Գերմանիան նշում է, որ Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալը վերահսկելի է

Գերմանիան նշում է, որ Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալը վերահսկելի է

Հոդվածի առանցքում

  • Գերմանիան գտնում է, որ եվրոգոտում 2012-ի ճգնաժամից ի վեր բավականաչափ բարեփոխումներ են կատարվել, որպեսզի կառավարելի դարձնեն Հունաստանի հնարավոր դուրս գալը:
  • Զեկուցման համաձայն գերմանական կառավարությունը գրեթե անխուսափելի է համարում Հունաստանի դուրս գալը, եթե Ալեքսիս Ծիփրասի գլխավորած «Syriza» ընդդիմադիր կուսակցությունը կարողանա հաղթել հունվարի 25-ի ընտրություններում:

Ուշադրությանն արժանի

«Գերմանիայի կառավարությունը  գտնում է, որ այս պահին եվրոգոտուց  Հունաստանի դուրս գալը եվրոգոտին կկարողանա հաղթահարել, եթե դա անհրաժեշտ լինի»,- շաբաթ օրը գրում է «Der Spiegel»-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրին, որի անունը չի նշվում: Ե՛վ կանցլեր Անգելա Մերկելը, և՛ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, գտնում են, որ եվրոգոտում 2012-ի ճգնաժամից ի վեր բավականաչափ բարեփոխումներ են կատարվել, որպեսզի կառավարելի դարձնեն Հունաստանի հնարավոր դուրս գալը»,- հայտնում է «Der Spiegel»-ը:

«Հունաստանի գործողությունների տարածման վտանգը սահմանափակ է, քանի որ Պորտուգալիան և Իռլանդիան հիմնականում վերականգնվել են»,- գրում է նորությունների տեղական մի շաբաթաթերթ՝ հղում անելով կառավարական աղբյուրին: Ավելացնենք, որ մեկ այլ աղբյուրի համաձայն «Կայունության եվրոպական մեխանիզմը» (ESM) և եվրոգոտու պաշտպանության հիմնադրամը բավականին արդյունավետ են և  այս պահին հասանելի:

Բանկային միությունը կպաշտպանի խոշոր բանկերին

Բեռլինում Գերմանիայի կառավարությունը մեկնաբանություներ տալու համար անհասանելի է: Մինչև այժմ անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր, որ եվրոգոտու պետությունը լքի այդ գոտին և շարունակի մնալ ԵՄ անդամ, սակայն «Der Spiegel»-ը, հղում անելով «բարձրակարգ արժութային փորձագետին», նշում է, որ «հնարամիտ իրավաբանները» կկարողանային մեկնաբանել դա:

Զեկուցման համաձայն գերմանական կառավարությունը գրեթե անխուսափելի է համարում Հունաստանի դուրս գալը, եթե Ալեքսիս Ծիփրասի գլխավորած «Syriza»  ընդդիմադիր կուսակցությունը կարողանա հաղթել հունվարի 25-ի ընտրություններում:

Հունաստանում այս ընտրությունները նշանակվել են, երբ օրենսդիրները անցյալ ամիս չեն կարողացել նախագահ ընտրել: Դա սպառնում է վարչապետ Անտոնիոս Սամարասի «New Democracy» պահպանողական կուսակցությանը, որը Հունաստանի ֆինանսական օժանդակության հետ կապված գործարքի շրջանակներում իրականացրել էր քաղաքացիների կողմից ոչ ընդունելի բյուջետային կրճատումները՝ ընդդեմ «Syriza»-ի, որի նպատակը կոշտ տնտեսական միջոցառումների և հունական պարտքի մի մասի վերացումն է:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն «Syriza»-ն «New Democracy»-ի համեմատությամբ առաջին տեղում է, չնայած այն հանգամանքին, որ ընտրությունների անմիջական նախօրյակին այդ տարբերությունը հասնում է ընդամենը երեք տոկոսի:

Գերմանիայի ֆինանսների նախարար Շոյբլեն արդեն զգուշացրել է Հունաստանին, որ չպետք է շեղվել տնտեսական բարեփոխումների ուղուց՝ նշելով, որ ցանկացած նոր կառավարություն հարկադրված կլինի հետևել Սամարասի ներկայիս կառավարության ժամանակ տրված խոստումներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment