Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է

Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է

Հոդվածի առանցքում

  • Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված եզրափակիչում Գլենդելի թիմը 76:57 հաշվով հաղթեց Թեհրանի բասկետբոլիստուհիներին: Թեհրանը 2011–ին էր հաղթել և նվաճել ոսկե մեդալ։ «Սա երկար սպասված իրադարձություն էր։ 12 տարի անց սա մեծ նվաճում է։ Բոլորը վայելեցին այս խաղը»,–ասում է Բաբաջանյանսը, որը խաղին իր երկու երեխաների ու ամուսնու հետ էր եկել։

Ուշադրությանն արժանի

Բաբաջանյանսը 12 տարի սպասել է, որպեսզի իր ձեռքում բռնի Համահայկական խաղերի գավաթը։

Դեպի Հայաստան Գլենդելի կանանց թիմի հետ իր չորրորդ այցի ժամանակ նա ներկայացնում էր «Արարատը»։ Բաբաջանյանսը հնարավորություն ունեցավ առաջին անգամ ոսկե մեդալ նվաճել։

Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված եզրափակիչում Գլենդելի թիմը 76:57 հաշվով հաղթեց Թեհրանի բասկետբոլիստուհիներին: Թեհրանը 2011–ին էր հաղթել և նվաճել ոսկե մեդալ։

«Սա երկար սպասված իրադարձություն էր։ 12 տարի անց սա մեծ նվաճում է։ Բոլորը վայելեցին այս խաղը»,–ասում է Բաբաջանյանսը, որը խաղին իր երկու երեխաների ու ամուսնու հետ էր եկել։

Թիմի նորեկներից է Լունա Փանոսյանը, որը Գլենդելի թոփ պաշտպաններից է։ «Ես այդ պատասխանատվությունն իմձ վրա վերցրի, որովհետև գիտեի, որ կարող եմ այն պատվով կատարել։ Բոլորն էին ցանկանում ոսկի նվաճել։ Բոլորիս նպատակն էլ նույնն էր։ Մենք գիտեինք, որ մեի թիմը լավագույնն է։ Անիրական պահ էի։ Երբ հիշում եմ, մարմինս փշաքաղվում է։ Մենք պատմություն կերտեցինք»,–ասում է Լունա Փանոսյանը։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

Write a comment