Ոչ, հոգեբուժությունը չէր կարող կանխել Germanwings-ի աղետը

Ոչ, հոգեբուժությունը չէր կարող կանխել Germanwings-ի աղետը

Հոդվածի առանցքում

  • Ինչպես հայտնի է դարձել բժշկի գրառումների տեղեկատվության արտահոսքի արդյունքում՝ ընկճախտ ախտորոշում, դեղատոմս, ինքնասպանության մասին մտքեր, կոտրված սիրտ, աչքի խնդիր, այս ամենը խտացնում են հոգեկան հիվանդ երիտասարդի պատմությունը, ով զանգվածային սպանություն և ինքնասպանություն է կատարել: Դրանք նաև խնդիրներ են առաջացնում Lufthansa-ի՝ Germanwings-ի մայր կազմակերպության համար, որը, որոշ փորձագետների համաձայն, ներկայումս կարող է 300 միլիոն դոլարին գերազանցող լուրջ կորուստներ ունենալ:
  • Սակայն ինչպես ձեզ կասի ցանկացած հոգեկան առողջ պրոֆեսիոնալ (ինչպես որ շատերն արել են օդանավի վթարի արդյունքում), մոտավորապես յուրաքանչյուր 3 ամերիկացուց 1-ը ամեն տարի համապատասխանում է հոգեկան հիվանդության ախտորոշման չափանիշներին, և մեր մոտ կեսից ավելին կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ կարող է ախտորոշվել որպես հիվանդ:
  • Հոգեկան խանգարումները հստակ ախտորոշելը դժվար է: Ամեն օր բժիշկ փորձագետները բախվում են քրեական գործերով մեղադրվող անձանց ճիշտ ախտորոշման խնդրին, եթե այդպիսիք կան: Նույնիսկ եթե կարողանայինք օդանավերի անձնակազմերին անցկացնել օդանավակայանի՝ մարմնի սկաներներին համապատասխան սարքավորման միջոցով, միևնույն է, արդյունքները հստակ տեղեկություններ չեն տա այն մասին, թե ինչ-որ մեկն ապագայում ինչպես կվարվի:
  • Օդաչուները, դժգոհ դեռահասները, բռնավորները, մարդասպանները, ես և դու, մեր ամբողջ հոգեկան կյանքը կարող է լինել ավելի շատ եղանակի, քան բիլյարդի քարերի նման, որի վրա ազդում են բազմաթիվ ուժեր, որոնք ուժեղացնում կամ խեղում են մեկը մյուսին այնպես, որ հստակ ախտորոշումը շատ բարդ է դառնում: Եղանակի ազգային ծառայությունը, չնայած իր սուպերհամակարգիչների ու արբանյակների, էլ չասած դրա՝ եղանակի ֆիզիկայի խորը հասկանալը, հաճախ մոլորվում է: Մենք՝ բժիշկներս, չունենք ոչ այդ գործիքները, ոչ էլ այդ գիտելիքը:
  • Սա չի նշանակում, որ հոգեբույժները անպիտան են Germanwings-ի վթարի նման իրադրություններում: Մեր փորձն ու մեր տեսությունները թույլ չեն տալիս մեզ կանխատեսել, թե ով է լինելու հաջորդ Անդրեաս Լուբիցը, սակայն դրանք մեզ հնարավորություն են տալիս հավաքել նրա կյանքի մասնիկները միասնական մի պատումի մեջ, որն ավարտվում է Ալպերում՝ պայթյունով: Մենք կարող ենք, այլ կերպ ասած, վերականգնել և կարող ենք պատումի սփոփանքը բերել այլ կերպ բացատրելի երևույթներին:
  • Մխիթարիչ է մտածել, որ Լուբիցը հոգեկան հիվանդ է եղել: Դա կնշանակի, որ խելացի բժիշկները գլխի կընկնեին, որն է խնդիրը և կուղղեին այն, կամ գոնե նրանք կճանաչեին պոտենցիալ Լուբիցներին: Սակայն քիչ հավանական է, որ անգամ լավագույն հոգեբանական գնահատականը կանխեր Germanwings-ի աղետը:

Ուշադրությանն արժանի

Այն ժամանակ, երբ Germanwings-ի 9595 չվերթն ուսումնասիրող  որոշ քննիչներ քրքրում են Ալպերի աղբը, մյուսները առանձնատներում, հիվանդանոցներում և բժիշկների գրասենյակներում Անդրեաս Լուբիցի կյանքից պատառիկներ են որոնում:

Ինչպես հայտնի է դարձել բժշկի գրառումների տեղեկատվության արտահոսքի արդյունքում՝ ընկճախտ ախտորոշում, դեղատոմս, ինքնասպանության մասին մտքեր, կոտրված սիրտ, աչքի խնդիր, այս ամենը խտացնում են հոգեկան հիվանդ երիտասարդի պատմությունը, ով զանգվածային սպանություն և ինքնասպանություն է կատարել: Դրանք նաև խնդիրներ են առաջացնում Lufthansa-ի՝ Germanwings-ի մայր կազմակերպության համար, որը, որոշ փորձագետների համաձայն, ներկայումս կարող է 300 միլիոն դոլարին գերազանցող լուրջ կորուստներ ունենալ:

Փորձագետները վիճաբանում են, որ ավիաընկերությունը պետք է իմանար, որ Լուբիցը այն մարդը չէր, ում կարելի էր վստահել 150 մարդու կյանք: Ինչպես դա տեղի էր ունեցել Ջարեդ Լոուների և Ադամ Լանզայի դեպքի ժամանակ, աղետի վերագրումը հոգեկան հիվանդությանը մղում է մարդկանց առավել մանրակրկիտ ուսումնասիրել այն մարդկանց հոգեկան առողջության պատկերը, ովքեր ձգտում են հասնել ոչնչացման, խեղման գործիքներին, և ավելի լուրջ սահմանափակումներ մտցնել նրանց համար, որոնց մոտ հոգեկան հիվանդություն է ախտորոշվել:

Սակայն ինչպես ձեզ կասի ցանկացած հոգեկան առողջ պրոֆեսիոնալ (ինչպես որ շատերն արել են օդանավի վթարի արդյունքում), մոտավորապես յուրաքանչյուր  3 ամերիկացուց 1-ը ամեն տարի համապատասխանում է հոգեկան հիվանդության ախտորոշման չափանիշներին, և  մեր մոտ կեսից ավելին կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ կարող է ախտորոշվել որպես հիվանդ: Սակայն, չնայած ախտորոշմանը, հոգեկան հինադությամբ մարդիկ, նույնիսկ այնպիսի ծանր հոգեկան խանգարումների դեպքում, ինչպիսին է շիզոֆրենիան, կատարում են ոչ ավելի շատ բռնությամբ ուղեկցվող հանցանգործություններ, քան հասարակության մնացած մասը:

Եվ այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր ինքնասպանության մասին մտքեր են ունեցել, չեն գնում այդ քայլին, ուր մնաց գնան մի օդանավով լի անծանոթ մարդկանց սպանությանը: Ավելի ակտիվ հոգեբանական հետազոտությունները զուգորդվում են աշխատանքից հեռացնելու հնարավորությամբ, ինչպես որ զգուշացրեց Թռիչքների ուղեկցորդների գերմանական կազմակերպության  (organization of German flight attendants ) ղեկավարը, կարող է հակառակ արդյունք  ունենալ.

«Կուզենայի զգուշացում անել անձնակազմը բացարձակ թափանցիկ մարդկանցով համալրելու դեմ»: «Դա միայն կնշանակի, որ ինչ-որ մեկն ուղղակի բժշկի մոտ չի գնա», կամ, քանի որ ախտորոշումը գրեթե ամբողջությամբ կապված է հետազոտվողի ինքնադրսևորումից, օդաչուն կարող է խաբեությամբ խուսափել հոգեկան ախտորոշման ուսումնասիրությունից կամ, ինչպես ակնհայտորեն Լուբիցն է արել, սահմանափակվելով նավախցիկի դռան մասին իր  հարցումներով կամ որոնողական համակարգում ինքնասպանության մեթոդներով:

Հոգեկան խանգարումները հստակ ախտորոշելը դժվար է: Ամեն օր բժիշկ փորձագետները բախվում են քրեական գործերով մեղադրվող անձանց ճիշտ ախտորոշման խնդրին, եթե այդպիսիք կան: Նույնիսկ եթե կարողանայինք օդանավերի անձնակազմերին անցկացնել օդանավակայանի՝ մարմնի սկաներներին համապատասխան սարքավորման միջոցով, միևնույն է, արդյունքները հստակ տեղեկություններ չեն տա այն մասին, թե ինչ-որ մեկն ապագայում ինչպես կվարվի:

Հոգեկան առողջության ոլորտի աշխատակիցները հաճախ են կանչվում ախտորոշումների, որպեսզի օգնեն կորպորացիային որոշելու, թե արդյոք թեկնածուն լավ աշխատող կլինի, օրինակ, կամ օգնելու քրեական արդարադատության համակարգին որոշելու, թե արդյոք սեռական հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, սակայն անպիտան աշխատողները շարունակում են աշխատանք ստանալ, իսկ սեռական հանցագործները երբեմն համարվում են հանրության համար ոչ վտանգավոր և հետագայում կրկին հանցանք են գործում:

Ես ավելի քան  30 տարվա փորձ ունեմ, բայց կարծում եմ, որ շատ քիչ վստահությամբ կարող եմ ասել, թե մարդը, ով հենց նոր իմ գրասենյակից դուրս եկավ, ինչ կանի կամ ինչ չի անի, նախքան իմ՝ նրան կրկին տեսնելը, և իմ կանխորոշումը առաջին հերթին կախված չէ նրա ախտորոշումից: Այն հիմնվում է կանխագուշակումների և փորձի որոշակի համադրության վրա, և հաճախ սխալ է: Դա կարող է լինել այն պատճառով, որ ես վատ բժիշկ եմ, սակայն նաև այն պատճառով, որ կան բազմաթիվ վեկտորներ, որոնք ինչ-որ մեկին մղում են նողկալի և անհասկանալի արարքների, որոնք այնպիսի ոչ կատարյալ մարդկանց կողմից, ինչպիսին ես եմ,  չեն կարող հստակ գնահատվել ախտորոշման ոչ հստակ գործիքներով:

Օդաչուները, դժգոհ դեռահասները, բռնավորները, մարդասպանները, ես և դու, մեր ամբողջ հոգեկան կյանքը կարող  է լինել ավելի շատ եղանակի, քան բիլյարդի քարերի նման, որի վրա ազդում են բազմաթիվ ուժեր, որոնք ուժեղացնում կամ խեղում են մեկը մյուսին այնպես, որ հստակ ախտորոշումը շատ բարդ է դառնում:

Եղանակի ազգային ծառայությունը, չնայած իր սուպերհամակարգիչների ու արբանյակների, էլ չասած դրա՝ եղանակի ֆիզիկայի խորը հասկանալը, հաճախ մոլորվում է: Մենք՝ բժիշկներս, չունենք ոչ այդ գործիքները, ոչ էլ այդ գիտելիքը: Որպեսզի վստահ լինենք, գոյություն ունեն հոգեկան հիվանդություններ, որոնց մեջ մենք գիտենք բավականին վեկտորներ, որպեսզի ասենք, որ մարդիկ որոնք տառապում են դրանցից չպետք է զբաղեցնեն որոշակի պաշտոններ: Հալյուցինացիաներ ունեցող մարդը, հավանաբար, չպետք է ինքնաթիռով թռչի, և պեդոֆիլը չպետք է երեխաներին դաս տա:

Սակայն  սրանք բացառություններ են, և ոչ թե օրինաչափություններ: Մինչ այժմ Լուբիցի մասին մեր ամբողջ իմացածն այն է, որ նա այդ ծանր դեպքերից չէ, սակայն ավելի շատ այն միլիոնավոր մարդկանցից մեկն է, ովքեր ինչ-որ ժամանակ մտածել են ինքնասպանության մասին և բուժվել են հոգեկան խանգարման համար: Թվում է, թե նա չափազանց նորմալ է եղել վաղաժամ կանխորոշման համար, ինչպես մեկը, ով կարող է ինչ-որ արարքներ անել էքստրիմի համար:

Սա չի նշանակում, որ հոգեբույժները անպիտան են Germanwings-ի վթարի նման իրադրություններում: Մեր փորձն ու մեր տեսությունները թույլ չեն տալիս մեզ կանխատեսել, թե ով է լինելու հաջորդ Անդրեաս Լուբիցը, սակայն դրանք մեզ հնարավորություն են տալիս հավաքել նրա կյանքի մասնիկները միասնական մի պատումի մեջ, որն ավարտվում է Ալպերում՝ պայթյունով: Մենք կարող ենք, այլ կերպ ասած, վերականգնել և կարող ենք պատումի սփոփանքը բերել  այլ կերպ բացատրելի երևույթներին: Ոչինչ, որ մենք մտածել են, հավանաբար, չկանխել հաջորդ աղետը, սակայն դա, ծայրահեղ դեպքում, կտա բացատրություն և դրա հետ մեկտեղ նաև բացահայտման հետաձգում, որ մենք կատարում ենք նորից ու նորից, որ կյանքը կարող է շուռ գալ տեղում, և երբ դա լինի, շատ հաճախ առանց որևէ պատճառների է լինելու, պատճառների, որ չեն կարող հասկացվել:

Մխիթարիչ է մտածել, որ Լուբիցը հոգեկան հիվանդ է եղել: Դա կնշանակի, որ խելացի բժիշկները գլխի կընկնեին, որն է խնդիրը և կուղղեին այն, կամ գոնե նրանք կճանաչեին պոտենցիալ Լուբիցներին: Սակայն քիչ հավանական է, որ անգամ լավագույն հոգեբանական գնահատականը կանխեր Germanwings-ի աղետը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment