Սարսափելի վերծանումը տալիս է Ալպերում Germanwings ինքնաթիռի վթարի ժամանակացույցը

Սարսափելի վերծանումը տալիս է Ալպերում Germanwings ինքնաթիռի վթարի ժամանակացույցը

Հոդվածի առանցքում

  • Germanwings ինքնաթիռի երկու «սև արկղերից» մեկի վերարտադրված ձայնագրությունից պարզվել է, որ Պատրիկ Սոնդերհեյմերը ութ րոպե հուսահատ փորձ է արել վերադառնալ կառավարման խցիկ, որն իր կրտսեր գործընկեր, 27-ամյա Անդրեաս Լուբիցը փակել էր և օդանավը միտումնավոր սրընթաց ներքև իջեցրել:
  • Ֆրանսիական Ալպերում Դին լե-Բենի և Բարսելոնեթի միջև տեղի ունեցած ավիավթարը ակնթարթորեն սպանել է 150 մարդու, 144 ուղևորի և անձնակազմի վեց անդամի:
  • Լուբիցի տանը գերմանացի քննիչները հայտնաբերել են պատռված բժշկական տեղեկանք, որը ցույց է տալիս, որ Լուբիցը հիվանդության պատճառով ազատված է եղել աշխատանքից, ներառյալ վթարի օրը:
  • Գերմանիայում, Լուբիցի հայրենի Մոնտաբաուր քաղաքի լյութերական եկեղեցին կիրակի վթարի զոհվածների հիշատակին պատարագ է մատուցել: Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ հոգևորականը նշել է, որ մարդիկ այնտեղ կանգնած են Լուբիցի և նրա ընտանիքի կողքին, չնայած այն ազդեցիկ վկայությանը, որ նա կարող է լինել վթարի պատասխանատուն:
  • րա նախկին ընկերուհին, 26-ամյա Մարիան, բորտ ուղեկցորդուհին, Bild պարբերականին պատմել է Լուբիցի խոսքերը. «Մի օր ես այնպիսի բան կանեմ, որը կփոխի ամբողջ համակարգը, բոլորը կիմանան իմ անունը և կհիշեն այն »: «Ես չգիտեի, թե ինչ ի նկատի ուներ, բայց հիմա հասկանում եմ դրա իմաստը»:
  • Օդանավը թռել է 20 րոպե ուշացումով, Սոնդերհեյմերը ներողություն է խնդրել ուշացման համար և ասել է, որ անձնակազմը կփորձի օդում փոխհատուցել այդ ժամանակը: Մինչև թռիչքը կապիտանը պատմել է Լուբիցին, որ ժամանակ չի ունեցել լոգանք ընդունել Բարսելոնայից թռչելուց առաջ: Լուբիցն էլ նրան ասել է, որ կարող է լոգարան գնալ ցանկացած ժամանակ:
  • Դրան հետևում է դռան թակոցը: Լսվում է օդաչուի գոռոցը. «Ի սեր Աստծո, բացիր դուռը»: Ուղևորներն էլ կարող էին լսել աղմուկը: Առավոտյան 10:35 է: Լսվում է բարձր մետաղական հարվածի ձայն: Ինչ - որ մեկը հարվածում է խցիկի դռանը: Ինքնաթիռն այժմ 23,000 ոտնաչափ բարձրության վրա է:
  • Առավոտյան 10:40-ին: Լսվում է ինքնաթիռի աջ թևի ժայռին բախվելու ձայնը: Ձայնագրությունն ավարտվում է ուղևորների ճիչերով:

Ուշադրությանն արժանի

Գերմանական թերթը կիրակի գրել է, որ  դատապարտված Germanwings ինքնաթիռի կապիտանը ֆրանսիական Ալպերում լեռանը բախվելուց մի քանի րոպե առաջ գոռացել է. «Բացիր այս գրողի տարած դուռը»:

Bild պարբերականը գրել է, որ օդանավի երկու «սև արկղերից» մեկի վերարտադրված ձայնագրությունից պարզվել է, որ Պատրիկ Սոնդերհեյմերը ութ րոպե հուսահատ փորձ է արել վերադառնալ կառավարման խցիկ, որն իր  կրտսեր գործընկեր,  27-ամյա Անդրեաս Լուբիցը փակել էր և օդանավը միտումնավոր սրընթաց ներքև իջեցրել:

Bild-ն ասել է, որ ուղևորները կարող էին լսել, թե ինչպես է Սոնդերհեյմերը գոռում. «Ի սեր Աստծո, բացիր դուռը»: Ապա լսվել է, թե ինչպես է կապիտանը փորձում ջարդել ամուր դուռը ու բղավում. «Բացիր այս գրողի տարած դուռը»: Մի քանի րոպեից ինքնաթիռն ընկնում է լեռնային կիրճը, Ֆրանսիական Ալպերում Դին լե-Բենի և Բարսելոնեթի միջև, ակնթարթորեն սպանելով 150 մարդու,  144 ուղևորի և անձնակազմի վեց անդամի:

Թերթը գրում է, որ ձայնագրվել է նաև Սոնդերհեյմերի խոսակցությունը, որտեղ նա ասում է Լուբիցին, որ գնում է լոգարան, քանի որ չի հասցրել լոգանք ընդունել Իսպանիայի Բարսելոնայից  Գերմանիայի Դյուսելդորֆ թռչելուց  առաջ:

Երեքշաբթի Germanwings-ի 9525 թռիչքը երթուղու կես ճանապարհին էր, երբ Լուբիցը որոշել էր օդանավը վթարի ենթարկել լեռներում:

Լուբիցի տանը գերմանացի քննիչները հայտնաբերել են պատռված բժշկական տեղեկանք, որը ցույց է տալիս, որ Լուբիցը հիվանդության պատճառով ազատված է եղել աշխատանքից, ներառյալ վթարի օրը: Հայտնում են նաև, որ Լուբիցը բուժվել է ընկճախտի դեմ: Գերմանացի ոստիկանները գտել են  հոգեմետ դեղեր: Ենթադրություններ կան, որ նա նաև տեսողական խնդիրներ է ունեցել, որոնք վերջ կդնեին նրա կարիերային ու ավելի մեծ օդանավի կապիտան դառնալու երազանքին:

Germanwings-ը և ծնող ընկերությունը, Lufthansa-ն, ասել են, որ Լուբիցից երբեք հիվանդության մասին տեղեկանք չեն ստացել, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ նա ավիաընկերությունից  թաքցրել է հիվանդությունը: Անցյալ շաբաթ, Lufthansa-ի գործադիր տնօրեն Կարստեն Շպորը լրագրողներին հայտնել է, որ Լուբիցն անցել է տեխնիկական, ֆիզիկական և հոգեբանական բոլոր թեստերը ու «100%-ով համապատասխանել է թռիչքին»:

Գերմանիայում, Լուբիցի հայրենի Մոնտաբաուր քաղաքի լյութերական եկեղեցին կիրակի վթարի զոհվածների հիշատակին պատարագ է մատուցել: Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ հոգևորականը նշել է, որ մարդիկ այնտեղ կանգնած են Լուբիցի և նրա ընտանիքի կողքին, չնայած այն ազդեցիկ վկայությանը, որ նա կարող է լինել վթարի պատասխանատուն:

«Օդաչուն, ընտանիքը պատկանում են մեր համայնքին և մենք կանգնած ենք նրանց կողքին, ընդունում ենք նրանց և չենք թաքցնում, որ ցանկանում ենք աջակցել», ասել է քահանա Մայքլ Դիտրիխը:

Քննիչները Գերմանիայում փորձում են հավաքել Լուբիցի կերպարը, ինքնաթիռի կործանման դրդապատճառը պարզելու համար : Նրա նախկին ընկերուհին, 26-ամյա Մարիան,  բորտ ուղեկցորդուհին, Bild պարբերականին պատմել է Լուբիցի խոսքերը. «Մի օր ես այնպիսի բան կանեմ, որը կփոխի ամբողջ համակարգը, բոլորը կիմանան իմ անունը և կհիշեն այն »: «Ես չգիտեի, թե ինչ  ի նկատի ուներ, բայց հիմա հասկանում եմ դրա իմաստը», – Bild-ը մեջբերում է երիտասարդ կնոջը:

Նա ավելացրել է, որ գիշերը Լուբիցը տառապում էր գիշերային մղձավանջներից  ու արթնանում էր գոռալով. «Մենք վայր ենք ընկնում»:

Bild-ը ներկայացնում է չվերթի ժամանակացույցը.

Օդանավը թռել է 20 րոպե ուշացումով, Սոնդերհեյմերը ներողություն է խնդրել ուշացման համար և ասել է, որ անձնակազմը կփորձի օդում փոխհատուցել այդ ժամանակը:

Մինչև թռիչքը կապիտանը պատմել է Լուբիցին, որ ժամանակ չի ունեցել լոգանք ընդունել Բարսելոնայից թռչելուց առաջ: Լուբիցն էլ նրան  ասել է, որ կարող է լոգարան գնալ ցանկացած ժամանակ:

Ինքնաթիռը թռչում է ու բարձրություն հավաքում:

Առավոտյան 10:27-ին օդանավը 38.000 ոտնաչափ բարձրության վրա է: Կապիտանը խնդրում է երկրորդ օդաչուին պատրաստվել վայրէջքի: Լուբիցը պատասխանում է. «Հուսով ենք» և «կտեսնենք»: Ստուգումից հետո Լուբիցը նորից ասում է կապիտանին. «Դուք կարող եք հիմա գնալ»: Լսվում է, որ նստարանը ետ է շարժվում և կապիտանն ասում է. «Դուք կարող եք ընդունել»:

Լսվում է դռան փակվելու ձայնը:

Առավոտյան 10:29: Օդային երթևեկության ռադարը ճշտում է, որ օդանավը սկսում է իջնել:

Առավոտյան 10:32 –ն է: Օդային երթևեկության կարգավորողները կապվում են օդանավի հետ, բայց պատասխան չեն ստանում: Մոտավորապես նույն ժամին կառավարման խցիկից ահազանգ է լսվում. «Վայրէջքի արագությունը»:

Դրան հետևում է դռան թակոցը: Լսվում է օդաչուի գոռոցը. «Ի սեր Աստծո, բացիր դուռը»: Ուղևորներն էլ կարող էին լսել աղմուկը: Առավոտյան 10:35 է: Լսվում է բարձր մետաղական հարվածի ձայն:Ինչ – որ մեկը հարվածում է խցիկի դռանը: Ինքնաթիռն այժմ 23,000 ոտնաչափ բարձրության վրա է:

Առավոտյան 10: 36-10: 37-է: Ահազանգ է հնչում. «Հնարավոր չէ … քաշեք»: Ինքնաթիռը գտնվում է 16,400 ոտնաչափ բարձրության վրա:

Կապիտանը գոռում է. «Բացիր այս անիծված դուռը»:

Առավոտյան 10:38-ին: Ինքնաթիռը մոտ 13.100 ոտնաչափ բարձրության վրա է: Լսվում է Լուբիցի շնչառությունը:

Առավոտյան 10:40-ին: Լսվում է ինքնաթիռի աջ թևի ժայռին բախվելու ձայնը: Ձայնագրությունն ավարտվում է ուղևորների ճիչերով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment