Գերմանիան երկարաձգել է Հոլոքոստի համար փոխհատուցում վճարելու գործընթացը

Գերմանիան երկարաձգել է Հոլոքոստի համար փոխհատուցում վճարելու գործընթացը

Հոդվածի առանցքում

  • Նյու Յորքում գտնվող Գերմանիայից հրեաների նյութական պահանջների կոնֆերանսը երկուշաբթի հայտարարություն է տարածել՝ ասելով, որ Բեռլինը համաձայնել է շարունակել ինը ամիս կենսաթոշակ վճարել Հոլոքոստը վերապրածի կնոջը կամ ամուսնուն՝ վերապրածի մահվանից հետո:  Ընդհանուր առմամբ սպասվում է, որ այս որոշումից հետո 30.000 մարդ փոխհատուցում կստանա: Այդ մասին Associated Press-ին հայտնել է կոնֆերանսի փորձագետ Գրեգ Շնայդերը: «Այս լրացուցիչ ինը ամսվա եկամուտը վերապրածների ընտանիքներին հնարավորություն կտա հարմարվել նոր հանգամանքներին», - ավելացրել է Շնայդերը:

Ուշադրությանն արժանի

 

Մինչև հիմա Հոլոքոստը վերապրածների ընտանիքներին դադարում էին փոխհատուցում վճարել, երբ վերապրած անձը մահանում էր՝ հաճախ ընտանիքի անդամներին թողնելով առանց ապրուստի միջոցի: Հիմա Գերմանիայի կառավարությունն առաջին անգամ համաձայնել է երկարաձգել փոխհատուցման վճարումը:

Հոլոքոստը վերապրածներ, ապա մահացածների ամուսինները այժմ կարող են ստանալ փոխհատուցման վճարումներ գերմանական կառավարության կողմից: Տեղեկությունը հայտնում է այն կազմակերպությունը, որը զբաղվոււմ է Հոլոքոստի վերապրած հրեաների համար պահանջներ ներկայացնելով:

Նյու Յորքում գտնվող Գերմանիայից հրեաների նյութական պահանջների կոնֆերանսը երկուշաբթի հայտարարություն է տարածել՝ ասելով, որ Բեռլինը համաձայնել է շարունակել ինը ամիս կենսաթոշակ վճարել Հոլոքոստը վերապրածի կնոջը կամ ամուսնուն՝ վերապրածի մահվանից հետո:

Ընդհանուր առմամբ սպասվում է, որ այս որոշումից հետո 30.000 մարդ փոխհատուցում կստանա: Այդ մասին Associated Press-ին հայտնել է կոնֆերանսի փորձագետ Գրեգ Շնայդերը:

«Այս լրացուցիչ ինը ամսվա եկամուտը վերապրածների ընտանիքներին հնարավորություն կտա հարմարվել նոր հանգամանքներին», – ավելացրել է Շնայդերը:

Նախկինում փոխհատուցման վճարումները դադարեցվել են, երբ Հոլոքոստը վերապրածը մահացել է՝ հաճախ է թողնելով ընտանիքին առանց եկամտի աղբյուրի:

1952 թվականից գերմանական կառավարությունը վճարել է ավելի քան 80 միլիարդ եվրո (71 միլիարդ եվրո) թոշակներ և սոցիալական նպաստներ՝ նացիստական ռեժիմից տուժածներին:

Նախկինում գերմանական կառավարությունը նույնպես համաձայնել է վճարել կոնֆերանսի հիմնադրամի հայցերից հետո՝ այն ոչ հրեաներին, որոնք օգնել են հրեաներին գոյատևել Հոլոքոստի տարիներին:

Նման շուրջ 277 մարդ այսօր կենդանի է և, ըստ Շնայդերի, նրանցից շատերը իրենց ծեր տարիքում ֆինանսական օգնության կարիք ունեն:

Գերմանիայի կառավարությունը համաձայնվել է ևս 44 մլն եվրո (49,7 մլն դոլար) հատկացնել սոցիալական ծառայությունների ֆինանսավորման համար, որը կազմում է 524 մլն եվրոյի ծախս մինչև 2020-ը:

Այդ գումարները տրամադրվում են որպես ֆինանսական օգնություն բոլոր 132 000 վերապրածների համար, այդ թվում տնային խնամքի համար՝ ավելի քան 78,000 մարդու:

«Այս նոր գումարները, որոնք ձեռք են բերվել մեր բանակցությունների և պատվիրակության ծանր աշխատանքի արդյունքում, ներառյալ լրացուցիչ փոխհատուցումը և սոցիալական ծառայությունների համար ավելի մեծ ֆինանսավորումը, կնպաստի վերապրածների համար կյանքի  արժանապատիվ վերջին տարիներ ապահովելու համար», – ասված է կոնֆերանսի նախագահ Յուլիուս Բերմանի հայտարարության մեջ:

«Մեր բարոյական հրամայականն է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հետ վերապրածներ կան», – ավելացրել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment