Անգելա Մերկել. Ռուսաստանը պատժում է ԵՄ-ին հարող երկրներին.

Անգելա Մերկել. Ռուսաստանը պատժում է ԵՄ-ին հարող երկրներին.

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը պատժում է ԵՄ-ին հարող երկրներին. Մերկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին մեղադրել է ԵՄ հետ գործակցող Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ներքին գործերին խառնվելու մեջ:
  • Ըստ Մերկելի,. Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում այս եռյակի անջատողական տարածքներում «սառեցված կոնֆլիկտներում»:
  • Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը «ռազմավարական համագործակցության» համաձայնագիր ստորագրեց Աբխազիայի հետ՝ արժանանալով ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի սուր քննադատությանը:
  • Մերկելը Մոսկվային մեղադրեց տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու նպատակով Բալկանյան երկրները Ռուսաստանից կախվածության մեջ գցելու փորձի մեջ:

Ուշադրությանն արժանի

Կիրակի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին մեղադրեց Եվրոպական միության հետ ամուր կապերի ձգտող մի շարք երկրների ներքին գործերին խառնվելու մեջ: «Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան մեր Արևելյան հարևանությամբ երեք երկրներն են, որոնք սուվերեն որոշում են կայարցրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ»,- նշել է Մերկելը German daily Die Welt –ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում այս երեք երկրների համար»,-նշեց նա՝ շեշտելով անջատողական տարածքներում «սառեցված կոնֆլիկտները», ինչպիսին Մերձդնեստրը, Աբխազիան ու Հարավային Օսիան են, ինչպես նաև Ռուսաստանի միջամտությունը Արևելյան Ուկրաինայում:

Մոսկվան Մոլդովայի եվրոպամետ կուրսի վերաբերյալ իր դժգոհությունը ցույց տվեց անցած շաբաթ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, որտեղ ռուսամետ թեկնածուն զրկվել էր մասնակցությունից, ինչպես նաև մոլդովական գինու, բանջարեղենի ու մսի ներմուծման արգելքի տեսքով:

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ռազմավարական համագործակցության» համաձայնագիր ստորագրեց Վրաստանի անջատողական ռեգիոն Աբխազիայի հետ՝ արժանանալով ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի սուր քննադատություններին:

Այս քայլերից բացի Մերկելը Մոսկվային մեղադրեց տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու նպատակով Բալկանյան երկրները Ռուսաստանից կախվածության մեջ գցելու փորձի մեջ:

Մերկելը պաշտպանեց 2008 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային ու Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին չդնելու մասին իր որոշումը, սակայն հաստատեց ՆԱՏՕ-ի պարտավորությունները պաշտպանելու արևելյան Եվրոպայի երկրներին, ինչպիսին Լեհաստանն ու Բալկանյան երկրներն են, որոնք ՆԱՏՕ անդամներ են:

«Բալկանյան երկրներում պատերազմի մասին խոսելու համար որևէ հիմք չկա: Անկախ դրանից, ՆԱՏՕ-ի դաշնագրի 5-րդ հոդվածը, ըստ որի անդամ երկրի վրա հարձակվելը նշանակում է հարձակվել ամբողջ ՆԱՏՕ-ի վրա, պահպանվում է»,-նշեց Մերկելը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment