ  (Բելգիա), Կանզաս-սիթին (ԱՄՆ), Մադիսոն, Վիսկոնիս (ԱՄՆ) և Երևան (Հայաստան): Ամբողջ աշխարհից ավելի քան 50 քաղաքներ են հաշվի առնվել:

Առաջադրվելով Բուենոս Այրեսի Տնտեսական զարգացման նախարարության ձեռնարկատիրության Գլխավոր վարչության կողմից՝ այն նպատակ ուներ կենտրոնանալ ձեռնարկատիրոջ վրա:

Քաղաքի Նորարարական ծրագիրը ձգտում է ավելացնել մարդկային կապիտալը ձեռնարկատիրական էկոհամակարգի ընդլայնման և սոցիալական ներգրավման վերափոխման համար: Ձեռնարկատիրության հաջողության համար անհրաժեշտ մերկնարկային մեթոդոլոգիա և դիզայն մտածողություն սոֆթ-հմտությունների հետ միասին սովորեցնելուն ուղղված երկամսյա անվճար դասընթացները, որոնք կազմակերպվում են Academia Buenos Aires Emprende-ում, հասարակության բոլոր շերտերի պոտենցիալ ձեռնարկատերերին անհրաժեշտ գործիքներ են տալիս:

Քաղաքի նորաստեղծ համայքն ստեղծելու համար Վարչությունը քարտեզագրել է իր էկոհամակարգը և միջոցառումները, որպեսզի ամբողջ քաղաքով մեկ խթանի ու օգտագործի ֆիզիկական ենթակառուցվածքները, ինչպիսին օրինակ համաաշխատանքային գոտիներն են, ինկուբատորները և այլն:

Global Entrepreneurship Congress-ը տեղի է ունենալու Իտալիայի Միլան քաղաքում մարտի 16-19-ին:

Ավելի քան 150 քաղաքներից հազարավոր պատվիրակներ, այդ թվում ձեռնարկատերեր, քաղաքականությունը մշակողներ, ներդրողներ և հետազոտողներ, կուսումնասիրեն իրենց ոլորտի լավագույն ռազմավարություններն ու ծրագրերը՝ ձեռնարկատիրական աճին նպաստելու համար:

Global Entrepreneurship Network-ի մասին

Global Entrepreneurship Network-ը (GEN) ամբողջ տարվա ընթացքում գործող պլատֆորմ է ծրագրերի ու նախաձեռնությունների համար, որոնք ստեղծվում են այն համայնքների կողմից, որոնք նշում են Global Entrepreneurship Week-ը յուրաքանչյուր նոյեմբեր: Նպատակ ունենալով ստեղծել մեկ գլոբալ ձեռնարկատիրական էկոհամակարգ՝ GEN-ը 150 երկրներում օգնում է մարդկանց սանձազերծել իրենց գաղափարներն ու դրանք վերածել նոր խոստումնալից ձեռնարկությունների՝ ստեղծելով նոր աշխատանքներ, բացահայտել հասարակության  համար նորարարներին և ամրապնդել տնտեսական կայունությունը ամբողջ աշխարհում: GEN-ի ծրագրերի ու նախաձեռնությունների մանրամասների համար այցելե՛ք weareGEN.co կամ հետևե՛ք թվիթերում @unleashingideas:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment