Բեռլինում Գերմանիայի կանցլեր Մերկելը կրկին «ցնցվել» է
Հոդվածի առանցքում
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի օրը Բեռլինում տեղի ունեցած միջոցառման ժամանակ անսպասելի սկսել է ցնցվել, որը երկրորդ նմանատիպ միջադեպն է վերջին շաբաթների ընթացքում: Այն տեղի է ունեցել Բեռլինի արդարադատության նախարար Կատարինա Բարլիի հրաժեշտի արարողության ժամանակ:
Ուշադրությանն արժանի
Անգելա Մերկելի մոտ կրկին վատառողջ լինելու նշաններ են դիտարկվել հանրային միջոցառման ժամանակ, որը հաջորդել էր նախորդ դեպքին, որի պատճառը օդի բարձր ջերմաստիճանը և ջրազրկումն էր: Գերմանիան գտնվում է օդի բարձր ջերմաստիճանի գոտում, որն ամեն օր ավելի է բարձրանում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի օրը Բեռլինում տեղի ունեցած միջոցառման ժամանակ անսպասելի սկսել է ցնցվել, որը երկրորդ նմանատիպ միջադեպն է վերջին շաբաթների ընթացքում:
Այն տեղի է ունեցել Բեռլինի արդարադատության նախարար Կատարինա Բարլիի հրաժեշտի արարողության ժամանակ: Միջոցառման տեսահոլովակում նկատելի է, որ Մերկելը վատառողջ է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտեյնմեյերի կողքին կանգնած:
Նրան առաջարկեցին մի բաժակ ջուր, սակայն նա հրաժարվեց: Լրագրողները նաև ասել են, որ նրա տեսքն արդեն լավ էր, երբ նա ժամանեց Գերմանիայի խորհրդարան 30 րոպե անց:
Այնուհետև կանցլերը մասնակցել է Գերմանիայի նոր արդարադատության նախարար Քրիստին Լամբրեխտի երդման արարողությանը:
«Ամեն ինչ ընթանում է, ինչպես պլանավորված էր: Կանցլերը իրեն լավ է զգում», – ասել է կառավարության մամուլի քարտուղար Շտեֆեն Սայբերտը:
64-ամյա առաջնորդը լուրջ առողջական խնդիրներ չի ունեցել նախկինում և այժմ ուղևորվում է Ճապոնիայի Օսակա քաղաք G-20 գագաթաժողովին մասնակցելու համար:
Առողջական խնդիրներ ջերմաստիճանի բարձրացման պայմաններում
Անցյալ երեքշաբթի Մերկելի ամբողջ մարմինը սկսեց ցնցվել, երբ նա կանգնած էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենկու կողքին, որը նրա առողջական վիճակի հետ կապված մտահոգությունների առիթ տվեց:
Հետագայում նա ասաց, որ մոռացել է տաք եղանակի պայմաններում բավականաչափ ջուր խմել, բայց երեք բաժակ խմելուց հետո իրեն լավ է զգացել:
Գերմանիան ներկայումս գտնվում է բարձր ջերմաստիճանի գոտում, և ամբողջ երկրով աննախադեպ ջերմաստիճան է հաստատվել՝ չնայած երեկ երեկոյան ջերմաստիճանը մի փոքր նվազել է Բեռլինում:
Նման միջադեպ տեղի ունեցավ 2017 թ. հունիսին Մեքսիկա կատարած այցի ժամանակ, որտեղ Մերկելի ոտքերը սկսեցին դողալ, երբ նրան դիմավորում էր ռազմական արարողակարգը, հավանաբար մասամբ Մեխիկոյի բարձր դիրքավորումից:
Ավելի ուշ հինգշաբթի Մերկելը կմեկնի Ճապոնիա `մասնակցելու G20 գագաթաժողովին, նախքան Բրյուսել գնալը, ուր նրան սպասում են լարված բանակցություններ Եվրահանձնաժողովի ապագա ղեկավարի հարցի շուրջ:
Ավելի քան 13 տարի աշխատելուց հետո կանցլեր Մերկելը հրաժեշտ կտա իր պաշտոնին, երբ նրա ժամկետը կհասնի ավարտին 2021 թվականին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ