Վրաստանի քաղաքական ճգնաժամը ահազանգ է ԵՄ-ին

Վրաստանի քաղաքական ճգնաժամը ահազանգ է ԵՄ-ին

Հոդվածի առանցքում

  • Կառավարությունը հետաքննություն էր սկսել կոռուպցիոն գործեր քննելով պաշտպանական գերատեսչությունում:
  • ՊՆ Ալասանիան հայտարարել էր, որ հետաքննությունը խաչակրաց արշավանք է ընդդեմ եվրոպամետ գործիչների:
  • Այս հայտարարությունից հետո Ալասանիան հեռացվեց պաշտոնից, մյուսները հրաժարական տվեցին:
  • Հեռացող նախարարները ասել են, թե վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շեղվել է եվրոպական ուղուց, ինչը նա հերքում է:
  • ԵՄ պաշտոնյաները անհանգստանում են, որ դեպի Եվրոպա երկրի շարժումը կարող է դանդաղել կամ նույնիսկ շրջվել:
  • Արեւմտյան առաջնորդները կարծում են, որ Վրաստանը բավարար ժողովրդականացված չէ իրենց շրջանն ընդգրկելու համար:

Ուշադրությանն արժանի

Վրաստանում եվրոպամետ մի քանի նախարարի կտրուկ հեռացումը գուժում է կառավարության ճգնաժամ եւ ահազանգում է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին, որ երկիրը Արեւմուտքի շահերը պաշտպանող դիրքորոշումից կարող է անցել Ռուսաստանի կողմը: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, եվրոպական գործերի նախարարը եւ մի քանի փոխնախարարներ չորեքշաբթի հրաժարական տվեցին: Մեկ օր առաջ պաշտոնից հեռացավ արեւմտամետ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Ավելի ուշ, պարոն Ալասանիայի Ազատ դեմոկրատները հայտարարեցին, որ դուրս են գալիս իշխող կոալիցիայից, նրա ապագան թողնելով անորոշ:

Հեռացող նախարարները ասել են, թե վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շեղվել է եվրոպական ուղուց, ինչը նա հերքում է: Կադրային տեղաշարժերը խճճել են Վրաստանի բարդ քաղաքական պայքարը, բայց ԵՄ պաշտոնյաները անհանգստանում են, որ դեպի Եվրոպա երկրի շարժումը կարող է դանդաղել կամ նույնիսկ շրջվել:

«Կառավարությունից դուրս են գալիս Եվրոպայի հետ կապված պատասխանատու պաշտոնյաները և դա իսկապես մտահոգիչ է», – ասաց Լինաս Լինկյավիչյուսը, Լիտվայի արտաքին գործերի նախարարը: «Շատերը կարող են համարվել եվրոպամետ, իսկ դա կվնասի ընդհանուր վիճակը»:

Կարլ Բիլդտը՝ Շվեդիայի նախկին արտգործնախարարն ու   ԵՄ-ի եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի ճարտարապետը, հայտարարել է, որ Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա վտանգի տակ է:

«Ամբողջ թիմը, որը կապված էր արեւմտյան ուղղվածության քաղաքականության հետ, կամ հրաժարարական է տվել կամ հեռացվել է», նշել է Բիլդտը: Ռուսաստանը կարող է ուղղակիորեն շարժման հետեւում չլինել», ավելացրել է նա, «բայց կասկած չկա, որ Կրեմլում կլինեն ծափահարողներ»:

ԵՄ խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ հեռացող նախարարները եղել են դաշինքի լավ գործընկերներ . «Մենք բարձր ենք գնահատում երկար տարիների համագործակցությունն այն նախարարների հետ, ովքեր այժմ լքում են Վրաստանի կառավարությունը», – ասել է նա:

Խոսնակը նշել է, որ Վրաստանը քննում է ականավոր քաղաքական գործիչների քրեական հետապնդման գործերը: «Այդ գործընթացները պետք է լինեն լիարժեք թափանցիկ եւ զերծ քաղաքական շարժառիթներից», – ասել է նա:

Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի եւ Ղազախստանի նման երկրները փորձում են կողմնորոշվել հսկաների աշխարհաքաղաքական բախումներում, ինչպիսին Ռուսաստանի եւ Արեւմուտքի պայքարն է Ուկրաինայի եւ ավելի լայն տարածաշրջանային ազդեցության համար: Նրանց մեջ Վրաստանն էր բարձրաձայնում Արևմուտքի հետ ինտեգրվելու մտադրությունը:

Երկիրը հետևողական է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցում, ավելի շատ է աջակցում ՆԱՏՕ-ի առաքելություններին լրացուցիչ զորքերով, քան որեւէ այլ ոչ անդամ պետություն: Վերջնական տեսքի է բերվել ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ ստանձնելով ավելի ուժեղ առեւտրական եւ քաղաքական հարաբերությունների պարտավորությունը:

Վրաստանի ղեկավարները, որոնք պարբերաբար հայտարարում են Եվրոպայի հետ իրենց մերձավորությունը, զգուշանում են Ռուսաստանից, հաշվի առնելով 2008թ. Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և երկրի անջատողական անկլավների վրա Մոսկվայի շարունակական ազդեցությունը:

Սակայն արեւմտյան առաջնորդները կարծում են, որ Վրաստանը բավարար ժողովրդականացված չէ իրենց շրջանն ընդգրկելու համար: Նրանք ցնցվեցին նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որն ընդունվում է խիստ արևմտամետ գործիչ, քրեական պատասխանատվության կանչելու Վրաստանի հուլիսին կայացրած որոշումից: Վրաստանի ղեկավարները դա ներկայացրին որպես հակակոռուպցիոն քայլ, բայց ԵՄ առաջնորդները վախենում են, որ դա քաղաքական շարժառիթներ ունի:

Ներկա քաղաքական ճգնաժամի պայմաններում ծագում է կոռուպցիայի գործով մեկ այլ հետաքննություն, որն ուղղված է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարների դեմ: Երբ պարոն Ալասանիան քննադատեց հետաքննությունը՝ այն բնորոշելով որպես քաղաքական դրդապատճառներով խաչակրաց արշավանք ընդդեմ եվրոպամետ գործիչների, պարոն Ղարիբաշվիլին արագ հեռացրեց նրան պաշտոնից:

 «Փոխանակ նպաստելու քննչական գործընթացին՝ ճշմարտությունը պարզելու համար, նախարարն իր գործունեությամբ քաղաքականացնում է պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը », – ասաց Ղարիբաշվիլին:

Պարոն Ղարիբաշվիլին նաեւ վերահաստատել է, որ Վրաստանը կմնա արեւմտյան ուղղու վրա: Մինչդեռ Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը այժմ հետապնդում է իր քաղաքական հակառակորդներին և վերահսկվում է ռուս օլիգարխների կողմից:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք մեր արեւմտյան ընկերներին, թե ինչ է սպասվում», – ասաց պարոն Սաակաշվիլին, հավելելով, որ «ոմանք աչք» փակեցին՝խաբվելով կառավարության եվրոպամետ հայտարարություններից:

Յացեկ Սարիուս-Վոլսկին՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին քաղաքականության առաջատար փորձագետը , պատասխանել է հեռացումների մասին լուրերին, տալով այս վերլուծությունը: «Ռուսաստանի անտեսանելի ձեռքը   Վրաստանին հետ է շրջում եվրոպական կուրսից»:

Պարոն Լինկյավիչուսը՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարը, զգուշացրել է, որ անկախ խորքային պատճառներից՝ հակաժողովրդավարական ուժերը կարող են օգտագործել հեղաշրջումը: «Բոլորս գիտակցում ենք, որ սա շատ վճռական ժամանակաշրջան է», ասաց Լինկյավիչյուսը: «Ես հուսով եմ, որ այդ ներքին բախումները չեն ստվերի այն, ինչ Վրաստանը պետք է անի առաջին հերթին. իրականացնի բարեփոխումներ եւ ասոցացման համաձայնագիրը»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment