Վրաստանում դեմ են Ռուսաստանի միջամտությանը. Ահա թե ինչու

Վրաստանում դեմ են Ռուսաստանի միջամտությանը. Ահա թե ինչու

Հոդվածի առանցքում

  • Հունիսի 20-ից մինչև հիմա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում վրացիները բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ Ռուսաստանի միջամտությանը: Սա երկրում վերջին 7 տարիների ընթացքում ամենախոշոր ցույցերն են: Ցույցի մասնակիցները խորհրդարանի շենքի դիմաց գոռում են «Ռուսաստանը զավթիչ է» և այրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարները:

Ուշադրությանն արժանի

 

Հունիսի 20-ից մինչև հիմա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում վրացիները բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ Ռուսաստանի միջամտությանը: Սա երկրում վերջին 7 տարիների ընթացքում ամենախոշոր ցույցերն են:

Ցույցի մասնակիցները խորհրդարանի շենքի դիմաց գոռում են «Ռուսաստանը զավթիչ է» և այրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարները: Ցույցը ցրելու նպատակով ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Ձերբակալվել է ավելի քան 300 ցուցարար, ավելի քան 240 հոգի ստացել է մարմնական վնասվածք, 2-ը զրկվել են աչքից:

«Հիշում եմ, ոնց փրկեցի եղբորս, երբ ոստիկանները փորձում էին ծեծել նրան, բայց գրեթե ոչինչ չէի տեսնում, որովհետև ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել ու չհասկացա թե որտեղից ինչ-որ մեկը մահակով դեմքիս հարվածեց», ասում է Իրակլի Խվադաջիանին, որի աչքն ամբողջությամբ կապտուկ է,-«Ոստիկանները հարվածում էին ու ծեծում ցուցարարներին: Սարսափելի էր տեսնել, թե ինչքան մոտ հեռավորությունից են նրանք կրակում այդ ռետինե փամփուշտներով»:

Ինչպե՞ս սկսվեց այս ամենը:

Հունիսի 20-ին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալվել էր որպես վրացական պետականության նվաստացում:

Վրաստանում բնակչության մեծ մասը դեմ է Ռուսաստանին: Երկու երկրները 2008 թվականի պատերազմից հետո, որը տևեց ընդամենը 5 օր, և որի պատճառով հարյուրավոր քաղաքացիներ ու զինվորներ զոհվեցին, ոչ մի պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն:

Ինչո՞ւ են ցուցարարները դեմ դուրս եկել կառավարությանը:

Նրանց կարծիքով կառավարությունը փորձում է մերձենալ Ռուսաստանի հետ: 2012 թվականից իշխանության ղեկին «Վրացական երազանք» կուսակցությունն է, որը ձգտում էր վերականգնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները: 2018-ին ռուս-վրացական պատերազմի 10-րդ տարելիցի առիթով վարչապետ Մեդվեդեվն ասել էր, որ տնտեսական և տուրիզմի ոլորտում երկու երկրների հարաբերությունները  կնպաստեն Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը:

2018-ի հետազոտության համաձայն վրացիների 85%-ը Ռուսաստանը դիտարկում է, որպես «քաղաքական սպառնալիք»: Ռուսաստանը փորձում է իր հարևան երկրների վրա տարածել իր փափուկ քաղաքականությունը:

Ինչպե՞ս է կառավարությունն արձագանքում ցույցերին:

Հունսիս 24-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց «մեծամասշտաբ քաղաքական ռեֆորմի» մասին և որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով: Ընդդիմությունը պնդում է, որ Վրաստանի ամենահարուստ մարդը Ռուսաստանի ենթակայության տակ է:

Ինչպե՞ս արձագանքեց այս ամենին Ռուսաստանը:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը վրացական ցույցերն անվանել է «ռուսաֆոբ հիստերիա», իսկ Ռուսաստանի տրանպորտի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 8-ից արգելվում է ավիաընկերություններին  փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան: Պեսկովի խոսքով չվերթների արգելքը բխում է ռուս տուրիստների անվտանգության շահերից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment