Մերկելը ողջունել է Իրանի հարցում եվրոպական միասնությունը
Հոդվածի առանցքում
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է «վերափոխվի» փոփոխվող աշխարհում և ողջունել է Եվրամիության ուժերի միասնական մոտեցումը Իրանի հարցում:
Ուշադրությանն արժանի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է «վերափոխվի» փոփոխվող աշխարհում և ողջունել է Եվրամիության ուժերի միասնական մոտեցումը Իրանի հարցում:
16 տարի առաջ Իրաքի պատերազմի դեպքում, օրինակ, խորքային հակասություններ կային:
Գերմանական Daily Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան կարիք ունի «առաջադեմ» փաստարկներ և նշել է, որ «պարզապես յոթ տասնամյակի խաղաղությունը մատնանշելը բավարար չէ»:
Մայիսի 23-26-ին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին նա ասել է՝ «կասկած չկա, որ Եվրոպան պետք է վերափոխվի արդեն փոխված աշխարհում»:
Մերկելն ասել է՝ «ինքնին արժեք է», որ Եվրոպայում տարակարծություններ չկան Իրանի հարցում, ինչպես եղել է 2003-ին Իրաքի դեպքում: Մերկելն ընդգծել է՝ հիմա Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընտրել են այլ մոտեցում, քան Միացյալ Նահանգներինն է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ