Գերմանիայի արտգործնախարարը մեկնում է Իրան՝ փրկելու միջուկային համաձայնագիրը

Գերմանիայի արտգործնախարարը մեկնում է Իրան՝ փրկելու միջուկային համաձայնագիրը

Հոդվածի առանցքում

  • Հեյկո Մաասը, ով իր այցը «համակարգում է» Լոնդոնի ու Փարիզի հետ, ձգտում է տեղեկատվություն հավաքել, թե ինչպես Գերմանիան կարող է նպաստել, որ Իրանը չլքի համաձայնագիրը: Նա նաև դրա մասի տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, երբ ԱՄՆ դիվանագետը անցյալ շաբաթ Բեռլինում էր:

Ուշադրությանն արժանի

 

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Թեհրան `Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու նպատակով: Վերջին երկու տարիների ընթացքում Իրան այցելած առաջին գերմանացի դիվանագետ Մաասը երկուշաբթի կհանդիպի իր գործընկեր Մոհամմադ Զարիֆիի հետ։

Դա 2,5 տարի անց առաջին այցն է Գերմանիայի նախարարի կողմից Իրան:

Ի՞նչն է օրակարգում

Մաասը երկուշաբթի կայցելի Իրան, Մերձավոր Արևելքի իր շրջագայության շրջանակներում:

Առաջին կանգառը կլինի Հորդանանում ուրբաթ օրը, որին կհաջորդի այցը Միացյալ Արաբական Էմիրություններ և Իրան:

Նա կփորձի հասնել «Ընդհանուր գործողությունների միասնական ծրագրի» պահպանմանը, որն ավելի տարածված է որպես Իրանի միջուկային համաձայնագիր:

Մաասը կծանոթանա տարածաշրջանային գործընկերների գնահատականների հետ:

Հիմքեր են գցվում

Մաասը, ով իր այցը «համակարգում է» Լոնդոնի ու Փարիզի հետ, ձգտում է տեղեկատվություն հավաքել, թե ինչպես Գերմանիան կարող է նպաստել, որ Իրանը չլքի համաձայնագիրը: Նա նաև դրա մասի տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, երբ ԱՄՆ դիվանագետը անցյալ շաբաթ Բեռլինում էր: Արտաքին գործերի նախարարության բարձրագույն խորհրդական Ջենս Պլոտտերը երկու շաբաթ առաջ մեկնել էր Թեհրան՝ երկուշաբթի կայանալիք հանդիպման հիմքը դնելու համար, որը դարձել է ԱՄՆ-ի գրգռվածության պատճառ:

Գերմանական «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օրդիթ Նոուփուրը DW- ին ասել է, որ «գովելի է», որ Մաասը դիմել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի խորհրդակցությանը: «Նա պետք է վերահաստատի երկկողմանի ուղերձը, որ մենք պատրաստ ենք ավելի շատ ներդրումներ անել միջուկային համաձայնագրի փրկության համար, քանի որ այն բխում է մեր անվտանգության շահերից, որպեսզի Մերձավոր Արևելքը չլինի միջուկային», – ավելացրեց արտաքին քաղաքականության փորձագետը: Մաասը նույնպես ստիպված էր ընդգծել Իրանին ԱՄՆ-ի հետ երկխոսության կարևորությունը որպես «ռազմական հակամարտությունից խուսափելու միակ ճանապարհ»:

 

ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ինչպես նաև Իրանի հետ գործարքի մեջ մտած այլ երկրների հանդեպ, իսկ կառավարությունը Թեհրանում սպառնացել է դուրս գալ մասամբ պայմանագրից, եթե մյուս ստորագրողները չկարողանան աջակցել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ծանրությունը թեթևացնելու հարցում: Թեհրանը Չինաստանին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Գերմանիային և Բրիտանիային տվել է ժամանակ՝ լուծումներ գտնելու համար:

ԱՄՆ-ն ավելի ու ավելի ռազմատենչ դիրքորոշում է դրսևորում Թեհրանի նկատմամբ՝ վերջերս `տարածաշրջանում ավելացնելով իր ռազմական ավիացիայի, հրթիռների և B-52 ռմբակոծիչների քանակը՝ հղում կատարելով Իրանի կողմից չհայտարարված սպառնալիքներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment