Վրաստանի երրորդ տարբերակը

Վրաստանի երրորդ տարբերակը

Հոդվածի առանցքում

  • Խազարաձեի մուտքը քաղաքականություն հանդիպում է հասարակության թերահավատությանը, հատկապես այն բանից հետո, երբ նրա անձնական բիզնես շահերը TBC Bank- ում և Anaklia Port-ում  ենթարկվեցին հարձակման: Ինչևէ, 2020 թվականի ընտրություններին Խազարաձեն կարող է առաջարկել երրորդ կենսունակ տարբերակը վերջին մի քանի տարի վրացական քաղաքականությունում շարունակվող Իվանիշվիլի-Սաակաշվիլի ճակատամարտից հոգնած ընտրողներին:

Ուշադրությանն արժանի

 

Պայքարի դուրս եկած բանկիրն ու ԱրևելքԱրևմուտք տարանցիկ խոշոր նախագծի խթանողը կոչ է անում աջակիցներին մարտահրավեր նետել վրացի միլիարդատեր առաջնորդին հաջորդ տարվա ընտրություններում:

Լողափի քարերը տրորելով, քաղաքական դեբյուտանտ դարձած Վրաստանի բանկային կառավարիչ Մամուկա Խազարաձեն մոտեցավ Սև ծովի ալիքներից մի քանի քայլ հեռու տեղադրված հսկայական դեղին տախտակին, մեծ տառերով գրեց իր նոր շարժման անունը՝ «Լելո»:

Խաղի կանոնները փոխող այս նոր շարժման ղեկավար մուլտիմիլիոնատերը միկրոֆոնը ձեռքին ներկայացրեց  իր քաղաքական ծրագրերը: «Մենք ձեռք ենք մեկնում առաջնորդներին, հաջողակ անհատներին», – ասաց Խազարաձեն Անակլիայի լողափում հավաքված իր համախոհներին ու լրագրողներին: «Այս շարժումը, որը շուտով կդառնա քաղաքական կուսակցություն, լինելու է լիդերների, ոչ թե Մամուկա Խազարաձեի … կամ մեկ ուրիշի անունով կուսակցություն»: Նա ասաց, որ ուզում է 12 հետևորդներ միանան իրեն՝ ստվերային կաբինետ ձևավորելու համար:

Իրադրությունը որքան սյուրռեալիստական էր, նույնքան էլ` խորհրդանշական. Անակլիան` Վրաստանի առաջին խորջրյա նավահանգիստը, Խազարաձեի բիզնես կարիերայի զարգացման հեռանկարային վայրն է: Այն նախատեսում է լինել Չինաստանի Գոտի և ճանապարհ նախաձեռնության հանգույցը, որը Խազարաձեն և այլ աջակիցներ գովազդում են որպես ոսկե սագ Վրաստանի համար:

«Մենք կանգնած ենք այն վայրում, որը համարվում է Եվրոպայի և Վրաստանի, Եվրոպայի և Ասիայի վերջին դարպասը: Հենց այստեղ է ամրապնդվելու դեպի Արևմուտք մեր ուղղությունը», – ասաց Խազարաձեն, որը ղեկավարել է նավահանգստի նախագիծը իր ընկերություններից մեկի՝ TBC Holding- ի միջոցով:

«Անակլիա» նախագիծը առաջ չգնաց, քանի որ վատացան Խազարաձեի կապերը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ: Քաղաքական առաջնորդ դառնալը Խազարաձեին նախագիծը կյանքի կոչելու ևս մեկ հնարավորություն է տալիս, քանի որ այն բախվում է իշխանությունների առաջացրած խոչնդոտներին: Նրա նոր շարժումը նպատակ ունի մասնակցել հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին` նավահանգստի նախագիծը դարձնելով ընտրողներին կաշառելու իր հիմնական միջոցներից մեկը: Նավահանգիստը բերելու է աշխատատեղեր, ազգային եկամուտներ և տնտեսական ինտեգրացիա Եվրոպայի հետ, հայտարարել է նա սեպտեմբերի 12-ին:

Բայց քաղաքականություն ներխուժելը նշանակում է դիմակայության մեջ մտնել Վրաստանի ներկա առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և վտարված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ: Քաղաքական երկու ճակատները ծաղրող հարձակումներով դիմավորեցին Խազարաձեի պաշտոնական մուտքը քաղաքականություն:

«Նա կարծում է, որ 12 առաջնորդները, որոնց փնտրում է, առաքյալներն են, բայց, հաշվի առնելով իր անցյալը, նրան ավելի բնորոշ է «Ալի Բաբան և 40 ավազակները»: Լելոյի շնորհանդեսը «աստվածաշնչյան, քնարերգական և զավեշտական ​​գործ էր», -հայտարարեց  խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Քաղաքական հակադիր անկյունից Խազարաձեի դեմ դուրս եկավ նաև Սաակաշվիլին, նրան որակելով որպես մինի Իվանիշվիլի և իրեն օլիգարխ երևակայող: «Կարծես մի վարկային շնաձուկը քիչ  էր, հիմա էլ փոքրերը հայտնվեցին»,- ասել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսանյութում:

Վիճելով Վրացական երազանքի հետ, Խազարաձեն բացառել է նաև ցանկացած դաշինք Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ:

«Սա ողջունելի զարգացում է, քանի որ այս արատավոր երկբևեռ համակարգին պետք է վերջ տրվի և պետք է առաջանան այլընտրանքային քաղաքական կենտրոններ», – IPN լրատվական ծառայությանն ասել է քաղաքական մեկնաբան Գիա Խուխաշվիլին: Նա պնդում է, որ Իվանիշվիլիի ռազմավարությունն է  համոզել, որ Վրաստանը միայն «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժման» միջև ընտրության հնարավորություն ունի:

Խազարաձեն Իվանիշվիլիի հետ նույն ֆինանսական լիգայում չի, ունի իր զգալի ռեսուրսները և «Միացյալ ազգային շարժման» նման էլ քաղաքական մեղքերով ծանրաբեռնված չէ, որը Վրաստանը ղեկավարեց մինչև 2012-ը` պարտվելով «Վրացական երազանք» -ին:

Բայց Իվանիշվիլին դեռևս ի վիճակի է հրահրել պետական ապարատի զայրույթն իր մրցակիցների դեմ: Խազարաձեն և նրա գործընկեր Բադրի Ջափարիձեն, Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ TBC- ի համահիմնադիրները, մեղադրվել են փողերի լվացման հարցով, և նրանց բանկային հաշիվները սառեցվել են: Երկու տղամարդն ու շատ այլ վրացիներ, մերժում են մեղադրանքները, որոնց միջոցով Իվանիշվիլին փորձում է վերացնել իր կառավարմանն ուղղված սպառնալիքը:

Իշխանությունները Խազարաձեին մեղադրել են նաև Անակլիա նավահանգստի համար նախատեսված ներդրումները չապահովելու հարցով: Մինչդեռ Խազարաձեն պնդում է, որ կառավարությունը ցանկանում է վիժեցնել նախագիծը կամ իրեն դուրս մղել այնտեղից:

Պարզ չէ, թե Իվանիշվիլին երբ տրամադրվեց Խազարաձեի դեմ, որը նախկինում հայտնի էր որպես ապաքաղաքական կոնֆորմիստ, որը կարողանում էր ապահովել անվտանգ մեկուսացումն այն քաղաքական առաջնորդներից, որոնք անցած երեք տասնամյակ ղեկավարել են Վրաստանը:

Խազարաձեի մուտքը քաղաքականություն հանդիպում է հասարակության թերահավատությանը, հատկապես այն բանից հետո, երբ նրա անձնական բիզնես շահերը TBC Bank- ում և Anaklia Port-ում  ենթարկվեցին հարձակման: Ինչևէ, 2020 թվականի ընտրություններին Խազարաձեն կարող է առաջարկել երրորդ կենսունակ տարբերակը վերջին մի քանի տարի վրացական քաղաքականությունում շարունակվող Իվանիշվիլի-Սաակաշվիլի ճակատամարտից հոգնած ընտրողներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment