Վրաստանի նախագահական ընտրարշավը խարխլում է ժողովրդավարության հիմքերը

Վրաստանի նախագահական ընտրարշավը խարխլում է ժողովրդավարության հիմքերը

Հոդվածի առանցքում

  • Վրաստանում նոյեմբերի 28-ին նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրությունը նախագահի պաշտոնում առանձնահատուկ իրադարձություն է այս երկրի անկախացումից ի վեր․ Սա կարող է ընկալվել որպես էական նվաճում մի երկրի համար, որը վերջին շրջանում դրական քայլեր է ունեցել ժողովրդավարական մշակույթ ձևավորելու գործում։ Սակայն ընտրություններն ուղեկցվել են ֆիզիկական բռնության, ընտրակաշառքի, պետական ռեսուրսների չարաշահման դեպքերով։

Ուշադրությանն արժանի

Վրաստանն ընտրել է տարածաշրջանի առաջին կին ղեկավարը, սակայն արդյունքն այնքան էլ առաջադիմական չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։

Վրաստանում նոյեմբերի 28-ին նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրությունը նախագահի պաշտոնում առանձնահատուկ իրադարձություն է այս երկրի անկախացումից ի վեր․ Սա կարող է ընկալվել որպես էական նվաճում մի երկրի համար, որը վերջին շրջանում դրական քայլեր է ունեցել ժողովրդավարական մշակույթ ձևավորելու գործում։

Սակայն ընտրություններն ուղեկցվել են ֆիզիկական բռնության, ընտրակաշառքի, պետական ռեսուրսների չարաշահման դեպքերով և կողմերի միջև նվիրատվությունների էական անհավասարակշռությամբ: Նախագահի ինստիտուտը ինքնին սահմանադրական փոփոխություններից հետո մեծապես արարողակարգային բնույթ ունի: Սակայն այն ենթադրությունը, որ Վրաստանը շարունակում է շարժվել ժողովրդավարական կառավարման միտումով, հեռու է իրականությունից:

Թեև ընտրությունների առաջին փուլում ընտրողներն ազատ էին ընտրություն կատարելու ռեկորդային թվով թեկնածուների միջև, սակայն ընտրությունն ազատ չէր։ Անակնկալ առաջին փուլից հետո ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարը կարևորեց «ժողովրդավարության ռիսկերը» վարչական ռեսուրսի չարաշահման հետևանքով: Երկրորդ փուլից հետո ԵԱՀԿ-ն եզրակացրեց, որ Զուրաբիշվիլին, ով հաղթել՝ ստանալով ձայների 59,52 տոկոսը, ուներ «անթույլատրելի առավելություն»: Ավելին, կառույցը նշեց, որ «երկու կողմերի քարոզչության բացասական բնույթը խափանում է գործընթացը»:

Զուրաբիշվիլին անկախ թեկնածու էր, բայց վճռական աջակցություն էր ստանում «Վրացական երազանք» կուսակցությունից: Հոկտեմբերի 28-ին առաջին փուլում նա հաղթեց իր մոտակա մրցակցին, նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին ` 0.9 տոկոսի տարբերությամբ:

Վրաց միլիարդատերեր, կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանի դե ֆակտո առաջնորդը, զգալի միջոցներ է տրամադրել հաղթանակի համար: Նոյեմբերի սկզբին կուսակցությունը հակասական հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Իվանիշվիլիի կողմից վերահսկվող բարեգործական հիմնադրամը ներել կամ վճարել է 600 հազար մարդկանց պարտքերը․ նախընտրական մի քայլ, որը ընտրություններին հետևող բոլոր խոշոր կառույցները դիտարկեցին որպես ձայների գնման փորձ:

Վրացական երազանքն այժմ կանգնած է ժողովրդական վստահության վերականգման մարտահրավերների առաջ: Առաջին փուլում նրանց դեմ են քվեարկել վրացիների 61.36% -ը: Դա նշան էր, որ հասարակությունը կորցրել է վստահությունը իր «կառավարության» հանդեպ: Նախագահի պաշտոնի վերջնական ապահովագրումը կուսակցության կողմից ավելի շատ խոսում է այն ​​մասին, թե որքան է կուսակցական մեքենան մոբիլիզացվել:

Վրացական երազանքի հիմնադրման գաղափարը ծագել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ավտորիտար ղեկավարությունը վերացնելու հրամայականի շուրջ: Հետագայում եղան սկանդալներ, ներառյալ Թբիլիսիի երկու դեռահասների սպանությունները, ըստ որի Վրացական երազանքի պաշտոնյաները ենթադրաբար թաքցրել են դատախազության աշխատողի որդու ներգրավվածությունը և զայրացրել հանրությանը: Սա ձևավորեց ընկալում, ըստ որի՝ կառավարությունը գնում է գաղտնի գործարքների ճանապարհով:

Նախագահի օրակարգ

Վրացական երազանքը կարող է պարծենալ բազմաթիվ հաջողություններով, այդ թվում՝ վիզային ռեժիմի ազատականացման և ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, տնտեսական աճի բարձր տեմպերի (հիմնականում, Սաակաշվիլիի ժամանակաշրջանի բարեփոխումների արդյունքում) և խոսքի ազատության ընդհանուր մակարդակի բարձրացմամբ: Սակայն UNICEF- ի՝ վերջերս հրապարակած ուսումնասիրության համաձայն, աղքատությունը 2015-ից մինչև 2017 թվականը մնացել է շատ բարձր մակարդակի վրա բոլոր սոցիալական խմբերում։  Վրաստանն այժմ աշխարհում ամենաարագ աճող տուրիստական ​​շուկաներից մեկն է, և կարևոր է, որ տնտեսական բարեփոխումները, աշխատատեղերը և գնաճը վերադառնան:

Ընդդիմությանը անհրաժեշտ է Զուրաբիշվիլիին հնարավորություն տալ և փրկել երեսը: Սահակաշվիլին արժանանում է մի կողմից օրհնության, իսկ մյուս կողմից՝ անեծքի. նա իր կոալիցիայի հիմնական շարժիչն է, բայց թերևս կարողացել է նվազեցնել Վաշաձեի ընտրական հնարավորությունները: Խորհրդարանում առնվազն պետք է տեղ լինի ուրիշների համար, հատկապես, եթե ընտրական համակարգը փոխվի ընթացիկ հիբրիդային համակարգից դեպի զուտ համամասնական, ինչպես քննարկվում է:

Արտաքին քաղաքականության մեջ, որը, նախագահի հիմնական գործառույթն է, Զուրաբիշվիլին պետք է հեռու մնար ինչպես Սաակաշվիլիից, այնպես էլ նախկինում Վրաստանի նախոդ ղեկավարներից: Նա ունի ռեկորդ, ինչը ցույց է տալիս, որ նա կարող է դա անել, օրինակ՝ պայմանավորվել Ռուսաստանի արտգործնախպարար Սերգեյ Լավրովի հետ:

Ընտրված նախագահն ընդգծում է, որ Վրաստանը պետք է մնա արևմտամետ: Սակայն, հաշվի առնելով երկրի չլուծված տարածքային խնդիրները, պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը միջնաժամկետ հեռանկարում անհնար է։ Բացի այդ, Զուրաբիշվիլին, որպես նախագահ, չունի քաղաքական հենք, որը պետք է օգնի զարգացնելու շուկայական հարաբերույունները հանուն Վրաստանի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment