Գերմանիայի արտգործնախարարը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները

Գերմանիայի արտգործնախարարը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները

Հոդվածի առանցքում

  • Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը կոչ է արել Ռուսաստանի և Ուկրաինայի բարձրաստիճան դիվանագետներին հանդիպել` վերականգնելու Ուկրաինայի արևելքում հակամարտությանը վերջ տալուն ուղղված ջանքերը: «Այս պատերազմում չպետք է լինի ևս մեկ զոհ», - ասել է Հեյկո Մաասը չորեքշաբթի  Մոսկվայում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո: «Դա պետք է կանգնեցվի», - ավելացրել է նա:

Ուշադրությանն արժանի

 

Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետ Հեյկո Մաասը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում պատերազմը «պետք է դադարեցվի»: Երկու դիվանագետները տարաձայնություն են ունեցել լրատվամիջոցների ազատության հարցով:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը կոչ է արել Ռուսաստանի և Ուկրաինայի բարձրաստիճան դիվանագետներին հանդիպել` վերականգնելու Ուկրաինայի արևելքում հակամարտությանը վերջ տալուն ուղղված ջանքերը:

«Այս պատերազմում չպետք է լինի ևս մեկ զոհ», – ասել է Հեյկո Մաասը չորեքշաբթի  Մոսկվայում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո: «Դա պետք է կանգնեցվի», – ավելացրել է նա:

Հակամարտությունը, որի ժամանակ զոհվել է ավելի քան 13,000 մարդ, արդեն հինգ տարի շարունակվում է ռուսամետ ապստամբների և ուկրաինացի զինվորականների միջև ՝ Ռուսաստանի սահմանի մոտ:

Խաղաղության ջանքերը, որոնք առաջինը սկսեցին Գերմանիան և Ֆրանսիան 2015-ին, նոր թափ  ստացան շնորհիվ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ասել է Մաասը Մոսկվայում:

Այս տարի մայիսին նախագահի պաշտոնը ստանձնած Զելենսկին պնդում է, որ վերսկսվեն բանակցությունները Ռուսաստանի հետ և Մինսկում անցկացվի նոր գագաթնաժողով, որը նորից կազմակերպելու են Գերմանիան ու Ֆրանսիան:

Լավրովի հետ հանդիպումից առաջ Մաասը հորդորել է երկխոսել և կոչ է արել Ռուսաստանին «կառուցողական համագործակցություն» ապահովել Ուկրաինայի արևելքում:

«Հրադադարի, ուժերի տարանջատման և Մինսկի համաձայնագրի իրագործման առումով, վերջապես կրկին հույս ունենք, որ լույս կլինի թունելի վերջում», – ասել է Մաասը՝ նկատի ունենալով 2015-ին Բելառուսում ստորագրված խաղաղության համաձայնագիրը:

Գերմանիան և Ֆրանսիան՝ որպես խաղաղության միջնորդներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ աջակցել է նախաձեռնությանը: Մակրոնը նշել է, որ ցանկանում է Ուկրաինայի, Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդների հետ մասնակցել այսպես կոչված Նորմանդյան ձևաչափով գագաթնաժողովին և փորձել մոտ ժամանակում լուծել հակամարտությունը:

«Կա իրական հնարավորություն վերջ տալու հակամարտությանը, որը շարունակվում է արդեն հինգ տարի», – նա ասել է լրագրողներին՝ վստահեցնելով, որ «իրական փոփոխություններ» են տեղի ունեցել Զելենսկու իշխանության գալու պահից:

Պուտինն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայի արևելքում կան «զգուշավոր լավատեսության հիմքեր»՝ կապված խաղաղության հնարավորության հետ:

Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մաասը կոչ է արել ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, որոնց Ռուսաստանը ձերբակալել էր 2018-ի նոյեմբերին Կերչի նեղուցի մոտ՝ ասելով, որ դա «էական առաջընթաց կլինի»:

Մաասը մերժել է գերմանական լրատվամիջոցներին ուղղված մեղադրանքները

Երկու դիվանագետները վիճարկել են Ռուսաստանի արտգործնախարարության մեղադրանքները: Ռուսական կողմն արևմտյան ԶԼՄ-ներին մեղադրել է վերջին հակակառավարական ցույցերի ժամանակ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու համար:

Երթերի ժամանակ ձերբակալվել է մի քանի հազար մարդ, այդ թվում` լրագրողներ, որոնք աշխատում են միջազգային լրատվամիջոցներում: Կարճ ժամանակով ձերբակալվել է նաև DW- ի թղթակիցը:

Չորեքշաբթի օրը Մաասը մերժեց Կրեմլի պնդումները ՝ ասելով, որ «ոչ հիմա, ոչ ապագայում իրատեսական չէ հավատալ, որ Գերմանիան կամ գերմանական ԶԼՄ-ները ցանկանում են ճնշում գործադրել կամ նույնիսկ հրահրել ներքաղաքական զարգացումներ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment