Արդյոք վրացական խոհանոցի բացումը կլինի հաջորդ մեծ քայլը. Էնտուզիաստները հուսով են

Արդյոք վրացական խոհանոցի բացումը կլինի հաջորդ մեծ քայլը. Էնտուզիաստները հուսով են

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի գինին(նախկին խորհրդային հանրապետության, ոչ ամերիկյան նահանգի) կոնյակի երանգ ունի, բայց լրիվ տարբեր համի է, լեզուդ զգում է տանինի, չորացրած ծիրանի և ոսկեգույն չամիչի աննկարագրելի քաղցրությունը: Ծերեթելին այն կմատուցեր վրացական ճաշատեսակների՝ չքմերուլիի (սխտորով հավ) և բադրիջանիի (ընկույզով լցոնված սմբուկ) հետ, եթե Վաշինգտոնում գտնվեր հարմար տեղ ընդմիջման ժամին պատվիրելու հարմար:
  • Մանհեթենում առաջին վրացական խորտկարանը բացվեց 2013-ին: Եվս երկուսը բացվել է անցյալ տարի: Ծերեթելին և մյուսները հաճախ են նշում, որ «Դա ընդամենը ժամանակի հարց է»: Եթե հաշվի առնենք այստեղ վրացական գինիների , իսկ վերջերս նաև խաչապուրիի հաջողությունը, վրացական խոհանոցը կդառնա Վաշինգտոնի հաջորդ միջազգային բացահայտումը:
  • Ծերեթելին Dupont Circle-ի մոտ Մերձավոր Արևելյան ռեստորանում հյուրընկալել էր միջոցառման 50 անդամին, ներկայացնելով վրացի գինեգործների աշխատանքը և որպես վրացական ուտեստ մատուցել խաչապուրին, որը նավակի տեսքով վրացական հաց է: Այն որպես աման է ծառայում առատ քանակությամբ պանրի, կարագի ու վրայից ձվի համար:
  • Հոլմը, ինչպես շատ ամերիկացիներ, վրացական ռեստորանները հայտնաբերել է Ռուսաստանում ուսանելու ժամանակ: Մի քանի տարի անց նա օգտագործեց վեց ամիս Վրաստանում անգլերեն ուսուցանելու հնարավորությունը ու Վաշինգտոն վերադարձավ 2011-ին: Մթերք մատակարարողի, խոհարարի, գինու փորձագետի և մյուսների օգնությամբ, Հոլմն առաջին supra-ն կազմակերպեց սեպտեմբերին, 14 փողոցի տանը, հավաքելով 30 մարդ, որոնցից շատերը ծանոթ չէին խոհանոցին:
  • Պաատա Մաթչավարիանին՝ Վրաստանի դեսպանատան մշակութային գործերի խորհրդականը, ասաց, որ աշխատակազմը իր միջոցառումներում ներառում է վրացական կերակուրներ ու գինի, քանի որ դրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: «Բոլորն էլ այն սիրում են և հարցնում են, թե կա արդյոք վրացական ռեստորան Վաշինգտոնում», - ասում է Մաթչավարիանին: «Հուսով եմ, որ այն մի օր կբացվի»:

Ուշադրությանն արժանի

Մամուկա Ծերեթելին Daikaya-ում ճապոնական մենյուին  ավելացրել է նարնջագույն գինին: Վրաստանի գինին(նախկին խորհրդային հանրապետության, ոչ ամերիկյան նահանգի) կոնյակի երանգ ունի, բայց լրիվ տարբեր համի է, լեզուդ զգում է տանինի, չորացրած ծիրանի և ոսկեգույն չամիչի աննկարագրելի քաղցրությունը:

Ծերեթելին այն կմատուցեր վրացական ճաշատեսակների՝ չքմերուլիի (սխտորով հավ) և բադրիջանիի (ընկույզով լցոնված սմբուկ) հետ, եթե Վաշինգտոնում գտնվեր հարմար տեղ ընդմիջման ժամին պատվիրելու հարմար:

«Հուսով եմ շուտով այստեղ վրացական ռեստորան կլինի», – ասաց Ծերեթելին, Ջոնս Հոփկինսի և ամերիկյան համալսարանների միջազգային ուսումնասիրությունների 52-ամյա պրոֆեսորը ու  Վրացական Գինետան  սեփականատերը: «Ես հավատում եմ, որ դա շուտով կլինի»:

Մանհեթենում առաջին վրացական խորտկարանը բացվեց 2013-ին: Եվս երկուսը բացվել է անցյալ տարի: Ծերեթելին և մյուսները հաճախ են նշում, որ «Դա ընդամենը ժամանակի հարց է»: Եթե հաշվի առնենք այստեղ վրացական գինիների , իսկ վերջերս նաև խաչապուրիի հաջողությունը, վրացական խոհանոցը կդառնա Վաշինգտոնի հաջորդ միջազգային բացահայտումը:

Եթե հաջողվի, ապա Ծերեթելին կարող է ասել, որ իր լուման ունի այդ գործում և որպես ներկրող, քանի որ 2005-ին նա է առաջին անգամ վրացական գինիներ բերել Վաշինգտոն, և որպես ընթրիքի փոքր  ակումբի անդամ, որը վրացական խոհանոցը ներկայացնում է  մշակույթի հետ միասին: Նա պանիրով հացը նույնպես ներառել է իր վաշինգտոնյան առաջին ճաշացանկում:

Ծերեթելին Dupont Circle-ի մոտ Մերձավոր Արևելյան ռեստորանում հյուրընկալել էր միջոցառման 50 անդամին, ներկայացնելով վրացի գինեգործների աշխատանքը և որպես վրացական ուտեստ մատուցել խաչապուրին, որը նավակի տեսքով վրացական հաց է: Այն որպես աման է ծառայում առատ քանակությամբ պանրի, կարագի ու վրայից ձվի համար: «Այդ օրվանից նրանք երեք տարբեր տեսակի խաչապուրի են ընդգրկել իրենց ճաշացանկում», – ասաց Ծերեթելին Daikaya-ում ընդմիջման ժամին:

Անցյալ տարի խաչապուրին ընդունվեց Compass Rose-ի երեկոյան ճաշացանկում և շատ արագ դարձավ գիշերային սիրելի կերակուր, որը մատուցվում է մինչև առավոտյան ժամը 2-ը և 3-ը: Իսկ խմորի երկու տեսակը մատուցվում է նաև ռուսական Mari Vanna ռեստորանում: Compass Rose-ի սեփականատեր Ռոզ Փրեվիթը  որոշել էր ամբողջովին վրացական խոհանոց բացել 2012 -ին Ռուսաստանից վերադառնալուց հետո, որտեղ վրացական ճաշատեսակները սիրված են:

Նա այդ հարցով խորհրդակցել է դեսպանատան ու Ծերեթելիի հետ և եկել են այն եզրահանգման, որ քաղաքը դեռ պատրաստ չէ դրան: «Դուք նաև չեք կարողանա ամենօր աշխատող վրացի խոհարար գտնել», – ասել է նա:

Փրեվիթը որոշում է գարնանը ճաշացանկում ավելացնել վրացական խինկալին:  Նա դարձյալ չի հրաժարվում վրացական ռեստորան բացելու գաղափարից:

«Ակնհայտ է, որ Կոլումբիայի վարչաշրջանը լավագույն տեղն է, քանի որ այնտեղ շատ մարդիկ կան, որոնք ապրել են Վրաստանում կամ հարևանությամբ»,- ասաց նա ու ավելացրեց. «Կարծում եմ, որ պանրով հացը կընդունվի երկրի ցանկացած վայրում»:

Բարի գալուստ supra (խնջույքի)

Որոշակի ռեստորան ունենալու փոխարեն վրացական խոհանոցի մի քանի էնտուզիաստներ սկսեցին Վաշինգտոնում իրենց տներում կազմակերպել վրացական խնջույքներ, որտեղ հրավիրում էին առաջին անգամ վրացական սնունդը համտեսողներին, նրանք էլ պետք է իրենց տպավորությունը հայտնեին շրջապատին: «Վրացիները մեծ ջանք չեն գործադրում իրենց խոհանոցի քարոզչությունն իրականացնելու հարցում», – ասաց 29-ամյա Ջենի Հոլմը, ընթրիքի ակումբի կազմակերպիչներից  մեկը և Georgian Table  բլոգի հիմնադիրը:

Հոլմը, ինչպես շատ ամերիկացիներ, վրացական ռեստորանները հայտնաբերել է Ռուսաստանում ուսանելու ժամանակ: Մի քանի տարի անց նա օգտագործեց վեց ամիս Վրաստանում անգլերեն ուսուցանելու հնարավորությունը ու Վաշինգտոն վերադարձավ 2011-ին:

Մթերք մատակարարողի, խոհարարի, գինու փորձագետի և մյուսների օգնությամբ, Հոլմն առաջին supra-ն կազմակերպեց սեպտեմբերին, 14 փողոցի տանը, հավաքելով 30 մարդ, որոնցից շատերը ծանոթ չէին խոհանոցին: Սննդով և առատ խմիչքով երկար երեկոն ավարտվում էր վրացական երգչախմբի կատարմամբ, որը հավաքվում էր վերջին պահին ու մեծ հաջողություն ունենում:

Մոտ երկու շաբաթից Հոլմը մեկ ամսով բացակայեց իր շահույթ չհետապնդող կազմակերպությունից ու վերադարձավ Վրաստան խոհարարական նոր հաղթանակի համար, համտեսելու նոր շրջանների կերակուրները: Նրան միացավ Վենդի Ստյուարտը, որը վերապատրաստված խոհարար էր ու ճանապարհորդությունների սիրահար:

Անցած կիրակի երեկոյան, երկուսը կազմակերպեցին փոքրիկ խնջույք Ստյուարտի բնակարանում, որի ժամանակ մատուցեցին Վրաստանում համտեսած ճաշատեսակների նմանակները: Ծերեթելին և Նոել Բրոքեթը, որը ղեկավարում է վրացական գինետունը, գինի էր բերել: Երեկոն սկսելուց առաջ Բրոքեթը բացեց սաթի գույնի գինին ու ներկայացրեց, որ սիրահարվել է Վրաստանին վրացի կնոջը հանդիպելուց հետո, ում հետ և ամուսնացել է:

Սեղանի շուրջ նա թամադա էր, որի պարտականությունն է պահել ընդհանուր զրույցը խնջույքի ընթացքում: Նա սկսեց Աստծո ու տանտերերի՝ Ստյուարտի ու Հոլմի կենացներով, որոնք խաչապուրիներ էին հրամցնում: «Gaumarjos» ասաց Բրոքեթը, բարձրացնելով ապակե բաժակը: Հյուրերը փորձեցին կրկնել օտար բառը, որը նշանակում է «Քո կենացը», միաժամանակ համտեսելով խաչապուրին: Շուտով մատուցվեց սխտորով համեմված հավը փաթաթված սմբուկներով, գույնզգույն աղցաններ ու տարբեր խոտաբույսեր: Կարմիր վրացական գինին փոխարինվել էր նարնջագույնով, իսկ դեսերտին մատուցեցին խաղողի պուդինգ:

Բրոքեթը ընդհանուր խոսակցությունը համեմում էր մի քանի ավանդական կենացներով և հյուրերից չէր պահանջում, որ պատասխանեն: Բարձրացնելով իր բաժակը ընտանիքի ու բարեկամության համար, նա պարզաբանեց, որ վրացիները սեղանի իրենց ընկերոջը համարում են ընտանիքի անդամ կամ բարեկամ:

Վրացական խոհանոց 101

Բերրի հող ու բազմազան կլիմա ունեցող Վրաստանը, որն Արևմտյան Վիրջինիայի մեծության է, և որտեղ Եվրոպան հանդիպել է Ասիային, դարերի ընթացքում անհամար ներխուժումների է դիմակայել:  «Վրաստանը շատ զավթիչների է տեսել՝ հռոմեացիների, հույների, արաբների, մոնղոլների, պարսիկների, թուրքերի, ռուսների…», ասաց  Ծերեթելին: Թեև Վրաստանը կրել է նրանցից յուրաքանչյուրի մշակույթի ազդեցությունը, վրացական խոհանոցը դիմացել է ժամանակի քննությանը:

Այն մեծապես հենվում է  համեմունքների՝ աղացած համեմի ու վայրի կապույտ մամանեխի, ինչպես նաև տնական պանիրների, տարբեր հացերի և, իհարկե, հյուրընկալության վրա: Տներում, վրացական սեղանի վրա ավելի շատ ճաշատեսակներ կան, քան հյուրերը կարող են ուտել, եթե, իհարկե, երկար ժամանակ չանցկացնեն սեղանի շուրջ: Աղացած ընկույզը գրեթե ամենուրեք է՝ աղցաններում, ապուրներում, մսային ուտեստներներում և աղանդերում:

Վրացիները օգտագործում են «սաֆրոնի» իրենց տարբերակը, որը  կալենդուլայի աղացած թերթիկներն են, այն մեծ տարածում ունի նաև Իսպանիայում:

Նրանք ավելի քան 500 տեսակի տեղական խաղողից պուդինգ ու գինի են պատրաստում: Դժվար է իսկական վրացական կերակուր գտնել, առանց Վրաստանով ճանապարհորդելու:

Պաատա Մաթչավարիանին՝ Վրաստանի դեսպանատան մշակութային գործերի խորհրդականը, ասաց, որ աշխատակազմը իր միջոցառումներում ներառում է վրացական կերակուրներ ու գինի, քանի որ դրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: «Բոլորն էլ այն սիրում են և հարցնում են, թե կա արդյոք վրացական ռեստորան Վաշինգտոնում», – ասում է Մաթչավարիանին: «Հուսով եմ, որ այն մի օր  կբացվի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment