Վրացիները անջատված շրջանների սահմանային բնակավայրերում տեսնում են կյանքի որակի անկում

Վրացիները անջատված շրջանների սահմանային բնակավայրերում տեսնում են կյանքի որակի անկում

Հոդվածի առանցքում

  • 2008 թ. օգոստոսին Վրաստանի և Ռուսաստանի միջև հինգօրյա պատերազմից հետո Աբխազիայի ու Հարավային Օսիայի շրջանները Կրեմլի աջակցությամբ հայտարարեցին իրենց անկախությունը Թբիլիսիից: Երկու շրջանները կազմում են Վրաստանի տարածքի շուրջ 20 տոկոսը: Վերջին տաս տարում ռուսական զորքերը փորձում են քարտեզի վրա «կետավոր գծերը» վերածել ֆիզիկական միջազգային սահմանի՝ խափանելով կյանքը, ասվում է զեկույցում: Վրացական իշխանությունները հայտնել են Amnesty International-ին, որ ֆիզիկական խոչընդոտները վերաբերում են առնվազն 34 գյուղի:

Ուշադրությանն արժանի

 

Վրացական գյուղի բնակիչները, որոնք ապրում են երկու անջատված տարածաշրջանների սահմանամերձ գոտում, ասում են, որ իրենց կյանքի որակն ընկել է, քանի որ կառուցվել են ֆիզիկական արգելքներ, որոնք նրանց կտրել են ընտանիքից, հողից և շուկաներից:

Լոնդոնյան Amnesty International-ը հուլիսի 3-ին հրապարակած զեկույցում հղում է արել գյուղացիներին, որոնք դժգոհել են, ասելով, որ իրենց հաճախ են «կամայականորեն» ձերբակալում Ռուսաստանի աջակցությունը ստացող իշխանությունները, երբ փորձում են անցնել Մոսկվայի դաշնակից մի քանի պետությունների կողմից ճանաչված սահմանները:

«Գյուղացիները, որոնք ապրում են երկրի ամենաաղքատ շրջաններում, զրկվել են արոտավայրերից, հողատարածքներից և այգիներից, ամռանը՝ ջրի աղբյուրներից, ձմռանը՝ փայտից օգտվելու իրավունքից», – ասվում է զեկույցում:

2008 թ. օգոստոսին Վրաստանի և Ռուսաստանի միջև հինգօրյա պատերազմից հետո Աբխազիայի ու Հարավային Օսիայի շրջանները Կրեմլի աջակցությամբ հայտարարեցին իրենց անկախությունը Թբիլիսիից: Երկու շրջանները կազմում են Վրաստանի տարածքի շուրջ 20 տոկոսը:

Վերջին տաս տարում ռուսական զորքերը փորձում են քարտեզի վրա «կետավոր գծերը» վերածել ֆիզիկական միջազգային սահմանի՝ խափանելով կյանքը, ասվում է զեկույցում: Վրացական իշխանությունները հայտնել են Amnesty International-ին, որ ֆիզիկական խոչընդոտները վերաբերում են առնվազն 34 գյուղի:

Զինվորները տարբեր միջոցներ են կիրառել ֆիզիկական սահման ստեղծելու համար, այդ թվում փշալարեր, մետաղյա կամ փայտյա ցանկապատեր, խրամատներ: Նրանք նաև տեղադրել են նշաններ և հսկող սարքավորումներ:

Ըստ զեկույցի, Խուրվալեթի գյուղով անցնող փշալարերով սահմանը Դավիթ Վանիշվիլիին բաժանել է ընտանիքից, ստիպել է նրա հարազատներին կենսաթոշակն ու դեղորայքը փոխանցել մայրամուտից հետո ցանկապատի միջով:

«Նրանց ազատ տեղաշարժի վրա դրված խոչընդոտները բացասաբար են անդրադառնում նաև մյուս  իրավունքների վրա` նվազեցնելով կենսամակարդակը, դժվարացնելով մուտքը գյուղատնտեսական հողեր, առողջապահության, կրթության համակարգեր, պաշտամունքի վայրեր, հետզհետե արմատավորվում է խտրական վերաբերմունքը», – ասվում է զեկույցում:

Այն վայրերում, որտեղ ֆիզիկական սահման չկա, գյուղացիները հաճախ չգիտեն, թե որտեղ է բաժանարար գիծը, ինչի հետևանքով նրանց կալանավորում են, ասել է Համաներումը:

Զեկույցում ասվում է, որ 1000 վրացական ընտանիքներ մասնակի կամ ընդհանրապես զրկվել են իրենց մշակած հողատարածքներից ու անտառներից օգտվելու իրավունքից:

Համաներումը հայտարարել է, որ չգիտի, թե անջատական տարածքների սահմանամերձ գյուղերից քանի ընտանիք է տուժել, քանի նրանց մուտքն արգելում են տեղական կամ ռուս պաշտոնյաները:

Իրավապաշտպան կազմակերպությունն ասել է, որ զեկույցի համար խոսել է վրացական կողմից ավելի քան 150 մարդու, այդ թվում՝ Վրաստանի կառավարության պաշտոնյաների հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment