Գերմանիան պայքարում է Հայոց Ցեղասպանության քննարկումների հետ

Գերմանիան պայքարում է Հայոց Ցեղասպանության քննարկումների հետ

Հոդվածի առանցքում

  • Պապը խոսեց այդ մասին, Եվրոպայի ու Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկեցին դրա օգտին, և, իհարկե, Քիմ Քարդաշյանը նույնպես ասաց իր խոսքը: Այժմ Գերմանիայի կառավարությունը կարծես Ցեղասպանություն է համարում 100 տարի առաջ Օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունը:
  • Պարզ դատապարտման հայտարարության փոխարեն քաղաքական գործիչները կքննարկեն ոչ այդքան հստակ, տանջալից բառերով նախադասությունը, որի նպատակը հստակ չլինելն է, ինչը բավարար չի լինի բոլորին գոհացնելու համար, այն խրթին ձևակերպումներ է պարունակում, որոնցով գերմաներենն այդքան հարուստ է:
  • Բայց հարցը Գերմանիայի համար այդքան էլ հեշտ չէ: Երկրի ներգաղթյալների մեծամասնությունը արմատներով Թուրքիայից է: Այս պահին Գերմանիայում բնակվող ավելի քան 3 միլիոն մարդկանց ծնողներից առնվազն մեկը թուրք է: Այնպես որ, Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են և կանցլեր Անգելա Մերկելը ձգտում է չլարել Անկարայի կառավարությանը:
  • Միաժամանակ, այսօրվա Գերմանիան դեռ լավ է հիշում նացիստների սարսափելի պատմությունը, Գերմանիայի քաղաքական մշակույթի կարևորագույն մաս է կազմում պատմության հանդեպ պատասխանատվությունը, որը ներառում է մարդու իրավունքների խախտումների դատապարտում և պատմական մեղքի ճանաչում:
  • Բացի այդ, 100 տարի առաջ Բեռլինը Օսմանյան Կայսրության դաշնակիցն էր և մեղադրվում էր կոտորածների նկատմամբ աչք փակելու համար: Այսօրվա Գերմանիան նոր դիրք գրավելու լուրջ ճնշման տակ է:

Ուշադրությանն արժանի

Պապը խոսեց այդ մասին, Եվրոպայի ու Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկեցին դրա օգտին, և, իհարկե, Քիմ Քարդաշյանը նույնպես ասաց իր խոսքը:

Այժմ Գերմանիայի կառավարությունը կարծես Ցեղասպանություն է համարում 100 տարի առաջ Օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունը:

Ուրբաթ Բեռլինում խորհրդարանականները կքննարկեն 1915 թվականի կոտորածների հարցը, որի ժամանակ զոհվել են 100-հազարավոր մարդիկ: Բայց պարզ դատապարտման հայտարարության փոխարեն քաղաքական գործիչները կքննարկեն ոչ այդքան հստակ, տանջալից բառերով նախադասությունը, որի նպատակը հստակ չլինելն է, ինչը բավարար չի լինի բոլորին գոհացնելու համար, այն խրթին ձևակերպումներ է պարունակում, որոնցով գերմաներենն այդքան հարուստ է:

Կարճ ասած քաղաքական գործիչները կքննարկեն հայերի ճակատագիրը որպես 20-րդ դարում զանգվածային սարսափելի սպանությունների, էթնիկ զտումների, արտաքսման ու ցեղասպանությունների օրինակ:

Անվանել այն Ցեղասպանություն, թե ոչ` դա իրավաբանների ու լեզվաբանների խնդիրն է: Բեռլինի համար վտանգն այն է, որ կողմերը կարող են տարբեր կերպ ընկալել Գերմանիայի մոտեցումը և հավասարաչափ դժգոհ լինել:

Թուրքիայի համար Ցեղասպանություն բառի առկայությունն արդեն իսկ անձնական ու զանգվածային վիրավորանք է, մինչդեռ շատ հայեր ոչ հստակ արտահայտությունները կընկալել որպես վախկոտություն ու աջակցության բացակայություն:

Հայոց Ցեղասպանության վեճը

  • 100-հազարավոր հայեր մահացել են 1915 թվականին օսմանյան թուրքերի ձեռքից, որոնց կայսրությունը ապաինտեգրվում էր
  • Զոհերի մեծ մասը եղել են քաղաքացիական բնակչությունը ներկայացնող մարդիկ, որոնց արտաքսել են անապատներ, որտեղ նրանք մահացել են սովից ու ծարավից, հազարավոր մարդիկ մահացել են կոտորածների հետևանքով
  • Հայաստանն ասում է, որ 1.5 միլիոն մարդ է սպանվել: Թուրքիան պնդում է, որ մահացածների թիվը զգալիորեն քիչ է եղել: Ոչ թուրք գիտնականների մեծամասնությունը այդ դեպքերը ներկայացնում է որպես Ցեղասպանություն, նույն կարծիքին են 20-ից ավելի երկրներ, ներառյալ` Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը, միջազգային որոշ կառույցներ, ինչպես Եվրոպական Խորհրդարանը:

  • Թուրքերը մերժում են Ցեղասպանություն եզրը` ընդգծելով, որ շատերին սպանել են Առաջին աշխարհամարտի բախումների ընթացքում, որոնց ժամանակ տուժել են նաև շատ թուրքեր:

Բայց հարցը Գերմանիայի համար այդքան էլ հեշտ չէ: Երկրի ներգաղթյալների մեծամասնությունը արմատներով Թուրքիայից է: Այս պահին Գերմանիայում բնակվող ավելի քան 3 միլիոն մարդկանց ծնողներից առնվազն մեկը թուրք է: Այնպես որ, Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են և կանցլեր Անգելա Մերկելը ձգտում է չլարել Անկարայի կառավարությանը:

Գերմանիայի աջակողմյան քաղաքական գործիչների դիրքորոշման անսպասելի ու կասկածելի փոփոխությունը կարող է հեշտությամբ տեղավորվել հակաթուրքական, ներգաղթի դեմ տրամաբանության մեջ: Միաժամանակ, այսօրվա Գերմանիան դեռ լավ է հիշում նացիստների սարսափելի պատմությունը, Գերմանիայի քաղաքական մշակույթի կարևորագույն մաս է կազմում պատմության հանդեպ պատասխանատվությունը, որը ներառում է մարդու իրավունքների խախտումների դատապարտում և պատմական մեղքի ճանաչում:

Այս հարցը բարդացվել է Գերմանիայի և հայերի ճակատագրի պատմական կապով: Մի քանի տասնամյակ անց, հայերի կոտորածները Հիտլերի համար դարձել են օրինակ Հոլոքոստն իրականացնելու համար:

Բացի այդ, 100 տարի առաջ Բեռլինը Օսմանյան Կայսրության դաշնակիցն էր և մեղադրվում էր կոտորածների նկատմամբ աչք փակելու համար: Այսօրվա Գերմանիան նոր դիրք գրավելու լուրջ ճնշման տակ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment