Գերմանացիների 1/5-րդը հեղափոխության կոչ է անում, 1/3-ը մերժում է կապիտալիզմը

Գերմանացիների 1/5-րդը հեղափոխության կոչ է անում, 1/3-ը մերժում է կապիտալիզմը

Հոդվածի առանցքում

  • Բեռլինի Free University-ի հետազոտությունը պարզել է, որ յուրաքանչյուր 5-րդ գերմանացին երկրում կյանքի որակի բարձրացումը հնարավոր է համարում ոչ թե բարեփոխումների, այլ հեղափոխության միջոցով:
  • Զեկույցը կոչվում է «Պետության և կապիտալի դեմ` հանուն հեղափոխության»: Ուսումնասիրությունը հաստատել է, որ, ի թիվս այլ միտումների, հարցումներին մասնակցած գերմանացիների 62 տոկոսը վստահ է, որ ապրում է ոչ կատարյալ ժողովրդավարության պայմաններում:
  • Հետազոտողները նշել են, որ դաշնային կառավարության և հիմնական ԶԼՄ-ների մոտ նկատվում է աճող կասկածամտություն և վստահություն դավադրությունների տեսությունների նկատմամբ: Զեկույցի հեղինակները նշում են. «Քաղաքական վտանգի առաջ են հայտնվել երկրի ծայրամասերը, հին վիրավորանքներն ու նոր իռացիոնալիզմը դարձել են պատերազմ հայտարարելու պատճառ»:
  • Հետազոտությունը նաև պարզել է, որ Գերմանիայի արևելքի և արևմուտքի բնակչության վերաբերմունքը տարբեր է: Արևելքում բնակիչների 60 տոկոսը կարծում է, որ սոցիալիզմը լավ գաղափար է:

Ուշադրությանն արժանի

Բեռլինի Free University-ի հետազոտությունը պարզել է, որ յուրաքանչյուր 5-րդ գերմանացին երկրում կյանքի որակի բարձրացումը հնարավոր է համարում ոչ թե բարեփոխումների, այլ հեղափոխության միջոցով:

Զեկույցը կոչվում է «Պետության և կապիտալի դեմ` հանուն հեղափոխության»: Ուսումնասիրությունը հաստատել է, որ, ի թիվս այլ միտումների, հարցումներին մասնակցած գերմանացիների 62 տոկոսը վստահ է, որ ապրում է ոչ կատարյալ ժողովրդավարության պայմաններում, որտեղ տնտեսությունն ավելի ուժեղ է, քան ընտրազանգվածը: Հարցվածների 1/3-ը հավատում է, որ կապիտալիզմը տանում է դեպի աղքատություն և սով:

650 էջանոց զեկույցը պարզել է, որ բնակչության 48 տոկոսը մտահոգված է ժամանակակից Գերմանիայում առկա խորը արմատներ գցած անհանդուրժողականությունից: Այն, հավանաբար, ի հայտ է եկել գլուխ բարձրացնող հակամիգրացիոն Pegida կազմակերպության պատճառով, որին վերջին ամիսներին անդրադառնում են ամբողջ աշխարհում: Այս շարժման անունը հապավում է, առաջացել է Հայրենասեր Եվրոպացիներն  Ընդդեմ Արևմուտքի Իսլամականության բառերից (Patriotic Europeans Against the Islamization of the West):

Նրանք քայլերթեր են անցկացրել Գերմանիայի մի քանի մեծ քաղաքներում: Չնայած այս ցույցերին ի պատասխան անցկացվել են հակընդդեմ ակցիաներ, հարցվածների մոտ 20 տոկոսը վախենում են, որ Գերմանիայում ի հայտ է գալիս ֆաշիզմի նոր տեսակ:

Հետազոտողները նշել են, որ դաշնային կառավարության և հիմնական ԶԼՄ-ների մոտ նկատվում է աճող կասկածամտություն և վստահություն դավադրությունների տեսությունների նկատմամբ:

Զեկույցի հեղինակները նշում են. «Քաղաքական վտանգի առաջ են հայտնվել երկրի ծայրամասերը, հին վիրավորանքներն ու նոր իռացիոնալիզմը դարձել են պատերազմ հայտարարելու պատճառ»:

Հարցվածների մոտ 50 տոկոսն ասել է, որ ոստիկանության և կառավարության կողմից նկատել է ձախակողմյան գաղափարախոսության հետևորդների նկատմամբ ճնշումներ, մարդիկ նաև նկատել են, որ Գերմանիայի բնակչության մեծ մասը հարում է քաղաքական ձախ հայացքներին և հակված է աջակցել ինչպես հակաֆաշիստական, այնպես էլ հակակապիտալիստական գաղափարախոսությանը:

Հետազոտությունը նաև պարզել է, որ Գերմանիայի արևելքի և արևմուտքի բնակչության վերաբերմունքը տարբեր է: Արևելքում բնակիչների 60 տոկոսը կարծում է, որ սոցիալիզմը լավ գաղափար է, որը շատ մակերեսային է իրականացվել, իսկ երկրի արևմուտքում այդպես է կարծում մարդկանց միայն 37 տոկոսը:

Զեկույցի հեղինակներից մեկը` քաղաքագետ Կլաուս Սխրոեբերը, Գերմանական ԶԼՄ-ներին ասել է, որ ցնցված է ձախ հայացքներին հարող մարդկանց կտրուկ աճից, որոնք հակված են բռնությանը: Նրա խոսքով, հասարակությունը թերագնահատում է այս երևույթը:

Հունվարի վերջին մոտ 600 հոգանոց ամբոխը Լայպցիգի կենտրոնում հարձակվել է վարչական տեղական հաստատությունների վրա, կոտրել պատուհանները և պատերին թողել հակաֆաշիստական գրառումներ, ինչպես «Կանգնեցրե՛ք Pegida-ին» և «Կանգնեցրե՛ք արտաքսումը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment