Վրաստանը նոր վարչապետ ունի․ նա համարվում է «Մոսկվայի մարդը»
Հոդվածի առանցքում
- Վրացի օրենսդիրները հաջորդ վարչապետ են հաստատել երկրի ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիային: Նա հայտնի է որպես հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնի գործողությունների կազմակերպիչ, իսկ նրանց մեծ մասը երիտասարդներ են:
Ուշադրությանն արժանի
Վրացի օրենսդիրները հաջորդ վարչապետ են հաստատել երկրի ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիային: Նա հայտնի է որպես հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնի գործողությունների կազմակերպիչ, իսկ նրանց մեծ մասը երիտասարդներ են:
Կիրակի Վրաստանի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում հաստատեց հակասական գործչին, ինչը բողոքի ցույցեր առաջացրեց մայրաքաղաք Թբիլիսիում:
Օրենսդիրները 98- 0 հարաբերությամբ կողմ քվեարկեցին ՆԳ նախկին նախարար Գեորգի Գախարիային, ընդդիմությունը բոյկոտեց քվեարկությունը:
Գախարիան ընդունվում է որպես հունիսին վրացի հակակառավարական ցուցարարների դեմ բռնի գործողությունների գլխավոր ճարտարապետ:
Բողոքի ակցիաները սադրեց ռուս օրենսդիրը, որը վրացական խորհրդարանի խոսնակի նստատեղից խորհրդարանին դիմեց իր մայրենի ռուսերենով:
Բայց Գախարիան փորձեց մերժել մեղադրանքները, որ ինքը «Մոսկվայի մարդն է» Թբիլիսիում, ուշադրությունը սևեռելով Ռուսաստանի կողմից Վրաստանից անջատված շրջանների՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի բռնազավթման վրա:
«Մենք բոլորս համաձայն ենք, որ բռնազավթումը մեր երկրի ամենամեծ խնդիրն է, ամենամեծ մարտահրավերը, ամենամեծ չարիքը», – ասել է Գախարիան:
«Վերջին խամաճիկը»
Ընդդիմադիր օրենսդիրների թիրախում է հայտնվել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, որը հիմնեց և ղեկավարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
«Գախարիան կդառնա Իվանիշվիլիի վերջին խամաճիկը վարչապետի պաշտոնում», – Agence-France Presse լրատվական գործակալությանն է ասել ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան:
«Իվանիշվիլիի օլիգարխիկ իշխանությունը անհամատեղելի է ժողովրդավարության հետ և Վրաստանի ժողովրդավարական ու արևմտամետ կուսակցությունները կմիավորվեն հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում նրան հաղթելու համար», – ասել է նա:
Մի քանի տասնյակ ցուցարարներ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ պահելով «Չենք հանձնվի» կարգախոսով պաստառները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ