Գերմանացի լրագրողները Թուրքիային կոչ են անում չխոչընդոտել արտասահմայնան մամուլի գործունեությանը
Հոդվածի առանցքում
- «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը թուրքական իշխանություններին կոչ է արել չխոչընդոտել երկրում արտասահմանյան լրատվամիջոցների թղթակիցների աշխատանքին: Արտասահմանյան որոշ լրագրողներ, նաև՝ Թուրքիայում գերմանական լրատվամիջոցի թղթակիցը, տարեսկզբից սպասում են իրենց հավատարմագրման ժամկետի երկարաձգմանը:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայում արտասահմանցի որոշ լրագրողներ դեռ սպասում են 2019թ.-ի համար իրենց հավատարմագրմանը: Լրագրողներ առանց սահմանների (Reporters Without Borders) կազմակերպությունն այս ուշացումը որակել է «արտասահմանյան անկախ մամուլը սահմանափակելու հանդուգն փորձ»:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը թուրքական իշխանություններին կոչ է արել չխոչընդոտել երկրում արտասահմանյան լրատվամիջոցների թղթակիցների աշխատանքին:
Արտասահմանյան որոշ լրագրողներ, նաև՝ Թուրքիայում գերմանական լրատվամիջոցի թղթակիցը, տարեսկզբից սպասում են իրենց հավատարմագրման ժամկետի երկարաձգմանը:
Արտասահմանցի որոշ լրագրողների թույլ չեն տվել մասնակցել երեքշաբթի կայացած Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենի՝ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսին, քանի որ նրանք հավատարմագրման նոր քարտերը դեռ չէին ստացել:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գերմանական բյուրոյի աշխատակից Քրիսթիան Միհրի խոսքով՝ նոր հավատարմագրման ուշացումը Անկարայի կողմից արտասահմանյան թղթակիցների աշխատանքը խոչընդոտելու հանդուգն փորձ է:
«Թուրք պաշտոնյաները պետք է անմիջապես երաշխավորեն արտասահմանյան թղթակիցների ազատ աշխատանքը», – ասել է Միհրը:
Հավատարմագրման քարտերն արտասահմանցի լրագրողներին թույլ են տալիս ապրել և աշխատել Թուրքիայում:
Թուրքիայի իշխանություններն ուշացումը հիմնավորել են հունիսին կառավարման խորհրդարանական համակարգից՝ նախագահականին անցնելու փաստով: Միհրն այդ հիմնավորումը չի ընդունում՝ ասելով, որ դա չի կարող «բյուրոկրատական խափանման» պատճառ լինել:
Մամուի ազատության ցուցանիշով Թուրքիան 180 երկրների ցուցակում 157-րդն է:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալով Թուրքիայում ավելի քան 100 լրագրող կա ճաղերեի հետևում, որը նրանք անվանում են «մոլորակի ամենամեծ բանտը պրոֆեսիոնալ լրագրողների համար»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ