Վրաստանում ազատական շարժում է ձևավորվում

Վրաստանում ազատական շարժում է ձևավորվում

Հոդվածի առանցքում

  • Ստանալով ընդամենը 2,5 տոկոս ձայն՝ Զուրաբ Ջափարիձեն դուրս մնաց հետագա պայքարից, բայց սա կարող է Վրաստանի ազատականների պատմության սկիզբ դառնալ։ Նրա նպատակն էր մասնակցել նախագահական ընտրություններին, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի ճանաչելի և ընդունելի դարձներ Գիրչի կուսակցությունը։ Ջափարիձեն ուշադիր է հատկապես իր երիտասարդ աջակիցների ձայնին։ Ըստ Գիրչիի սեփական վիճակագրության՝ իրենց համակիրների 70-75 տոկոսը 18-34 տարեկան են։ Ահա թե ինչու է կուսակցությունը կենտրոնացել պարտադիր ծառայության, մարիխուանայի և ԼԳԲՏ իրավունքների վրա։

Ուշադրությանն արժանի

Այս սկսնակ ազատականները Վրաստանի համար զարգացման նոր ուղենիշ կարող են ազդարարել։ Մի ազգ, որը տասնամյակներ շարունակ եղել է Խորհրդային ճնշման տակ, բայց դեռ չի հասել ուրույն ազատության, որին այդքան ձգտում է բնակչությունը։

Թբիլիսիում փակցված վերջին մեկ ամսվա նախագահական ընտրարշավի պաստառների մեջ փոփոխվող քաղաքական հոսանքի աննկատ խորհրդանիշն է՝ կոնով կանաչ սոճու պաստառ։ Կոնը կամ վրացերեն՝ գիրչին, ազատական կուսակցության թալիսմանն է, որն առաջնորդում է Զուրաբ Ջափարիձեն։ Երկրում, որը միշտ ճնշվել է ռուսական ներկայությունից, որտեղ եղել է կոռուպցիա և մեդիա մանիպուլիացիա, քաղհասարակության իրավունքների ոտնահարում, Ջափարիձեի ծնունդ առնող ազատական շարժումը որդեգրում է ոչ ավանդական մարտավարություն, որպեսզի ստեղծի այլընտրանքային միջնորդի կերպար տոքսիկ քաղաքական ուժերի ֆոնին։

Նոյեմբերի 28-ին վրացիները վերադարձան ընտրատեղամասեր վերջնական ընտրություն կատարելու Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի միջև։ Զուրաբիշվիլիին աջակցում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, երկրի ամենահարուստ մարդը, որն, ասում են, ամենամեծ քաղաքական ազդեցությունն ունի՝ ներառյալ Զուրաբիշվիլիի թեկնածությունը։ Երկրորդ տեղ զբաղեցրած Վաշաձեին աջակցում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ընտրության առաջին փուլը հոկտեմբերի 28-ին էր, որի ժամանակ հստակ հաղթող չկար։

Ստանալով ընդամենը 2,5 տոկոս ձայն՝ Ջափարիձեն դուրս մնաց հետագա պայքարից, բայց սա կարող է Վրաստանի ազատականների պատմության սկիզբ դառնալ։ Նրա նպատակն էր մասնակցել նախագահական ընտրություններին, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի ճանաչելի և ընդունելի դարձներ Գիրչի կուսակցությունը։

Ջափարիձեին հանդիպեցի Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում։ Նախկին վիրաբույժն ու խորհրդարանականը ուժեղ չէ դեբատներում։ Մեր հանդիպումից երեք օր առաջ նա որոշ ժամանակ էր անցկացրել ոստիկանական բաժանմունքում՝ քաղաքական ակցիաներ անցկացնելու համար։ Նրա կուսակցությունը ազատ շուկայի մակրոէկոնոմիկ ռեֆորմի կողմնակից է,  ավելի քիչ ներխուժում անհատների կյանք, ավելի ցածր հարկեր, ԵՄ և ՆԱՏՕ անդամակցություն։

Գիրչի կուսակցությունը կրեատիվ տակտիկա է բանեցնում, որը թույլ կտա վրացիներին պարտադիր զինվորական ծառայություն անցնել։ Հարուստները կարող են տարեկան վճարել պետությանը և հետաձգել ծառայությունը, բայց սա անհասանելի է շատ աղքատ վրացիների, որոնք ծառայության են անցնում օրինակ՝ Աֆղանստանի և Իրաքի առաջնագծերում։ Այն մեծ ճանաչում է գտել Վրաստանի Քրիստոնեա ավետարանական բողոքական եկեղեցու ստեղծման համար, եկեղեցի, որի հիմնական նպատակը երիտասարդներին պարտադիր զորակոչից ազատելն է։ Հոգևորականներն ազատված են ծառայությունից, և այս նոր եկեղեցում արդեն 12 հազար քահանա է օծվել։ Երկրում, որտեղ վրացական ուղղափառ եկեղեցին և զինված ուժերը ամենահարգվածն են հասարակության մեջ, սա խիզախ քայլ էր Գիրչի կուսակցության համար, որն էլ իր վրա հրավիրեց մամուլի ուշադրությունը։

Հիմնադրվելով 2015-ին՝ Գիրչին դեռ մեկ ամիս առաջվա ընտրություններին չէր որակավորվում որպես պաշտոնապես «գրանցված կուսակցություն»։ Փոխարենը Զուրաբն ընտրությանը մասնակցեց որպես անկախ քաղաքական գործիչ և եզակի քայլ արեց՝ կուսակցության անունը ներմուծելով քվեաթերթիկ։ Նա դիմեց Վրաստանի ընտրական մարմին, որպեսզի «Գիրչի» անունն ավելացնեին՝ իր անունը դարձնելով Զուրաբ Գիրչի Ջափարիձե։

Ընտրական պաստառներն ավելի թանկ է տպագրել, քան ստիկերները։ Կուսակցության էնտուզիաստները գործի անցան։ Կոնը վերադարձնում է այն մտքին, որ կուսակցությունը պետք է կոչել, ինչպես Զուրաբն է ասում, «խենթ անունով»։ Մարդիկ ծիծաղեցին այդ որոշման վրա, բայց այն մեծ ճանաչում գտավ վրացի երիտասարդների շրջանում։

Ջափարիձեն ուշադիր է հատկապես իր երիտասարդ աջակիցների ձայնին։ Ըստ Գիրչիի սեփական վիճակագրության՝ իրենց համակիրների 70-75 տոկոսը 18-34 տարեկան են։ Ահա թե ինչու է կուսակցությունը կենտրոնացել պարտադիր ծառայության, մարիխուանայի և ԼԳԲՏ իրավունքների վրա։ Զուրաբը շատ ակտիվ է ֆեյսբուքում՝ Գիրչի էջում։ Դիտորդները կտեսնեն՝ Գիրչին կարողանո՞ւմ է իր քարոզարշավը բավականաչափ երկար տանել՝ 2020-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցելու համար, չնայած կուսակցությունը, կարծես, հաջողությամբ օգտագործում է մշակութային ճգնաժամը երիտասարդների շրջանում։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment