Եվրոպայում ապրող գերմանացիները նախընտրում են Ավստրիան, Մեծ Բրիտանիան

Եվրոպայում ապրող գերմանացիները նախընտրում են Ավստրիան, Մեծ Բրիտանիան

Հոդվածի առանցքում

  • Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2018 թ.-ին 900.000 գերմանացի է ապրում ԵՄ մյուս երկրներում, ընդ որում մեծ մասը `187.000 (5000-ով ավելի, քան 2017 թ.), ընտրել է հարևան Ավստրիան, որտեղ կյանքն ավելի հեշտ է, քանի որ երկու երկիրն ընդհանուր լեզու ունի:

Ուշադրությանն արժանի

 

Նոր զեկույցի համաձայն, գրեթե 200 հազար գերմանացի է տեղափոխվել հարևան Ավստրիա: Ամենամեծ անակնկալն այն է, որ Մեծ Բրիտանիան երկրորդ ամենաընդունված վայրն է, չնայած Brexit-ի վտանգին:

Չորեքշաբթի Գերմանիայի Դաշնային վիճակագրության գրասենյակը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը ԵՄ-ում բնակվող գերմանացիների թվաքանակի վերաբերյալ:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2018 թ.-ին 900.000 գերմանացի է ապրում ԵՄ մյուս երկրներում, ընդ որում մեծ մասը `187.000 (5000-ով ավելի, քան 2017 թ.), ընտրել է հարևան Ավստրիան, որտեղ կյանքն ավելի հեշտ է, քանի որ երկու երկիրն ընդհանուր լեզու ունի:

Չնայած Brexit-ի անվերջնալի սպառնալիքին, Միացյալ Թագավորությունը ԵՄ-ի ներսում բնակվող գերմանացիների համար երկրորդ ամենահայտնի վայրն էր: Մեծ Բրիտանիա տեղափոխված 156,000 գերմանացիներից 8000-ը դա արել է 2017-ից մինչև 2018 թվականը:

Իսպանիան դարձյալ մեծ ժողովրդականություն է վայելում, բայց ոչ շատ:

Աճ է գրանցվել նաև Ֆրանսիայում `ԵՄ-ում չորրորդ երկիրը, որտեղ 7000 գերմանացի է տեղափոխվել  2018 թվականին: Ներկայում Ֆրանսիայում բնակվում է 91 հազար գերմանացի:

Չնայած Իսպանիան երրորդ տեղն է զբաղեցնում 139 հազարով, 2018 թ.-ին 2000 –ից քիչ գերմանացի է տեղափոխվել այդ երկիր:

Հարևան Հոլանդիան հինգերորդ հորիզոնականում է  այնտեղ բնակվող 75.000 գերմանացիներով:

Գնալ արևմուտք

Մյուս կողմից, արևելաեվրոպական ուղղությունները ավելի քիչ են տարածված: Լատվիան վերջին տեղն է զբաղեցնում 2018 թվականին այնտեղ բնակվող ավելի քան 400 գերմանացիներով:

Եվրոպական օրենքը բլոկի ներսում թույլ է տալիս ազատ տեղաշարժ ու զբաղվածություն: Օրենքից առավելագույնն օգտվում են ռումինացիները: 19 միլիոն քաղաքացիների մոտ 3,4 միլիոնը ԵՄ-ի ամբողջ տարածքում է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment