Վրաստանի երազանքը վերածվեց մղձավանջի

Վրաստանի երազանքը վերածվեց մղձավանջի

Հոդվածի առանցքում

  • Դիմակայությունը ցույց տվեց թե ինչպիսի հարաբերություններ ունի «Վրացական երազանք» կուսակցությունը Ռուսաստանի հետ: 2012-ին, երբ «Վրացական երազանք»-ը եկավ իշխանության, կուսակցությունը սկսեց փորձեր անել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար: Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը դարձել է Վրաստանի համար թիվ 1 արտահանման շուկա:

Ուշադրությանն արժանի

 

Վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերը չեն դադարում: Նրանց վրդովվեցրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության մտերիմ հարաբերությունները Ռուսաստանի հետ և հատկապես հունիսի 20-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը ղեկավարելու համար Վրաստան ժամանած Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։ Բողոքի ակցիան ցրելու նպատակով ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Դիմակայությունը ցույց տվեց թե ինչպիսի հարաբերություններ ունի «Վրացական երազանք» կուսակցությունը Ռուսաստանի հետ: 2012-ին, երբ «Վրացական երազանք»-ը եկավ իշխանության, կուսակցությունը սկսեց փորձեր անել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար:

Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը դարձել է Վրաստանի համար թիվ 1 արտահանման շուկա: Ռուս տուրիստներն ավելի շատ սկսեցին այցելել Վրաստան: 2018-ին 1.4 միլիոն ռուս տուրիստ է Վրաստան եկել:

Ռուսաստանի տեսանկյունից Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները միտված են եղել երկիրը Ռուսաստանի քաղաքականության օրբիտում պահելուն: 2018-ին ռուս-վրացական պատերազմի 10-րդ տարելիցի առիթով վարչապետ Մեդվեդեվն ասել է, որ տնտեսական և տուրիզմի ոլորտում երկու երկրների հարաբերությունները  կնպաստեն Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը:

Վրացիների բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ ունի հիմնավորումներ: 2018-ի հետազոտության համաձայն վրացիների 85%-ը Ռուսաստանը դիտարկում է, որպես «քաղաքական սպառնալիք»: Սակայն վրացիների մի մասին ձեռնտու են տնտեսական առավելություններն ու ռուս տուրիստները:

Այսպիսով,  ինչո՞ւ է «Վրացական երազանք» կուսակցությունը ցանկանում մտերմանալ իր հարևանի հետ:  Գուցե նրանք  հավատում էին, որ ավելի բարեկամական դիրքորոշումը կնպաստի տարածքային հակամարտությանը և Ռուսաստանը զիջումների կգնա: Սակայն այդ փորձերից և ոչ մեկն էլ չիրականացավ և հիմա կուսակցությունը ստանում է այն ինչին արժանի էր:

Վերջին ցույցերը ապացույցն էին նրա, որ Ռուսաստանի և Վրաստանի մերձեցման սահմանները հստակ են: Նրանք նաև ուժեղացրել են անվտանգության համակարգն ու տնտեսական ռիսկերը: Կրեմլը հասկացավ, որ իր փափուկ քաղաքականությունը (ռուսական շուկա, ուղղափառություն) ձախողվեց:

Եթե պատմությունից դասեր քաղած լինեինք, ապա Մոսկվան կարող էր թույլ չտալ ձախողումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Շուտով վրացական կառավարությունը կհասկանա, որ Ռուսաստանի հետ մերձեցումն այնքան էլ հեռատեսական քայլ չէր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment