Գերմանիան՝ ընդդեմ ադրբեջանական կոռուպցիայի

Գերմանիան՝ ընդդեմ ադրբեջանական կոռուպցիայի

Հոդվածի առանցքում

  • Գերմանիայի բուդեսթագը վերջապես նկատողություն է հայտարարել կանցլեր Մերկելի Քրիոստոնեադեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Կարին Շտրենցին` Ադրբեջանի և մեկ տասնյակից ավելի եվրապաշտոնյաների միջև 2.9 մլրդ դոլարի կոռուպցիոն սկանդալի գործով: Շտրենցը 2009թ-ից պաշտպանում էր Ադրբեջանին, թեև մարդու իրավունքների խախտումների մասին սարսափելի զեկույցներ կային: Միայն 2017թ-ին պարզ դարձավ, թե ինչու: Գերմանացի խորհրդարանականը ԵԽԽՎ մի խումբ պատգամավորների թվում էր, որոնք, ինչպես բացահայտվեց, 2012-14թթ-ին Ադրբեջանի իշխանություններից ստացել են գումար և նվերներ:

Ուշադրությանն արժանի

Լավ է ուշ, քան երբեք: Գերմանիայի բուդեսթագը վերջապես նկատողություն է հայտարարել կանցլեր Մերկելի Քրիոստոնեադեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Կարին Շտրենցին` Ադրբեջանի և մեկ տասնյակից ավելի եվրապաշտոնյաների միջև 2.9 մլրդ դոլարի կոռուպցիոն սկանդալի գործով:

Շտրենցը 2009թ-ից պաշտպանում էր Ադրբեջանին, թեև մարդու իրավունքների խախտումների մասին սարսափելի զեկույցներ կային: Միայն 2017թ-ին պարզ դարձավ, թե ինչու: Գերմանացի խորհրդարանականը ԵԽԽՎ մի խումբ պատգամավորների թվում էր, որոնք, ինչպես բացահայտվեց, 2012-14թթ-ին Ադրբեջանի իշխանություններից ստացել են գումար և նվերներ: Այդ ընթացքում ԵԽԽՎ-ում քվեարկության էր դրվել կարևոր բանաձև Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին:

2018թ-ին Շտրենցը հեռացվեց ԵԽԽՎ գերմանական պատվիրակությունից: Դա տեղի ունեցավ ադրբեջանական լանդրոմատի սկանդալից ամիսներ անց:

Հունվարի 18-ին Բունդեսթագի ղեկավարությունը վերջապես քայլ արեց` նշելով, որ Շտրենցը խախտել է խորհրդարանական կանոնները և չի բացատրել իր լրացուցիչ եկամտի աղբյուրը:

Նկատողությունից բացի  նրան սպառնում է տուգանք` ավելի քան 60.000 եվրոյի չափով և մի քանի պատգամավորներ, նաև քրիստոնեադեմոկրատների կոալիցիոն դաշնակից սոցիալդեմոկրատներից, կոչ են անում նրան հրաժարվել մանդատից:

«Սպիտակեցնելով Բաքվի իշխանություններին, մանիպուլացնելով ընտրությունների մոնիտորինգը, ստելով և միաժամանակ հարստանալով հնարավոր չէ շարունակել»,- Շտրենցի մասին թվիթեց պատգամավոր Ֆրենկ Շվաբեն:

Շտենցի դեմ Բունդեսթագի քայլը գուցե ուշացած էր, բայց մյուս երկրների խորհրդարաններն ավելի չեն շտապում: Նա առաջին պատգամավորն է, որն իր հայրենի երկրում պատժվում է Ադրբեջանի փողերը վերցնելու համար:

Սա այս պատմության ամենաշոկային մասն է: ԵԽԽՎ-ն արգելել է Ստրասբուրգի իր կենտրոնակայան մտնել 16 նախկին անդամների, բայց ավելի լուրջ քայլեր չեղան, թեև հստակ ապացույցներ կան այն քաղաքական գործիչների գործողությունների մասին, որոնք վնասել են Եվրոպայի խորհրդի հեղինակությանը` որպես Եվրոպայում մարդու իրավունքների մասին բարձրաձայնող ղեկավար կառույցի:

Հուսանք, որ Իսպանիայում, Բելգիայում և սկանդալում ներքաշված այլ երկրներում ևս խորհրդարանները կհետևեն Բունդեսթագի օրինակին: Խոսքն Ադրբեջանում և ամբողջ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության մասին է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment