Վրացական ժողովրդավարությունը և դրա շերտերը

Վրացական ժողովրդավարությունը և դրա շերտերը

Հոդվածի առանցքում

  • Վրաստանում ժողովրդավարության մասով խնդիրները կենտրոնացած են մեկ այլ ապակյա շենքում՝ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատանը: Այն բլրի վրա կառուցված և ամբողջ քաղաքին նայող տեսարան ունի՝ գերիշխող դիրքով: Իվանիշվիլին վրացի միլիարդատեր է և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրն է, նա երկրի քաղաքական և տնտեսական լարերը վերահսկողն է: Չնայած Վրաստանի ժամանակակից պատմության մեջ նա նշանավոր գործիչ էր, սակայն, նկատելի դարձավ միայն 2011-ին, երբ ստեղծեց «Վրացական երազանք» կուսակցություն:

Ուշադրությանն արժանի

 

Ապակիներով պատված շենքերը դարձել են Վրաստանում թափանցիկության և բարեփոխումների խորհրդանիշ: Դրանք ասոցացվում են նաև մի մարդու հետ, որն ինքն իրեն Թբիլիսիում տեղի ունեցող ամեն ինչից բարձր է դասել:

Վրաստանի ոստիկանության շենքի ճարտարապետությունը ցույց է տալիս 2004 թ-ից երկրում ամենակարևոր քաղաքական թեմաներից մեկը՝ թափանցիկությունը: Երբ Վրաստանի նախագահ ընտրվեց Միխայիլ Սահակաշվիլն, երկիրը մտավ արագ քաղաքական բարեփոխումների ժամանակաշրջան: Դրա կենտրոնում 1990-ականներից տարածված համատարած և համընդհանուր կոռուպցիայի դեմ պայքարն էր: Այս բարեփոխումների դրսևորման ամենանշանավոր ձևերից մեկը երկրում նոր ոստիկանության կայանների զարգացումն էր: Այս շենքերը ապակյա են՝  վերևից ներքև, այսինքն՝ ցանկացած անցորդը կարող է տեսնել, թե ինչ է կատարվում ներսում: Դա արվել է ոստիկանության հին կերպարի դեմ պայքարելու համար, այն ժամանակ, երբ երկրում ամենակոռումպացված և վտանգավոր ինստիտուտներից մեկը ոստիկանությունն էր: Այնուամենայնիվ, վրացիները կատակում են, որ այդ շենքերը դեռ ունեն շերտավարագույրներ, որոնք կարող են փակվել և չի երևա, թե ինչ է կատարվում ներսում: Վստահությունը ոստիկանության նկատմամբ հիմա բարձր է, սակայն շերտավարագույրները հիմա փոխաբերական իմաստով ներկայացնում են այն վտանգները, որոնց առաջ 2019-ից կանգնած է վրացական ժողովրդավարությունը:

Հետաքրքիր է, որ Վրաստանում ժողովրդավարության մասով խնդիրները կենտրոնացած են մեկ այլ ապակյա շենքում՝ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատանը: Այն բլրի վրա կառուցված և ամբողջ քաղաքին նայող տեսարան ունի՝ գերիշխող դիրքով: Իվանիշվիլին վրացի միլիարդատեր է և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրն է, նա երկրի քաղաքական և տնտեսական լարերը վերահսկողն է: Չնայած Վրաստանի ժամանակակից պատմության մեջ նա նշանավոր գործիչ էր, սակայն, նկատելի դարձավ միայն 2011-ին, երբ ստեղծեց «Վրացական երազանք» կուսակցություն:

Այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մոտենում էր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին: Նա դաժան անձնական հարաբերություններ ուներ Վլադիմիր Պուտինի հետ, և քայլեր էր ձեռնարկել սահմանադրական բարեփոխումներով  Վրաստանին կառավարական համակարգը նախագահականից խառը խորհրդարանականի փոխելու ուղղությամբ: Ստեղծվելու էր վարչապետի ուժեղ ինստիտուտ, որը կատարելու էր նախագահի պարտականությունները:

Շատերը քննադատեցին Սահակաշվիլիին՝ պնդելով, որ այդ կերպ նա փորձում է շարունակել պաշտոնավարումը՝ նոր ձևաչափով: Նա իշխանության էր եկել ունենալով սերտ հարաբերություններ արևմտյան ուժերի, մասնավորապես, ԱՄՆ հետ: Եվ այդ քայլով հիմա բախվում էր ժողովրդավարության դեմ գործելու մեղադրանքի, ինչպես շատ առաջնորդներ նախկին խորհրդային տարածքում:

Սահակաշվիլիի պահվախքն ավելի ու ավելի անկայուն էր դառնում 2008-ին  Ռուսաստանի հետ աղետալի պատերազմից, 2012-ի ընտրություններից առաջ տեղի ունեցած սարսափելի բանտային սկանդալից հետո, և Իվանիշվիլիի նշանակալի ռեսուրսների ֆոնին «Վրացական երազանք»-ը հաղթեց նախագահական ընտրություններում: Սահակաշվիլու ժամանակաշրջանը, որպես երկրում կարևոր նշանակություն ունեցող քաղաքական գործիչ, ավարտվեց:

Իվանիշվիլիի ամենամեծ ներդրումը վրացական ժողովրդավարության մեջ հնարավոր է հաջողությամբ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը տապալելն էր: Դա ոչ միայն թույլ չտվեց Սահակաշվիլիին սեփական ձևով ժողովրդավարությունը կոռումպացնել, այլև հանգեցրեց իշխանության առաջին խաղաղ փոխանցմանը: Մեկ տարի անց Իվանիշվիլին հրաժարվեց պաշտոնից և հեռացավ քաղաքականությունից՝ նշելով, որ իր երազանքն է իրականացնում Վրաստանը եվրոպական ժողովրդավարությամբ և Դուբայի նման բիզնես կենտրոն դարձնելու ուղղությամբ: Երկրում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու փոխարեն սա զգալիորեն խաթարեց այդ զարգացումը: Այժմ, հաշվի առնելով միայն բիզնեսի շահերը և երկրի համար իր անձնական տեսլականը, Իվանիշիվիլին վերահսկում է իշխող կուսակցությունը հեռվից: Մարդիկ վստահ են, որ ոչ մի կարևոր որոշում չի կայացվում առանց նրա հավանության: Այս իրավիճակը դարձավ ավելի ֆորմալ 2018 թվականին, երբ Իվանիշվիլին դարձավ «Վրացական երազանքի» ղեկավար:

Իվանիշվիլին իրեն  հեռացրեց երկրի ամենօրյա քաղաքական ճգնաժամից, ստեղծեց համակարգ, որում կային մարդիկ, որոնք պատասխանատու էին լինելու ձախողումների համար: Եթե ոչ պոպուլյար որոշում կայացվեր, կար մեկը, ում մեղադրելու էին: Բացի դրանից, ներկա համակարգը ժողովրդավարության և արդարության պատրանք է: Ընտրություններն անցկացվում են, ղեկավարները փոխվում են, և ամենակարևորը, երկիրը շարունակում է զարգանալ: Նման հանգամանքները թույլ են տվել Իվանիշվիլին հաջողությամբ կոտրել Վրաստանի ղեկավարության ավանդական ցիկլը կամ գոնե մի կողմ դնել այն:

Երբ «Վրացական երազանքը» հաղթեց 2012-ի խորհրդարանի ընտրություններում,  հսկողության տակ է դրել 2012 թվականին, նախագահի դերը զգալիորեն նվազեց: Գիորգի Մարգվելաշվիլին նախագահել է 2013-18-ին: Նրա լիազորությունները հետագայում կրճատվել են այնքան, որ ստիպված էր իր կամքին հակառակ, սահմանադրական փոփոխություններ հաստատել՝ նախագահի պաշտոնը դարձնելով խորհրդարանում հաստատվող: 2018-ը վերջին անգամն էր, երբ ժողովուրդը քվեարկեց նախագահական ընտրություններում:  Հաջորդ նախագահին կընտրի խորհրդարանը:

Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալն իր «Արևելյան Եվրոպայի խնդիրը Ռուսաստանը չէ» հոդվածում պնդում է, որ ոչ էֆեկտիվ կառավարումը և ոչ ֆորմալ հարաբերությունները կառավարման օղակում ամենաէական սպառնալիքն են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագայի համար: Հոդվածն վրդովվեցրել է Վրաստանի խորհրդարանի անդամներին:  Պատգամավոր Սոֆի Կացառավան հանդես է եկել հայտարարությամբ:

«Փաստերը բոլորովին այլ իրականություն են ցույց տալիս: Ըստ World Bank Group-ի Վրաստանը վեցերորդն է 189 երկրների թվում բիզնեսի վարման հեշտության ցուցանիշով: Մենք 82 երկիրն թվում յոթերորդում Ֆրեյզերի ինստիտուտի «Աշխարհի տնտեսական ազատության» ինդեքսում:

Համաշխարհային կառավարման ցուցանիշները նաև նշում են, որ Վրաստանը 20 լավագույն եվրոպական երկրների թվում է, երբ խոսքը վերաբերում է օրենքի գերակայությանը, կոռուպցիայի վերահսկմանը, կառավարության արդյունավետությանը: Այս արդյունքները հստակ «վատ կառավարման» հետևանք չեն»,- նշել է Կացառավան:

Այս բոլորը ճիշտ է և խոսում է այն մասին, որ Վրաստանը զարգացում է գրանել «Վարդերի հեղափոխությունից» հետո: Այնուամենայնիվ, խնդիրը խճճված է, ինչպես Դե Վաալն ու շատ ուրիշներ տեսնում են, հարցն այն չէ, որ Վրաստանը բախվել է տնտեսութան զարգացմանը վնասող կոռուպցիայի: Փոխարենը սրվել է կոռուպցիան  էլիտայի շրջանում, որտեղ բոլոր հիմնական զարգացումները ամբողջովին անցնում են Իվանիշվիլիի վերահսկողությամբ: Դե Վաալը որպես օրինակ նշում է Անակլիլայի ափամերձ քաղաքում նոր ծովային նավահանգիստների զարգացման դադարեցումը: Դե Վաալը պնդում է, որ այն նախագիծը, որն աջակցում է նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից, որը վերջերս դուրս է մնացել Իվանիշվիլիի մոտ շրջապատից, տապալվեց այդ երկու անձանց հարաբերություններում ճգնաժամի պատճառով:

Վրաստանը զարգացրել է Հարավային Կովկասում ամենաուժեղ տնտեսությունը, որը վերջերս դարձել է Եվրամիության մուտքի արտոնագրային ծրագրի մի մասը: Սահակաշվիլիի շրջանում դոմինանտող Ռուսաստանի հետ լարվածությունը նվազել է, Թբիլիսին անցել է վերափոխումների իր վերջին փուլը դեպի նոր Բեռլին դառնալու ճանապարհին: Ամեն ինչ վատ չէ, կամ առնվազն այնքան վատ չէ, ինչպես անցյալում:  Թեև Իվանիշվիլին կարող է բոլորի անունից կառավարելով միապետ լինել, դրա հետևանքները շատերի համար տանելի են, եթե ոչ օգտակար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment