Փորձի ձեռք բերում և օգնության տրամադրում Հայաստան միջմասնագիտական բժշկական առաքելության միջոցով

Փորձի ձեռք բերում և օգնության տրամադրում Հայաստան միջմասնագիտական բժշկական առաքելության միջոցով

Հոդվածի առանցքում

  • Հունիսի 14-ից-28-ը Օստեոպաթիկ բժշկության դպրոցը և Դեղագործության և առողջության գիտությունների քոլեջը, միասին համագործակցելով, հաջողությամբ իրականացրեցին միջմասնագիտական ​​բժշկական առաքելություն դեպի Հայաստան: Թիմը սպասարկել է ավելի քան 350 հիվանդների ութ տարբեր կլինիկաներում ողջ երկրով մեկ: Թիմը բաղկացած էր մեկ դեղագործից (դոկտոր Ասիմա Ալի), երկու բժիշկներից (Վիկտորիա Կապրիելյան և Շառլոտ Պաոլինի), երկու ուսանողներից (Լինա Պոինդեքսթեր և Սավաննա Սքոթ) և վեց բժշկության ոլորտի ուսանողներից (Գաբրիել Բրոզտման, Էնդրյու Ջեյմս, Էմի Մեդֆորդ, Ջեսիկա Սիմոնս, Ջենիֆեր Ստոլտենբերգ և Բրիտան Ուիլյամս):

Ուշադրությանն արժանի

Հունիսի 14-ից-28-ը Օստեոպաթիկ բժշկության դպրոցը և Դեղագործության և առողջության գիտությունների քոլեջը, միասին համագործակցելով, հաջողությամբ իրականացրեցին միջմասնագիտական ​​բժշկական առաքելություն դեպի Հայաստան: Թիմը սպասարկել է ավելի քան 350 հիվանդների ութ տարբեր կլինիկաներում ողջ երկրով մեկ: Թիմը բաղկացած էր մեկ դեղագործից (դոկտոր Ասիմա Ալի), երկու բժիշկներից (Վիկտորիա Կապրիելյան և Շառլոտ Պաոլինի), երկու ուսանողներից (Լինա Պոինդեքսթեր և Սավաննա Սքոթ) և վեց բժշկության ոլորտի ուսանողներից (Գաբրիել Բրոզտման, Էնդրյու Ջեյմս, Էմի Մեդֆորդ, Ջեսիկա Սիմոնս, Ջենիֆեր Ստոլտենբերգ և Բրիտան Ուիլյամս):

Նախքան մեկնելը թիմի բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որտեղ անդրադարձել են առաքելության գործուղման տեղեկատվությանը, հայկական մշակույթին / լեզվին և դեղորայքի հետ կապված հարցերին: Դեղատների խումբը ստեղծեց դեղերի մասին տեղեկատվական աղբյուրներ, ինչպես նաև դեղորայքի պատվերի ցուցակ: Այս ցանկը օգտագործվել է Հայաստանում դեղամիջոցներ պատվիրելիս, ինչպես նաև թիմի կողմից դեղամիջոցների մասին որոշում կայացնելու ժամանակ:

Թիմը Հայաստան ժամանելուն պես իրականացրել է դեղորայքի գույքագրում ստացված դեղամիջոցների հիման վրա, և բոլոր դեղերը փաթեթավորվել են «փաթեթավորման հավաքի» ընթացքում: Այս դեղերը այնուհետև տեղափոխվել են տարբեր կլինիկաներ: Բոլոր ուսանողները աշխատել են հերթափոխով:

Այս ռոտացիան թույլ տվեց հարուստ միջմասնագիտական կրթություն ստանալ և համագործակցություն ձևավորել, քանի որ դեղատներում դեղագործական ոլորտի ուսանողները և բժշկական ուսանողները ձեռք բերեցին գիտելիքներ, թե ինչպես խորհրդատվություն տալ հիվանդներին դեղերի մասին: Հաճախ դեղատներում տեղի բժիշկների խմբերը խորհրդակցել են քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդների համար այլընտրանքային բուժում նշանակելու մասին՝ կախված հիվանդության աստիճանից:

Հարցին, թե ինչ է նա սովորել այս ուղևորությունից, Սավաննա Սքոթը պատասխանեց. «Ես չէի գիտակցում, թե որքան կարևոր է կլինիկական հմտություններ ձեռք բերելու փորձը: Ուղևորությունը օգնեց ինձ սովորած իմ տեսական գիտելիքներն օգտագործել իրական կյանքում և պրակտիկայում: Ոչ միայն կարողացա սովորել մեր դեղագործական ֆակուլտետի բժիշկ Ալիից, այլ շփվեցի բժիշկների և զրուցեցի հիվանդների հետ: Ուղևորությունը ինձ սովորեցրեց միջմասնագիտական շփումներ իրականացնել `հնարավորություն ունենալով աշխատել տարբեր բուժաշխատողների, թարգմանիչների և մարդկանց հետ: Օրինակ ՝ ԲՈՒՀ-երի ուսանողներն ու բժիշկները դեղատնից տարբեր հարցեր են տալիս ՝ հիվանդի խնամքի համար: Մենք մեր ուժերի սահմանում արեցինք ամենը`հայ ժողովրդին հնարավորինս լավ խորհուրդներ տրամադրելու համար: Այս փորձը ինձ համար կիրք է առաջացրել ՝ շարունակելու և հետամուտ լինելու գլոբալ առողջությանը դեղագործական դպրոցը ավարտելուց հետո»:

Երբ Լինա Պոինդեքստերին խնդրեցինք անդրադառնալ արտագնա ուղևորությանը, նա ասաց. «Կարևոր ու հսկա փորձ էր, որը ինձ գիտելիք տվեց ոչ միայն հայկական մշակույթի և լեզվի մասին, այլև հնարավորություն ընձեռեց համագործակցել տեղական թիմի անդամների, այդ թվում ՝ քահանաների և թարգմանիչների հետ: Առաքելության ավարտին ես ինձ շատ լավ էի զգում հիվանդներին խորհրդատվություն տրամադրելով: Քանի որ յուրաքանչյուր կլինիկա գտնվում էր այլ քաղաքում, թիմը հնարավորություն ունեցավ ըմբոշխնել տեղի ողջ գեղեցկությունն ու բազմազանությունը: Մի օր մենք լեռան վրա կարմիր կակաչների դաշտեր տեսանք, իսկ մյուս օրը `խճճված ժայռոտ անապատ: Դա իսկապես փորձ էր, որը մենք երբեք չենք մոռանա »:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment